Jump to content

Նեոմիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեոմիցին
խառնուրդ, դեղանյութեր, Էքստրակտներ Խմբագրել Wikidata
Ենթադասամինոգլիկոզիդներ Խմբագրել Wikidata
Մասն էնեոմիցինի նյութափոխանակության գործընթաց, նեոմիցինի կատաբոլիկ գործընթաց, նեոմիցինի կենսասինթեզի գործընթաց Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱՄՆ-ում հղիության «D» կատեգորիա Խմբագրել Wikidata
Բնական տոքսինՍտրեպտոմիցել Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունսպիտակուցի սինթեզի արգելակիչ, հակաբիոտիկ Խմբագրել Wikidata
ԱՀԿ դասակարգումվերահսկում Խմբագրել Wikidata
Կազմված էՖրամիցետին, նեոմիցին-C, նեամին Խմբագրել Wikidata
Նեոմիցին B և C (կառուցվածքային բանաձև)

Նեոմիցին, (ամինոգլիկոզիդային հակաբիոտիկ), նաև հայտնի է որպես ֆրամիցետին, որը ցուցաբերում է մանրէասպան ազդեցություն՝ գրամ-բացասական աէրոբ և որոշ անաէրոբ բակտերիաների դեմ, որոնց մոտ դեղանյութի նկատմամբ կայունություն դեռևս չի ձևավորվել: Որպես կանոն, այն արդյունավետ չէ գրամ-դրական և գրամ-բացասական անաէրոբ բակտերիաների դեմ: Այն հասանելի է՝ դեղահաբերի, ինչպես նաև տեղային օգտագործման դեղամիջոցների տեսքով, ներառյալ՝ աէրոզոլներ, քսայուղեր և աչքի կաթիլներ: Նեոմիցինը կամ ֆրամիցետինը, պատկանում է ամինոգլիկոզիդային հակաբիոտիկների դասին, որոնք պարունակում են երկու կամ ավելի ամինաշաքարներ, և հետևաբար կապված են գլիկոզիդային կապերով:

Դեղամիջոցի արտաքին օգտագործման դեպքում (օրինակ՝ աէրոզոլ), այն թողում է մանրէասպան ազդեցություն, հատկապես մաշկի՝ բորբոքման օջախներում: Այն նաև ունի չորացնող կամ սառեցնող ազդեցություն: Այս դեղամիջոցի կիրառումը բժշկության մեջ հաստատվել է՝ 1952 թվականին, որը ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում[1]։ Ռատգերսի համալսարանը, «Նեոմիցին» դեղամիջոցի արտոնագիրը ստացել է՝ 1957 թվականին[2]։

Նեոմիցինի սուլֆատի սինթեզը կատարվել է 1949 թվականին՝ Ռատգերսի համալսարանում, մանրէաբան՝ Զելման Վաքսմանի և Հուբերտ Լեշևալիեի կողմից։ Այն սինթեզվում է ստրեպտոմիցետ (Streptomyces fradiae) տեսակի բակտերիաների կողմից[3]։ Դեղամիջոցի սինթեզը պահանջում է հատուկ մշակված կայուն լաբորատոր կամ աէրոբ պայմաններ: Այնուհետև միացությունը մեկուսացվում և մաքրվում է բակտերիաներից[4]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեոմիցին (ականջի կաթիլներ)

Նեոմիցինի սուլֆատը սովորաբար կիրառվում է, որպես տեղային դեղամիջոց, օրինակ՝ Նեոսպորին (նեոմիցին/պոլիմիքսին B/բացիտրացին): Այն նաև կիրառվում է դեղահաբերի տեսքով՝օրալ կամ բերանացի ընդունման ճանապարհով, որի դեպքում այս դեղամիջոցը ​​երբեմն համակցվում է այլ հակաբիոտիկների հետ: Նեոմիցինը շատ դժվար է ներծծվում ստամոքսաղիքային համակարգում և հիմնականում կիրառվում է որպես կանխարգելիչ դեղամիջոց՝ լյարդային էնցեֆալոպաթիայի և Հիպերխոլեստերոլեմիայի դեպքում:

