Նեյյիրե Նեյիր
Նեյյիրե Նեյիր թուրքերեն՝ Neyyire Neyir | |
---|---|
Ծնվել է | 1902 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 13, 1943[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա և Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Մուհսին Էրթուղրուլ |
Նեյյիրե Նեյիր (իրական անուն՝ Մյունիրե Էյուպ, հետամուսնական անվանում Մյունիրե Էյուպ Էրթուղրուլ, 1902, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 13, 1943[1], Ստամբուլ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։ Համարվում է առաջին կին մուսուլման դերասանուհիներից մեկը։ Եղել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսում։ Ավարտել է աղջիկների մանկավարժական ուսումնարանը, այնուհետ ընդունվել է աղջիկների ամերիկյան քոլեջը, սակայն չի ավարտել[2]։ Ուսանողական տարիներին եղել է թատերական խմբակի անդամ։
1929 թվականին ամուսնացել է դերասան և ռեժիսոր Մուհսին Էրթուղրուլի հետ։
1942 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է՝ կրծքի հատվածում ունեցած սուր ցավերի համար։ 1943 թվականի փետրվարի 13-ին մահացել է սրտի հիվանդությունից[3]։ Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին նկարահանվել է «Կրակե վերնաշապիկ» ֆիլմում, որի ռեժիսորը եղել է Մուհսին Էրթուղրուլը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ[4]։ Ֆիլմը նկարահանվել է Հալիդե Ադըվարի համանուն վեպի հիման վրա։ Ադըվարը, ով հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ,հայտարարել է, որ կհամաձայնվի իր գործի էկրանավորմանը այն դեպքում, եթե գլխավոր դերը հատկացվի մուսուլման դերասանուհու։ Օսմանյան կայսրության ժամանակ կանանց արգելվել է նկարահանվել ֆիլմերում՝ ելնելով կրոնական պատճառներից, այդ իսկ պատճառով այդ ժամանակ նկարահանված բոլոր ֆիլմերում կանացի գլխավոր դերում հանդես է եկել կամ քրիստոնեուհի կամ հրեուհի։ Ֆիլմում գլխավոր դերի համար ընտրվել էր Մուհսին Էրթուղրուլի ընկերոջ՝ Բեդիա Մուվահհիթի կինը։ Որպեսզի գտնեն երկրորդ պլանի դերասանուհի, ֆիլմի նկարահանողական կազմը հայտարարություն է տպագրում թերթում։ Միակը, ով արձագանքեց հայտարարությանը, եղել է Մյունիրե Էյուպը։ Նկարահանումների ժամանակ նա կիրառել է Նեյյիրե Նեյիր մականունը։ Բեդիա Մուվահհիթի հետ միասին դարձել են Թուրքիայի առաջին կին դերասանուհիները[2][3][5]։
Հաջորդ տարի Նեյյիրե Նեյիրը նկարահանվել է Էրթուղրուլի «Ողբերգություն Կույսի աշտարակում» ֆիլմում։ Իզմիրի թատերական ընկերությունում կարճ ժամանակահատված աշխատելուց հետո, 1924 թվականին վերադարձել է Ստամբուլ և միացել Էրթուղրուլի թատրոնին։ Կյանքի վերջին տարիներին նկարահանվել է իր իրական անունով։
Գրել է հոդվածներ Էրթուղրուլի կողմից 1930 թվականին ստեղծված «Darülbedayi» ամսագրում, որտեղ զբաղեցրել է նաև գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1941 թվականին հրապարակվել է նաև «Perde ve Sahne» (հայերեն՝ Վարագույր և բեմ) ամսագրում[2]։
Հիշատակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհու անունով է կոչվել Ստամբուլի Բեհչելիևլերի շրջանի փողոցներից մեկը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Neyyire Neyir» (Turkish). İstanbul Kadın Müzesi. Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 «Women of Us:Neyyire Neyir». Anatolian Storm. 2008 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Глава первая НЕМОЕ КИНО». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Türk sinemasının serüveni». Hürriyet (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
- 1902 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 13 մահեր
- 1943 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք դերասանուհիներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Թատրոնի թուրք դերասանուհիներ
- Թուրք գրողներ
- Թուրք դերասանուհիներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք կինոդերասանուհիներ
- Ստամբուլում ծնված դերասանուհիներ
- Օսմանյան կայսրության թուրքեր