Նեյթան Ֆիլիոն
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1971[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Էդմոնտոն, Կանադա |
Կրթություն | Concordia University of Edmonton?[2], Ալբերտայի համալսարան և Holy Trinity Catholic High School (Edmonton)? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Կասլ[3] և The Rookie? |
Ծնողներ | հայր՝ Robert Fillion?, մայր՝ Cookie Fillion? |
Անդամություն | Kappa Alpha Society? |
Նայթան Քրիստոֆեր Ֆիլիոն (մարտի 27, 1971[1], Էդմոնտոն, Կանադա), կանադացի-ամերիկացի դերասան, որը հայտնի է «Կայծոռիկ», «Բաֆի․ վամպիր սպանողը» և «Կասլ» սերիալներում իր դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիոնը ծնվել է Կանադայի Ալբերտա նահանգի էդմոնտոն քաղաքում։ Նրա ծնողներն են Քուքին և Բոբ Ֆիլիոնը, ովքեր թոշակի են անցել որպես անգլերենի ուսուցիչ[4]։ Ֆիլիոնն ունի ավագ եղբայր՝ Ջեֆը։ Ֆիլիոնն ավարտել է Սուրբ Երրորդության Կաթոլիկ գիմնազիան, Կոնկորդիայի համալսարանի Ալբերտայի քոլեջը և Ալբերտայի համալսարանը։ Ֆիլիոնի խոսքով՝ նա Համադաշնության գեներալ-լեյտենանտ Ջուբալ Ա. Էրլիի հետնորդն է։ Նրա նախնիների թվում են ֆրանկոկանադացիները, գերմանացիները, սկանդինավյանները և իռլանդացիները։
Ֆիլիոն ունի Կանադայի և ԱՄՆ երկքաղաքացիություն[5]։
- 1994-2005 թվականներ
Թատրոնում աշխատելուց և կանադական մի քանի հեռուստատեսային և կինոնկարներում նկարահանվելուց հետո Ֆիլիոնը 1994 թվականին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նկարահանվեց «Մեկ կյանք ապրելու համար» սերիալում՝ Ջոյ Բյուքենանի դերում, որի համար 1996 թվականին առաջադրվեց «Էմմի» մրցանակի «Ականավոր երիտասարդ դերասան» անվանակարգում։ 1997 թվականին Ֆիլիոնը հեռացավ սերիալից այլ նախագծերի համար (ճիշտ է, նա վերադարձավ մի քանի դրվագների 2007 թվականին)։ Տեղափոխվելով Լոս Անջելես՝ նա նկարահանվել է երկրորդական դերում «Երկու տղա և աղջիկ» սիթքոմում։ Ինչպես նաև Սթիվեն Սփիլբերգին հրավիրելուց հետո նկարահանվել է «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում։
2002 թվականին Ֆիլիոնը նկարահանվել է կապիտան Մալքոլմ Ռեյնոլդսի դերում Ջոս Ուիդոնի «Կայծոռիկ» ֆանտաստիկ հեռուստասերիալում։ Այս դերի համար նա մրցանակ է ստացել «Ապագա սերնդի դեմքը» (անգլ.՝ Cinescape Genre Face of the Future - Male) ֆանտաստիկայի, ֆանտազիայի և սարսափ ֆիլմերի ակադեմիայի կողմից[6]։ Ըստ Ֆիլիոնի՝ «Կայծոռիկ» ֆիլմի նկարահանման ժամանակ անցկացրած ժամանակը բոլոր հեռուստասերիալներից ամենաուրախն էր[7][8]։ «Կայծոռիկ»-ի նկարահանումների ժամանակ դերասանուհի Ջուել Սթեյթը նրան մականուն է տվել` Կապիտան Նեղ Շալվարը. այս մականունը մնում է նրա հետ։ Չնայած 2003 թվականին հեռուստասերիալը չեղարկվեց՝ 2005 թվականին էկրան բարձրացավ նրա շարունակությունը՝ «Սերենիթի» առաքելությունը», որտեղ Ֆիլիոնը կրկին վերադարձավ իր դերին։