Դրսևորելով հակամանրէային ազդեցություն, ստամոքսաղիքային համակարգի միկրոֆլորայի վրա՝ նեոմիցինի սուլֆատը, պահպանում է ամոնիակի ցածր մակարդակ և կանխում է լյարդային էնցեֆալոպաթիան: Ստամոքսաղիքային համակարգում վատ ներծծման շնորհիվ, նեոմիցինի դեղահաբերը նաև կիրառվում են մարսողական համակարգի վիրահատություններից հետո՝ հետվիրահատական ​​բարդությունների ռիսկը նվազեցնելու համար[5]։ Վիրաբուժական պրոֆիլակտիկայի համար, նեոմիցինի սուլֆատի դեղահաբերի ընդունման խորհուրդ տրվող դեղաչափը՝ 1000 մգ, որը կիրառվում է էրիթրոմիցինի կամ մետրոնիդազոլի հիմքի հետ համատեղ՝ վիրահատությունից մեկ օր առաջ՝ ժամը 13:00-ին, 14:00-ին և 23:00-ին:

Նեոմիցին՝ լայն սպեկտրի հակաբիոտիկ է, որը արդյունավետ է գրամ-դրական և գրամ-բացասական միկրոօրգանիզմների դեմ, այդ թվում՝ ստաֆիլոկոկեր, պնևմոկոկեր, լեշմանիոզ, աղիքային ցուպիկ, սալմոնելլա և սիբիրախտի հարուցիչը շատ զգայուն են, այս դեղանյութի նկատմամբ[6]։ Նեոմիցինի սուլֆատը ցուցաբերում է մանրէասպան ազդեցություն միկրոօրգանիզմների վրա՝ թե՛ վերարտադրողական, թե՛ ինտակտ փուլերում:

Նեոմիցինի սուլֆատը քիչ է կիրառվում տեղային ներարկման միջոցով, քանի որ այն չափազանց նեֆրոտոքսիկ է (զարգանում է երիկամային ֆունկցիոնալ անբավարարություն), նույնիսկ այլ ամինոգլիկոզիդների համեմատ: Բացառություն են կազմում այն ​​դեպքերը, երբ նեոմիցինը, որոշ պատվաստանյութերում որպես կանխարգելիչ դեղանյութ, ներառված է փոքր քանակությամբ՝ սովորաբար 25 մկգ մեկ դեղաչափի համար[7]։ 2022 թվականին՝ նեոմիցին, դեքսամետազոն և պոլիմիքսին «B» դեղանյութերի համակցումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 274-րդ ամենատարածված դեղամիջոցների կոմբինացիան էր՝ ավելի քան 800,000 դեղատոմսեր[8][9]։

Ինչպես և այլ ամինոգլիկոզիդներ, նեոմիցինը նույնպես դրսևորում է գերազանց ակտիվություն՝ գրամ-բացասական բակտերիաների և երբեմն արդյունավետ է գրամ-դրական բակտերիաների դեմ: Այն համեմատաբար տոքսիկ է մարդկանց համար, իսկ ալերգիկ ռեակցիաները նշվում են որպես հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություն (տե՛ս՝ գերզգայունություն)[10]։

Մասնագետները, երբեմն խորհուրդ են տալիս կիրառել նեոմիցինի սուլֆատ չպարունակող հակաբիոտիկային քսուքներ, օրինակ՝ պոլիսպորին[11]։ Ստորև ներկայացված են մի քանի բժշկական առումով նշանակալի, գրամ-բացասական մանրէների զգայունության նվազագույն արգելակող կոնցենտրացիայի (MIC) տվյալներ[12]։

  • Enterobacter cloacae > 16 մկգ/մլ
  • Escherichia coli – 1 մկգ/մլ
  • Proteus vulgaris – 0.25 մկգ/մլ

