Նենսի Դուպրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Դուպրի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1]
ԾննդավայրԿուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 10, 2017(2017-09-10)[2][1] (89 տարեկան)
Մահվան վայրՔաբուլ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ և travel guide writer
ԱշխատավայրՔաբուլի համալսարան
ԱմուսինLouis Dupree?
Պարգևներ և
մրցանակներ
 Nancy Dupree Վիքիպահեստում

Նենսի Դուպրի (անգլ.՝ Nancy Hatch Dupree, հոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1], Կուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 2017(2017-09-10)[2][1], Քաբուլ)[4], Աֆղանստանում Քաբուլի համալսարանի աֆղանական կենտրոնի տնօրեն։ 1962-1970 թվականներին Աֆղանստանի պատմությունն ուսումնասիրելիս գրել է հինգ գիրք։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուպրին ծնվել է Հնդկաստանում՝ ամերիկացի ծնողների ընտանիքում։ Սովորել է Բառնարդ քոլեջում և Կոլումբիայի համալսարանում[5]։

Առաջին անգամ Աֆղանստան ժամանել է 1962 թվականին որպես դիվանագետի կին։ Մի քանի տարի անց հանդիպել է աֆղանական մշակույթի և պատմության պրոֆեսոր, հնագետ և գիտնական Լուիս Դուպրիին։ Նրանք սիրահարվել և ամուսնացել են՝ բաժանվելով իրենց նախկին ամուսիններից[6]։ Ամուսնական զույգը Քաբուլում միասին աշխատել է շուրջ 15 տարի՝ Աֆղանստանի մասին հավաքագրելով որքան հնարավոր է շատ աշխատություններ։ Նրանք շրջագայել են ողջ երկրում, կատարել հնագիտական պեղումներ իրենց Land Rover մեքենայով։ Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի տարիներին Նենսին գտնվել է Փեշավարում, որտեղ ղեկավարել է աֆղան փախստականների ռեսուրսային կենտրոնը[7][8]։

Լուիս և Նենսի Հոչ Դուպրի հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Նենսի Հոչ Դուպրին հիմնադրում է Լուիս և Նենսի Հոչ Դուպրի հիմնադրամը, որը բարեգործական կազմակերպություն է և նպաստում է Աֆղանստանի պատմության և մշակույթի գիտական ուսումնասիրությունների բարձրացման իրազեկմանը։ Կազմակերպության հիմնական նպատակը Քաբուլի համալսարանի աֆղանական կենտրոնի կայունության ապահովումն է։ Աֆղանցիներին առաջարկում է կենսական ծրագրեր, տեղեկատվության ձեռքբերում՝ իրենց ազգի վերակառուցման մարտահրավերների համար։

Կազմակերպությունը կարողացել է հասնել որոշակի նպատակի. Աֆղանստանի որոշ հատվածների համար, որոնք հատկապես զուրկ են գրագիտությունից, ձեռք բերել և դպրոցներին ապահովել գրքերով։ Որպես ակտիվ հասարակական կազմակերպություն՝ հիմնադրամը չի կարողացել հասնել իր բոլոր նպատակներին անկայունության պատճառով։

Դուպրին միաժամանակ բնակվում է և Աֆղանստանում, և Հյուսիսային Կարոլինայում[9]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A Historical Guide to Afghanistan (1972)
  • An Historical Guide to Kabul
  • A Guide to the National Museum

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.wpxi.com/news/top-stories/seneca-valley-honors-fallen-veteran-grad-before-football-game/605796717
  3. http://www.iswg.org/awards/past-outstanding-achievement-award-recipients
  4. Dalrymple, William (2013 թ․ ապրիլի 5). «I Think I'll Just Finish My Chips». Newsweek Pakistan (AG Publications (Private) Limited). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  5. http://www.nytimes.com/2002/07/09/theater/love-affair-with-afghanistan-continues-74-her-guidebook-inspired-play-she-fights.html
  6. Graham-Harrison, Emma (2013 թ․ մարտի 26). «From Kabul love affair to Afghanistan's first centre for study of its history». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  7. Nancy Dupree: Still Fighting for Afghanistan
  8. «'Grandmother of Afghanistan' Nancy Hatch Dupree says it may be time to move on». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
  9. http://www.dailymail.co.uk/news/article-2874148/American-woman-87-called-grandmother-Afghanistan-seeks-preserve-country-s-storied-past-research-center.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Դուպրի» հոդվածին։