Ուեդոնի մեկ այլ հեռուստասերիալի՝ «Բաֆի․ վամպիր սպանող»-ի վերջին եթերաշրջանում Ֆիլիոնը մարմնավորել է երկրորդական կերպար Քալեբին։ Ֆիլիոնը հնչեցրել է երկրորդական կերպար «Բլրի արքան» (2001 թվական) մուլտսերիալում, ինչպես նաև Գաո Կրտսերի կերպարը «Jade Empire» խաղում։
2006 թվականից

2006 թվականին Ֆիլիոնը նկարահանվել է Ջեյմս Գաննի «Ոչնչություն» սարսափ ֆիլմի գլխավոր դերում։ Շերիֆ Բիլ Պարդիի դերի համար նա առաջադրվել է «Fangoria» ամսագրի մրցանակին «Ընկեր, որի հետ ավելի լավ է չխաղալ» անվանակարգում[9]։ Նույն թվականին նա էպիզոդիկ դեր է խաղացել «Կորուսյալները» սենսացիոն սերիալի «Ես համաձայն եմ» սերայում. 2007 թվականին Ֆիլիոնը նկարահանվել է «Սպիտակ աղմուկ 2․ Շողացողը» սարսափ ֆիլմում։ Նույն թվականին լույս է տեսել «Մատուցողուհի» ռոմանտիկ կատակերգությունը՝ Քերի Ռասելի և Ֆիլիոնի գլխավոր դերերում[10][11]։ 2007 թվականին Ֆիլիոնը հայտնվում է նաև «Հուսահատ տնտեսուհիները» հայտնի դրամեդիի չորրորդ եթերաշրջանում։ Կատարում է նաև գլխավոր դերերից մեկը «Մրցավազք» հեռուստասերիալում, որը փակվել է 6 դրվագներից հետո։ Հեռուստատեսային միջավայրում այս ձախողումից հետո Ֆիլիոնին ամրագրվել է «սերիալների մարդասպանի» դերը, քանի որ սերիալները, որոնցում նա գլխավոր դերեր էր խաղում, տարօրինակ պարբերականությամբ փակվում էին[12][13][14]։
Ավելի ուշ նա գլխավոր դեր է ստացել «Կասլ» սերիալում, որը պատմում է հայտնի գրող Ռիչարդ Քասլի մասին, ով իր ոչ ստանդարտ մտածողության և գրելու տաղանդի շնորհիվ օգնում է Նյու Յորքի ոստիկանությանը բացահայտել հանցագործությունները[15]։ Սերիալը տևեց 8 եթերաշրջան և փակվեց 2016 թվականի մայիսին։
Մասնակցել է 2017 թվականի 9/11 ֆիլմին Ջեֆրիի դերում, ով ամուսնալուծվում է։
2018 թվականի հուլիսին Ֆիլիոնը նկարահանվել է Uncharted խաղերի շարքի ոչ պաշտոնական կարճամետրաժ ադապտացիայում՝ մարմնավորելով գլխավոր հերոս Նեյթան Դրեյքի դերը։ Ֆիլիոնը, ով այս խաղերի շարքի երկրպագու է, տարիներ շարունակ փորձում էր ստանալ Դրեյքի դերը պաշտոնական կինոնկարի ադապտացիայում, բայց նախագիծը, ի վերջո, սառեցվեց արտադրական դժոխքում, և Ֆիլիոնը գործը վերցրեց իր ձեռքը՝ հանդես գալով որպես կարճամետրաժ ֆիլմի պրոդյուսեր։ Նրա հետ Ֆիլմում նկարահանվել են Սթիվեն Լանգը և Միրսի Մոնրոն։ Ֆիլմը առաջացրել է հանդիսատեսի հիացմունքը, որը նշել է Ֆիլիոնի խաղը և էքշն տեսարանների նկարահանման ռակուրսը, որը նմանեցնում է խաղերին[16][17]։
2018 թվականի սեպտեմբերին Ֆիլիոնը սկսեց խաղալ Ջոն Նոլանի գլխավոր դերը «Նորեկ» ոստիկանական նոր սերիալում, որը հիմնված է իրական պատմության վրա։ Սերիալում երկրորդական դեր է խաղում Ֆիլիոնի Uncharted-ի գործընկեր Միրսի Մոնրոն, բայց սերիալում նրանք ընդհանուր տեսարաններ չունեն։
2023 թվականին հայտարարվել է «Սուպերմեն» ֆիլմում Կանաչ Լապտերի դերի համար դերասանի հաստատման մասին[18]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Անվանումը անգլերեն | Դերակատարում | Ծանոթագրուններ |