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005–2006 թվականներին՝ նեոմիցինը, հինգերորդ ամենատարածված ալերգենն էր՝ պրիկ թեստավորման ժամանակ (10.0%)[13]։ 2010 թվականին՝ այն հրապարակվեց, որպես տարվա ալերգեն[14]։ Նեոմիցինը նաև հայտնի է, որպես գամմա-ամինոկարագաթթվի (ԳԱԿԹ) անտագոնիստ և կարող է ջղակծկումների և հոգեկան խանգարումների (փսիխոզ) պատճառ դառնալ[15]։ Ինչպես մյուս ամինոգլիկոզիդները, այս դեղամիջոցի երկարատև օգտագործման հետևանքով կարող են առաջանալ նշանակալի կողմնակի ազդեցություններ, մասնավորապես՝ բորբոքում, աղմուկ ականջներում, լսողության կորուստ և վեստիբուլյար ապարատի խնդիրներ[16]։

Ականջներում աղմուկ կամ լսողության կորուստ ունեցող հիվանդներին, խորհուրդ է տրվում նախքան դեղամիջոցի ընդունումը, խորհրդակցել բուժող բժշկի հետ՝ ապագա ռիսկերի և կողմնակի ազդեցություններին մասին տեղեկանալու կապակցությմաբ[16]։ Պրոֆիլակտիկ դեղաչափերով, տեղային կիրառման դեպքում, այն կողմնակի ազդեցություններ չի դրսևորում: Երբեմն, դեղահաբերի երկարատև ընդունման դեպքում, առաջանում են ալերգիկ ռեակցիաների ախտանիշներ, այդ թվում՝ փսխում, գազերի առաջացում և փորլուծություն: Երկարատև օգտագործման դեպքում կարող է զարգանալ նաև կանդիդոզ (սնկային ախտահարումների զարգացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է նիստատինի կիրառում):

Ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոմիցինի հակաբակտերիալ ակտիվությունը, պայմանավորված է պրոկարիոտային ռիբոսոմի 30S ենթամիավորի հետ կապվելով, որտեղ այն կանխում է պրոկարիոտային ի-ՌՆԹտրանսլյացիան[17]։ Այն նաև բարձր կոմպլեմենտարություն է ցուցաբերում ֆոսֆատիդիլինոզիտոլ 4,5-բիսֆոսֆատի (PIP2) համար, որը բջջաթաղանթի ֆոսֆոլիպիդային բաղադրիչ է[18]։

Կայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոմիցինի սուլֆատի նկատմամբ կայունությունը պայմանավորված է՝ կանամիցին–կինազի երկու գեներից, որևէ մեկով։[1] Այս դեղորայքի նկատմամբ կայունություն ապահովող գեները սովորաբար տեղակայված են ԴՆԹ պլազմիդներում[19]։ Սպիտակուցային էքսպրեսիայով բազմաթիվ պլազմիդներ պարունակում են նեո–ռեզիստենտ գեներ՝ որպես ընտրող մարկերներ: Դեռևս իրականացվում են բազմաթիվ հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյոք նեոմիցինի սուլֆատի ածանցյալներն ունեն նույն մանրէասպան ակտիվություն՝ միաժամանակ արդյունավետ լինելով նեոմիցինի նկատմամբ կայուն բակտերիաների դեմ[20]։

Նեոմիցին B (ֆրամիցետին) և C

Նեոմիցինի սուլֆատի կենսասինթեզը առաջին անգամ կատարվել է (Streptomyces fradiae և Streptomyces albogriseus) տեսակի բակտերիաների միջոցով՝ 1949 թվականին[21]։ Այս դեղամիջոցը՝ նեոմիցին B-ի (ֆրամիցետին) և դրա էպիմեր՝ նեոմիցին C-ի խառնուրդ է, ընդ որում վերջինիս բաղադրիչը կազմում է խառնուրդի մոտ մոտ 5-15%[6]։ Ջերմակայուն, ջրում լավ լուծվող միացություն, որը անլուծելի է օրգանական միացություններում[6]։ Այն կանխում է սպիտակուցների սինթեզը՝ ճնշելով տրանսպորտային և մատրիցային ՌՆԹ համալիրների առաջացումը։ Ցածր կոնցենտրացիաներում, այն ​​դրսևորում է բակտերիոստատիկ ազդեցություն (բակտերիալ բջիջներում սպիտակուցի սինթեզի խանգարում), բարձր կոնցենտրացիաներում՝ մանրէասպան ազդեցություն (վնասում է բակտերիալ բջջի ցիտոպլազմային թաղանթը)[22]։ Նեոմիցին B-ն, բաղկացած է չորս հիմնական մասնիկներից՝ D-նեոզամին, 2-դեօքսիստրեպտամին (2-DOS), D-ռիբոզ և L-նեոզամին[23]։ Նեոմիցին A-ն, որը նաև կոչվում է նեամին, պարունակում է՝ D-նեոզամին և 2-դեօքսիստրեպտամին[24][25]։

Նեոմիցին B-ն և C-ն 23 ածխածնային մոլեկուլներ են՝ չորս օղականի կառուցվածքով։ Օղակներից երեքը վեցանդամ են, իսկ մեկը՝ հինգանդամ[26][27]

Նեոմիցին-B (ֆրամիցետին)

[28]։ Նեոմիցին B-ն և C-ն միմյանց ստերեոիզոմերներ են և տարբերվում են միայն մեկ ստերեոկենտրոնով, որոնցից մեկը առաջացնում է՝ R-կոնֆորմացիա, իսկ մյուսը՝ S-կոնֆորմացիա[28]։ Նեոմիցին C-ն կարող է ֆերմենտատիվ սինթեզի ենթարկվել՝ ռիբոստամիցինից[29]։

Հասարակ կամ ստանդարտ նեոմիցինի սուլֆատը, բաղկացած է մի քանի փոխկապակցված միացություններից, այդ թվում՝ նեոմիցին-A (նեամին), նեոմիցին-B (ֆրամիցետին), նեոմիցին-C և մի քանի երկրորդական այլ միացություններից, որոնք առկա են շատ ավելի փոքր քանակությամբ: Նեոմիցին B-ն՝ նեոմիցինի ամենաակտիվ բաղադրիչն է, որին հաջորդում են նեոմիցին C-ն և A-ն: Նեոմիցին A-ն՝ C և B իզոմերների ոչ ակտիվ քայքայման արգասիք է[30]։ Նեոմիցինի սուլֆատի կառուցվածքում, այս բաղադրիչների հարաբերական քանակը տարբերվում է իրարից՝ կախված արտադրող դեղագործական ընկերությունից և արտադրական գործընթացից[31]։