---|---|---|---|---|
1994 | Սթրենջ և Ռիչ | Strange and Rich | Ուոլտեր Հոուդ | |
1998 | Փրկել շարքային Ռայանին | Saving Private Ryan | շարքային Ջեյմս Ֆրեդերիկ (Մինեսոտա) Ռայան | |
1999 | Պայթյուն անցյալից | Blast from the Past | Քլիֆ | |
2000 | Դրակուլա-2000 | Dracula 2000 | հայր Դեվիթ | |
2003 | Ջրի եզրին մոտ | Water’s Edge | Ռոբերտ Գրեյվզ | |
2004 | Ռայլիի խոստովանությունը | Outing Riley | Լյուկ Ռայլի | |
2005 | «Սերենիթի» առաքելությունը | Serenity | կապիտան Մալքոլմ Ռեյնոլդս | |
2006 | Լորձ | Slither | Շերիֆ Բիլ Փարդի | |
2007 | Սպիտակ աղմուկ 2։ Փայլ | White Noise։ The Light | Աբրահամ Դեյլ | |
Մատուցողուհի | Waitress | դոկտոր Ջիմ Պոմատեր | ||
2008 | Բեռնատար | Trucker | Ռաներ | |
2009 | Հրաշք կին | Wonder Woman | գնդապետ Սթիվ Թրևոր | Ձայն. Direct-to-video |
2010 | Սուպեր | Super | վրիժառու | |
2011 | Կանաչ Լապտեր՝ զմրուխտ ասպետներ | Green Lantern։ Emerald Knights | Հել Ջորդան / Կանաչ Լապտեր | Ձայն. Direct-to-video |
2012 | Արդարադատության լիգա։ Կործանում | Justice League։ Doom | Հել Ջորդան / Կանաչ Լապտեր | Ձայն. Direct-to-video |
The Patriot of America | կապիտան Ջեյմս Սլեյդ | Ձայն | ||
Շատ աղմուկ ոչնչից | Much Ado About Nothing | Դոգբերի | ||
2013 | Հրեշների համալսարանը | Monsters University | Ջոնի Ուորթինգթոն III | Ձայն |
Արդարության Լիգա։ Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս | Justice League։ The Flashpoint Paradox | Հել Ջորդան / Կանաչ Լապտեր | Ձայն. Direct-to-video | |
Փերսի Ջեքսոնը և հրեշների ծովը | Percy Jackson & the Olympians։ The Sea of Monsters | Հերմես | Փոխարինեց Դիլան Նիլին շարքի առաջին ֆիլմից | |
2014 | Կուսակցության կենտրոն | Party Central | Ջոնի Ուորթինգթոն III | Ձայն. կարճամետրաժ |
Գալակտիկայի պահապանները | Guardians of the Galaxy | տգեղ բանտարկյալ | Ձայն. կամեո | |
2015 | Արդարության լիգա. ատլանտիսի գահը | Justice League։ Throne of Atlantis | Հել Ջորդան / Կանաչ Լապտեր | Ձայն. Direct-to-video |
Highway of Tears | պատմող | Վավերագրական ֆիլմ | ||
2017 | Գալակտիկայի պահապանները. մաս 2 | Guardians of the Galaxy Vol. 2 | Սայմոն Ուիլյամս | Կամեո, լուսանկար. ջնջված տեսարան[19] |
Մեքենաներ 3 | Cars 3 | Ստերլինգ | Ձայն | |
Henchmen | կապիտան Սուպերիոր | Ձայն | ||
2018 | Նոմիս | Nomis | ||
Սուպերմենի մահը | The Death of Superman | Հել Ջորդան | Ձայն | |
Կանիբալի խաղեր | Night Hunter | Մեթյու Քուին | ||
2019 | Սուպերմենի գերիշխանությունը | Reign of the Supermen | Հել Ջորդան | Ձայն |
2021 | Ինքնասպանների ջոկատ | The Suicide Squad | Ֆլոյդ «ՏԴԿ» Բելկին / Տղա-Պոկիր-Ձեռքը | |
2023 | Գալակտիկայի պահապանները. մաս 3 | Guardians of the Galaxy Vol. 3 | Կարջի վարպետը | |