Դեղորայքային փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոմիցինի քիմական բանաձևն է՝ C23H46N6O13[32]։ Այն անհամատեղելի է՝ ստրեպտոմիցինի, կանամիցինի, մոնոմիցինի, գենտամիցինի, վիոմիցինի և այլ օտո- և նեֆրոտոքսիկ հակաբիոտիկների հետ (մեծացնում է տոքսիկ բարդությունների զարգացման ռիսկը): Նեոմիցինի հնարավոր դեղորայքային փոխազդեցություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել այլ դեղամիջոցներ՝ միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Օտոտոքսիկ և նեֆրոտոքսիկ դեղամիջոցների (ներառյալ՝ գենտամիցին, էթակրինաթթուն, կոլիստին) հետ միաժամանակյա երկարատև օգտագործումը կարող է բերել ծանր ալերգիկ ռեակցիաների առաջացման, ընդհուպ մինչև դիգոքսինային թունավորման[33][34][35]։ Դեղամիջոցը անհրաժեշտ է պահպանել երեխաների համար անհասանելի տեղում, 25°C-ից բարձր պայմաններում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Fischer J, Ganellin CR (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 507. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
  2. US 2799620, Waksman SA, Lechevalier HA, "Neomycin and process of preparation", issued 18 July 1957, assigned to Rutgers Research and Educational Foundation.
  3. «The Nobel Prize in Physiology or Medicine 1952». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
  4. «Neomycin». Pharmaceutical Manufacturing Encyclopedia. Vol. 3 (3rd ed.). 2007. էջեր 2415–2416.
  5. Lewis, R. T. (2002). «Oral versus systemic antibiotic prophylaxis in elective colon surgery: A randomized study and meta-analysis send a message from the 1990s». Canadian Journal of Surgery. Journal Canadien de Chirurgie. 45 (3): 173–180. PMC 3686946. PMID 12067168.
  6. 1 2 3 Waksman SA, Lechevalier HA (1949 թ․ մարտ). «Neomycin, a New Antibiotic Active against Streptomycin-Resistant Bacteria, including Tuberculosis Organisms». Science. New York, N.Y. 109 (2830): 305–7. Bibcode:1949Sci...109..305W. doi:10.1126/science.109.2830.305. PMID 17782716.
  7. Heidary N, Cohen DE (2005 թ․ սեպտեմբեր). «Hypersensitivity reactions to vaccine components». Dermatitis. 16 (3): 115–20. doi:10.1097/01206501-200509000-00004. PMID 16242081. S2CID 31248441.
  8. «The Top 300 of 2022». ClinCalc. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «Dexamethasone; Neomycin; Polymyxin B Drug Usage Statistics, United States, 2013 - 2022». ClinCalc. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 30-ին.
  10. New Zealand Dermatological Society dermatitis/neomycin-allergy
  11. «Your Medicine Cabinet». DERMAdoctor.com, Inc. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. «Neomycin sulfate, EP Susceptibility and Minimum Inhibitory Concentration (MIC) Data» (PDF). TOKU-E. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
  13. Zug KA, Warshaw EM, Fowler JF, Maibach HI, Belsito DL, Pratt MD, և այլք: (2009). «Patch-test results of the North American Contact Dermatitis Group 2005-2006». Dermatitis. 20 (3): 149–60. doi:10.2310/6620.2009.08097. PMID 19470301. S2CID 24088485.
  14. McNamara, Damian. (2010). Neomycin Is Named Contact Allergen of the Year Արխիվացված 2015-04-22 archive.today
  15. Lee C, de Silva AJ (1979 թ․ մարտ). «Interaction of neuromuscular blocking effects of neomycin and polymyxin B». Anesthesiology. 50 (3): 218–20. doi:10.1097/00000542-197903000-00010. PMID 219730. S2CID 13551808.
  16. 1 2 Langman, A. Neomycin ototoxicity. Otolaryngology Head and Neck Surgery 1994, 110, 441-444.
  17. Mehta R, Champney WS (2003 թ․ սեպտեմբեր). «Neomycin and paromomycin inhibit 30S ribosomal subunit assembly in Staphylococcus aureus». Current Microbiology. 47 (3): 237–43. doi:10.1007/s00284-002-3945-9. PMID 14570276. S2CID 23170091.
  18. Gabev E, Kasianowicz J, Abbott T, McLaughlin S (1989 թ․ փետրվար). «Binding of neomycin to phosphatidylinositol 4,5-bisphosphate (PIP2)». Biochimica et Biophysica Acta (BBA) - Biomembranes. 979 (1): 105–12. doi:10.1016/0005-2736(89)90529-4. PMID 2537103.