2024 | Դեդպուլը և Ռոսոմահա | Deadpool & Wolverine | Հեդփուլ | Ձայն. կամեո |
2025 | Սուպերմեն | Superman։ Legacy | Գայ Գարդներ / Կանաչ Լապտեր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանումը | Անգլերեն անվանումը | Դերակատարում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1993 | Քավություն Արկտիկայում | Ordeal in the Arctic | սպա Թոմ Ժարդին | ТВ ֆիլմ |
1994—2007 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | Ջոյ Ռայլի Բյուքանան | |
1996 | Սփին Սիթի | Spin City | Գայ | Տիտրերում նշված չէ Դրվագ` «A Star Is Born» |
1997 | Բացարձակ անվտանգություն | Total Security | Տրոյ Լարսոն | Դրվագ` «Das Bootie» |
1998 | Մեգի Ուինթերս | Maggie Winters | Ռոնալդ | Դրվագ` «Mama’s Got a Brand New Bag» |
1998—2001 | Երկու տղա և աղջիկ | Two Guys and a Girl | Ջոնի Դոնելի | 60 դրվագ |
1999 | Հնարավորից այն կողմ | The Outer Limits | Մայքլ Ռայան | Դրվագ` «Star Crossed» |
2001 | Բլրի արքան | King of the Hill | թռչող սկավառակով տղան (հնչյունավորում) | Դրվագ`։ «Luanne Virgin 2.0» |
2002 | Փասադենա | Pasadena | վերապատվելի Գլեն Քոլինս | 3 դրվագ |
2002—2003 | Կայծոռիկ | Firefly | կապիտան Մալքոլմ Ռեյնոլդս | 14 դրվագ |
2003 | Alligator Point | Բիլ | Փորձնական դրվագ | |
Բաֆի` վամպիր սպանողը | Buffy the Vampire Slayer | Կալեբ | 5 դրվագ | |
Սվահա | Miss Match | Ադամ Լոգան | 6 դրվագ | |
2004 | Hollywood Division | դետեկտիվ Թոմի Գարեթ | Փորձնական դրվագ | |
2005—2006 | Արդարության լիգա | Justice League Unlimited | Գրեգորի Սոնդերս (հնչյունավորում) | 3 դրվագ |
2006 | Կորուսյալները | Lost | Քևին Կալիս | Դրվագ` «I Do» |
2007 | Մրցավազք | Drive | Ալեքս Թալի | 6 դրվագ |
2007—2014 | Ռոբոցիպ | Robot Chicken | Տարբեր ձայներ | 5 դրվագ |
2007—2008 | Հուսահատ տնտեսուհիները | Desperate Housewives | բժիշկ Ադամ Մեյֆեյր | 12 դրվագ |
2009—2016 | Կասլ | Castle | Ռիչարդ Կասլ | Գլխավոր դերը. 173 դրվագ |
2010—2016 | Վենտուրա եղբայրներ | The Venture Bros. | Շագանակագույն այրի / Ջարեդ (հնչյունավորում) | 4 դրվագ |
2012 | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Ջոել Լարսոն / Ջո Քիդնի / ամերիկացի գործարար Կլաուս (հնչյունավորում) |
2 դրվագ |
2014—2015 | Համայնք | Community | Բոբ Ուայթ | 2 դրվագ |
2014—2016 | Գրավիտի Ֆոլս | Gravity Falls | Պրեստոն Նորթվեստ (հնչյունավորում)[20] | 4 դրվագ |
2015 | Մեծ պայթյունի տեսությունը | The Big Bang Theory | ինքն իր դերում | Դրվագ` «The Comic Book Store Regeneration» |
Կրոլի շոու | Kroll Show | Մոնտի Մաքմինիման | Դրվագ` «Twins» | |
Հարբած պատմություն | Drunk History | Վերներ ֆոն Բրաուն | Դրվագ` «Space» | |
2016 | Talking Dead | Talking Dead | ինքն իր դերում | 6 եթերաշրջան, 10 դրվագ |
Հարմոնի որոնումը | HarmonQuest | Տեթեր Սփայս | Դրվագ` «Earthscar Village» | |
2016—2018 | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Ռեյներ Շայն | 6 դրվագ |
2017—2018 | Talking Dead | Santa Clarita Diet | Գարի Ուեսթ | Բրուքլին 9-9 |
2017 | Ռիկ և Մորտի | Rick and Morty | Կորնվելիուս Դանիել (հնչյունավորում) | Դրվագ` «The Rickshank Rickdemption» |
Բրուքլին 9-9 | Brooklyn Nine-Nine | Մարկ Դեվերո | Դրվագ` «Serve & Protect» | |
2017—2019 | Մեծ բերան | Big Mouth | Նեյթան Ֆիլիոն (հնչյունավորում) | 5 դրվագ |
2018 | Ամերիկացի տնտեսուհի | American Housewife | ինքն իր դերում | 2-րդ եթերաշրջան, 23 և 24 դրվագ |
Լեմոնի Սնիկետ. 33 դժբախտություններ | A Series of Unfortunate Events | Ժակ Սնիկետ | [21] | |
2018 - н.в | Նորեկ | The Rookie | Ջոն Նոլան | Գլխավոր դերր, 108 սերիա |
2022 | Նորակոչիկ | The Recruit | Ազգային հետախուզության տնօրեն | 1-ին եթերաշրջան, 8 դրվագ |
Վեբ հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանումը հայերեն | Անավնումը անգլերեն | Դերակատարում | Ծանոթագրությյուներ |
---|---|---|---|---|
2008 | Դոկտոր Սարսափելի երաժշտական բլոգ | Dr. Horrible’s Sing-Along Blog | կապիտան Մուրճ | Ինտերնետ մինի-սերիալ |
Սեռական հարաբերություններ ամբողջ ընտանիքի համար | James Gunn’s PG Porn | Կրիս | Դրվագ` «Nailing Your Wife» | |
2011 | Հաջորդ առավոտ | The Morning After | ինքն իր դերում | Դրվագ` «1.173» |
Գիլդիա | The Guild | ինքն իր դերում | Դրվագ` «Revolving Doors» | |
The Nerdist։ Year in Review | ինքն իր դերում | 1-ին եթերաշրջան, 2 դրվագ | ||
2011 | Ամուսիններ | Husbands | հաղորդավար | Դրվագ` «Being Britney!» |
2012 | The Daly Show | ինքն իր դերում | Դրվագ` «The Daly Superheroes» | |
Նիլի տիկնիկային երազները | Neil’s Puppet Dreams | բժիշկ Մեյֆեյր | Դրվագ` Գիլդիա «Doctor’s Office» | |
2015—2017 | Կոնմեն | Con Man | Ջեք Մուր | |
2018 | Անհայտ | Uncharted | Նեյթան Դրեյք | նաև պրոդյուսեր |
Վիդեո խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Դերակատար |
---|---|---|
2005 | Jade Empire | Գաո Կրտսեր (ձայն) |
2007 | Halo 3 | սերժանտ Ռեյնոլդս (ձայն) |
2009 | Halo 3։ ODST | ջոկատի հրամանատար Էդդի Բաք (ձայն) |
2010 | Halo։ Reach | ջոկատի հրամանատար Էդդի Բաք (ձայն) |
2014 | Family Guy։ The Quest for Stuff | ինքն իր դերում (ձայն) |
Destiny | Կեյդ-6 (ձայն)[22] | |
2015 | Saints Row։ Gat out of Hell | Աստված (ձայն) |
Destiny։ The Taken King | Կեյդ-6 (ձայն)[23][24] | |
Halo 5։ Guardians | սպարտացի Էդդի Բաք (ձայն, արտաքին տեսք և շարժման գրավում) | |
2016 | Con Man։ The Game | Ջեք Մուր (ձայն)[25] |
2017 | Destiny 2 | Կեյդ-6 (ձայն) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.buddytv.com/articles/drive/hot-list-drive-nathan-fillion-5959.aspx
- ↑ Nathan Fillion — Rapid Fire Theatre.