  19. «G418/neomycin-cross resistance?». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. Bera, S.; Zhanel, G.; Schweizer, F. Design, Synthesis, and Antibacterial Activities of Neomycin−Lipid Conjugates: Polycationic Lipids with Potent Gram-Positive Activity | Journal of Medicinal Chemistry. Journal of Medicinal Chemistry 2003, 51, 6160-6164.
  21. Waksman SA, Lechevalier HA, Harris DA (1949 թ․ սեպտեմբեր). «Neomycin—Production and Antibiotic Properties 123». The Journal of Clinical Investigation. 28 (5 Pt 1): 934–9. doi:10.1172/JCI102182. PMC 438928. PMID 16695766.
  22. Dewick M (2009 թ․ մարտ). Medicinal natural products: a biosynthetic approach (3rd ed.). The Atrium, Southern Gate, Chichester, West Sussex, United Kingdom: John Wiley and Sons Ltd. էջեր 508, 510, 511. ISBN 978-0-470-74168-9.
  23. Llewellyn NM, Spencer JB (2006 թ․ դեկտեմբեր). «Biosynthesis of 2-deoxystreptamine-containing aminoglycoside antibiotics». Natural Product Reports. 23 (6): 864–74. doi:10.1039/B604709M. PMID 17119636.
  24. Kudo F, Yamamoto Y, Yokoyama K, Eguchi T, Kakinuma K (2005 թ․ դեկտեմբեր). «Biosynthesis of 2-deoxystreptamine by three crucial enzymes in Streptomyces fradiae NBRC 12773». The Journal of Antibiotics. 58 (12): 766–74. doi:10.1038/ja.2005.104. PMID 16506694.
  25. Park JW, Park SR, Nepal KK, Han AR, Ban YH, Yoo YJ, և այլք: (2011 թ․ հոկտեմբեր). «Discovery of parallel pathways of kanamycin biosynthesis allows antibiotic manipulation». Nature Chemical Biology. 7 (11): 843–52. doi:10.1038/nchembio.671. PMID 21983602.
  26. Kudo F, Fujii T, Kinoshita S, Eguchi T (2007 թ․ հուլիս). «Unique O-ribosylation in the biosynthesis of butirosin». Bioorganic & Medicinal Chemistry. 15 (13): 4360–8. doi:10.1016/j.bmc.2007.04.040. PMID 17482823.
  27. Fan Q, Huang F, Leadlay PF, Spencer JB (2008 թ․ սեպտեմբեր). «The neomycin biosynthetic gene cluster of Streptomyces fradiae NCIMB 8233: genetic and biochemical evidence for the roles of two glycosyltransferases and a deacetylase». Organic & Biomolecular Chemistry. 6 (18): 3306–14. doi:10.1039/B808734B. PMID 18802637. S2CID 29942953.
  28. 1 2 National Center for Biotechnology Information Neomycin. https://pubchem.ncbi.nlm.nih.gov/compound/8378 (accessed Nov 5, 2023).
  29. Kudo F, Kawashima T, Yokoyama K, Eguchi T (2009 թ․ նոյեմբեր). «Enzymatic preparation of neomycin C from ribostamycin». The Journal of Antibiotics. 62 (11): 643–6. doi:10.1038/ja.2009.88. PMID 19713992.
  30. Cammack R, Attwood TK, Campbell PN, Parish JH, Smith AD, Stirling JL, Vella F (2006). «neomycin». Oxford Dictionary of Biochemistry and Molecular Biology (2nd ed.). Oxford University Press. էջ 453.
  31. Tsuji K, Robertson JH, Baas R, McInnis DJ (1969 թ․ սեպտեմբեր). «Comparative study of responses to neomycins B and C by microbiological and gas-liquid chromatographic assay methods». Applied Microbiology. 18 (3): 396–8. doi:10.1128/AEM.18.3.396-398.1969. PMC 377991. PMID 4907002.
  32. Jin Y, Watkins D, Degtyareva NN, Green KD, Spano MN, Garneau-Tsodikova S, Arya DP (2016 թ․ հունվար). «Arginine-linked neomycin B dimers: synthesis, rRNA binding, and resistance enzyme activity». MedChemComm. 7 (1): 164–169. doi:10.1039/C5MD00427F. PMC 4722958. PMID 26811742.
  33. Kaul M, Pilch DS (2002 թ․ հունիս). «Thermodynamics of aminoglycoside-rRNA recognition: the binding of neomycin-class aminoglycosides to the A site of 16S rRNA». Biochemistry. 41 (24): 7695–706. doi:10.1021/bi020130f. PMID 12056901.
  34. Arya DP, Coffee RL (2000 թ․ սեպտեմբեր). «DNA triple helix stabilization by aminoglycoside antibiotics». Bioorganic & Medicinal Chemistry Letters. 10 (17): 1897–9. doi:10.1016/S0960-894X(00)00372-3. PMID 10987412.
  35. Arya DP, Coffee RL, Charles I (2001 թ․ նոյեմբեր). «Neomycin-induced hybrid triplex formation». Journal of the American Chemical Society. 123 (44): 11093–4. Bibcode:2001JAChS.12311093A. doi:10.1021/ja016481j. PMID 11686727.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեոմիցին» հոդվածին։