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Castle
- ↑ «Serenity star was 'a geeky kid'». Canada.com. 2005-12-30. Արխիվացված է օրիգինալից 2010-09-17-ին. Վերցված է 2010-08-04-ին.
- ↑ «Нейтан Филлион: «None taken. I became an American in '97. I'm sure you aren't implying you are denying me citizenship. ✌🏾»». Twitter (անգլերեն). 2016-11-08. Արխիվացված է օրիգինալից 2017-06-03-ին. Վերցված է 2019-01-12-ին.
- ↑ «Syfy Portal Awards». Արխիվացված է օրիգինալից 2006-11-07-ին. Վերցված է 2006-10-08-ին.
- ↑ Fillion, Nathan. Here's How It Was: The Making of Firefly (Firefly: The Complete Series (DVD)).
- ↑ «Nathan Fillion». Kevin Pollak's Chat Show. Season #2.42. 2011-02-13. 96:40 minutes in.
- ↑ «Nathan Fillion nominated at Fango Chainsaw Awards 2006». Fangoria. 2006-08-28. Արխիվացված օրիգինալից 2008-12-06-ին. Վերցված է 2008-05-13-ին.
- ↑ «'Waitress': Summary». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2017-11-15-ին. Վերցված է 2008-05-13-ին.
- ↑ «'Waitress': DVD/Home Video». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2008-12-09-ին. Վերցված է 2008-05-13-ին.
- ↑ Tim Minear (2007-07-16). «DRIVE -- The Final Two Episodes». Timminear.net. Արխիվացված է օրիգինալից 2011-03-01-ին. Վերցված է 2010-08-04-ին.
- ↑ Schneider, Michael (2007-04-25). «Drive runs out of gas». Variety. Արխիվացված օրիգինալից 2007-04-27-ին. Վերցված է 2008-05-13-ին.
- ↑ Ausiello, Michael (2007-04-25). «Fox cancels Drive». TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2008-05-15-ին. Վերցված է 2008-05-13-ին.
- ↑ Littleton, Cynthia (2009-05-15). «ABC's pilot pickup spree». Variety. Արխիվացված օրիգինալից 2010-05-03-ին. Վերցված է 2015-10-10-ին.
- ↑ Francisco, Eric (2018-07-16). «Nathan Fillion Isn't Even the Best Thing About This 'Uncharted' Fan Film». Inverse. Արխիվացված օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին.
- ↑ Stephen, Bijan (2018-07-16). «Nathan Fillion stars as Nathan Drake in what might be film's only good video game adaptation». The Verge. Արխիվացված օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին.
- ↑ «Нейтан Филлион сыграет Зелёного фонаря в «Супермен: Наследие»» (ռուսերեն). kinotv.ru — новость. Վերցված է 2023-07-12-ին.
- ↑ «SuperBro Movie News on Twitter». Twitter. Արխիվացված օրիգինալից 2020-09-28-ին. Վերցված է 2016-04-25-ին.
- ↑ «Disney Channel PR on Twitter». Twitter. Արխիվացված օրիգինալից 2016-08-08-ին. Վերցված է 2018-02-19-ին.
- ↑ UPI (2017-06-14). «Nathan Fillion, Tony Hale Book Roles on 'A Series of Unfortunate Events'». TV Insider. Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին. Վերցված է 2017-06-14-ին.
- ↑ Destiny - End Credits - IGN Video. IGN Video. 2014-09-11. Արխիվացված է օրիգինալից 2019-11-07-ին. Վերցված է 2014-12-04-ին.
- ↑ «A Ridiculously In-Depth Interview with Destiny: The Taken King's Executive Producer». Playboy.com. 2015-09-15. Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին. Վերցված է 2016-05-24-ին.
- ↑ «12 Reasons Why 'The Taken King' Makes 'Destiny' Truly Great». Forbes.com. 2015-09-16. Արխիվացված օրիգինալից 2016-07-07-ին. Վերցված է 2016-05-24-ին.
- ↑ «Alan Tudyk, Nathan Fillion unveil Con Man: The Game in exclusive animated trailer». Ew.com. 2016-08-25. Արխիվացված օրիգինալից 2020-05-31-ին. Վերցված է 2016-09-27-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթան Ֆիլիոն» հոդվածին։ |
|