Նեմանյա Մաքսիմովիչ
Նեմանյա Մաքսիմովիչ սերբ.՝ Немања Максимовић | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Banja Koviljača[1] | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նեմանյա Մաքսիմովիչ (սերբ.՝ Немања Максимовић / Nemanja Maksimović, հունվարի 26, 1995[1], Banja Koviljača[1]), սերբ ֆուտբոլիստ, «Պանաթինաիկոս» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան: 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Սերբիայի երիտասարդական հավաքականի ավագ (մինչև 19 տարեկան) 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն Սերբիայի պատանեկան հավաքականի և 2015 թվականի աշխարհի չեմպիոն։ Ղազախստանի կրկնակի չեմպիոն «Աստանայի» կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արևմտյան Սերբիայի Բանյա Կովիլյաչա առողջարանային քաղաքում։ Մարզվել է Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի երիտասարդական կազմում։ Ցանկանալով խաղալ արտերկրում՝ 18-ամյա Մաքսիմովիչը 2013 թվականի հունվարին մեկնել է Իտալիա, որտեղ մարզվել է B սերիայի «Հելլաս Վերոնա» ակումբում:
2013 թվականի հուլիսին Սերբիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան) մասնակցել է Լիտվայում կայացած Եվրոպայի 2013 թվականի առաջնությանը։ Լինելով թիմի ավագ՝ խաղադաշտ է դուրս եկել չորս խաղում՝ ներառյալ կիսաեզրափակիչը և եզրափակիչը։ Առաջնությունն ավարտվեց սերբական «արծիվների» հաղթանակով, որոնք եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեցին Ֆրանսիային: Մաքսիմովիչն անմիջապես պայմանագիր է կնքել սլովենական «Դոմժալե» ակումբի հետ և որպես պրոֆեսիոնալ իր նորամուտը նշեց 18 տարեկանում 2013 թվականի հոկտեմբերի 18-ին:
2014 թվականի հուլիսին Հունգարիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում ավագ Մաքսիմովիչի սերբական թիմը կիսաեզրափակչում 11 մետրանոցներով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին և իր տիտղոսը զիջեց Գերմանիային՝ Ավստրիայի հավաքականի հետ նվաճելով բրոնզե մեդալներ։
2015 թվականի փետրվարի 7-ին Նեմանյան տեղափոխվել է «Աստանա»՝ կնքելով պայմանագիր մինչև 2016 թվականի ավարտը[2]։ Սլովենական ակումբի հենակետային կիսապաշտպանի տրանսֆերը «Աստանային» արժեցել է կես միլիոն եվրո: Եվ արդեն մարտի 1-ին «Աստանայի» կազմում Մաքսիմովիչը նվաճել է Ղազախստանի ֆուտբոլի Սուպերգավաթը 2015 թվականին Ալմաթիի «Կայրաթի» հետ, իսկ առաջնության երկրորդ տուրում մարտի 11-ին Պավլոդարի «Իրտիշի» դեմ արտագնա խաղում խփել է իր առաջին գոլը «Աստանայի» կազմում։
2015 թվականի հունիսին Սերբիայի հավաքականը (մինչև 20 տարեկան) ավագ Մաքսիմովիչի հետ հաղթել է նաև Նոր Զելանդիայում կայացած աշխարհի առաջնությունում (մինչև 20 տարեկան): Սերբերը հաղթելու կամք դրսևորեցին՝ փլեյ-օֆֆի բոլոր չորս խաղերում հաղթելով լրացուցիչ ժամանակում: Նեմանյան որոշիչ գոլեր է խփել քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հետ, իսկ եզրափակչում՝ Բրազիլիայի հետ: Մաքսիմովիչին հետաքրքրել են «Բազելն» ու «Համբուրգը», սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն արդեն հասել է 2 միլիոն եվրոյի[3]։
2015 թվականի նոյեմբերի 8-ին «Աստանան», տանը 1:0 հաշվով հաղթելով «Ակտոբեին», կրկին դարձել Է Ղազախստանի չեմպիոն[4]։ Եվ Մաքսիմովիչը նվաճել է երկրի չեմպիոնի իր առաջին ոսկե մեդալը:
2016 թվականի հոկտեմբերի 26-ին «Աստանան», առաջնության ավարտից մեկ տուր առաջ տանը զրոյական ոչ-ոքի խաղալով «Օկժետպեսի» հետ, նվաճել է երրորդ անընդմեջ տիտղոսը[5]։ Իսկ Մաքսիմովիչը դարձավ Ղազախստանի կրկնակի չեմպիոն։
2017 թվականի հունվարի 8-ին Նեմանյան «Վալենսիայի» հետ կնքել է մինչև 2021 թվականը 7 միլիոն եվրոյի նախնական հնգամյա պայմանագիր, սակայն իսպանական ակումբի ղեկավարությունը որոշել է 300 հազար եվրո չվճարել «Աստանային» սերբի անհապաղ տեղափոխության համար և սպասել հունիսին, երբ նա կդառնա ազատ գործակալ և նրան անվճար կստանա[6][7]։ 2017 թվականի փետրվարին Մաքսիմովիչը վերադարձել է «Աստանա»[8]։ Բայց նոր մրցաշրջանում երբեք չի խաղացել ոչ մի խաղ և հետ է կանչվել 2017 թվականի հունիսին[9]։ Իսկ «Վալենսիան» հուլիսին հայտարարել էր նրա տեղափոխության մասին՝ ֆուտբոլիստի համար նշանակելով ակումբի համար ռեկորդային 100 մլն եվրո[10][11]։
Բայց Հուլիսի 23-ին սերբը լքել է իր ակումբի Հյուսիսային Ամերիկայի նախամրցաշրջանային շրջագայությունը՝ չստանալով ԱՄՆ վիզա և վերադարձել է Իսպանիա[12]։
2017 թվականի օգոստոսի 18-ին Մաքսիմովիչը նորամուտը նշել է իսպանական Լա լիգայում առաջին տուրի «Վալենսիա»-«Լաս Պալմաս» (1:0) խաղում՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին[13]։ Նույն Կանարյան ակումբին նա իր առաջին գոլը խփել է 2018 թվականի հունվարի 9-ին, Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում (4:0)[14]։ Ընդհանուր առմամբ, Նեմանյան «Վալենսիայի» կազմում անցկացրել է առաջնության 15 խաղ և 6 խաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, սակայն այդպես էլ չի արմատավորվել թիմի հիմքում:
2018 թվականի հուլիսին «Վալենսիան» Մաքսիմովիչին զիջել էր «Խետաֆե» ակումբին 5,5 միլիոն եվրոյով, սակայն նրան երեք տարվա ընթացքում 8 միլիոն եվրոյով հետ գնելու նախապատվությամբ[15]։ Օգոստոսի 19-ին սերբը նորամուտը նշել է նոր ակումբում՝ «Սանտիագո Բեռնաբեուում» խաղալով Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի առաջին տուրի հանդիպման բոլոր 90 րոպեները (0:2): Իսկ 2019 թվականի մայիսի 18-ին նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում առաջնության վերջին տուրում «Վիլյառեալի» հետ խաղում (2:2) և օգնեց թիմին գրավել 5-րդ տեղը, որը ակումբին իրավունք է տվել 8 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցել հաջորդ մրցաշրջանում Եվրոպայի լիգային[16][17]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեմանիան Սերբիայի պատանեկան (մինչև 19 տարեկան) հավաքականի կազմում հաղթել է 2013 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2014 թվականին դարձել բրոնզե մեդալակիր: Նաև հաղթել է 2015 թվականի աշխարհի առաջնությունում (մինչև 20 տարեկան) Նոր Զելանդիայում։ Հունիսի 20-ին կայացած եզրափակիչում նա հաղթական գոլ է խփել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի դարպասը 118-րդ րոպեին (2:1), իսկ քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում խփել է հաղթական 11 մետրանոցը (6:5): Ընդհանուր առմամբ մրցաշարում խփել է 3 գնդակ։
2016 թվականի մարտի 23-ին Մաքսիմովիչը Սերբիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պոզնանում Լեհաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (0:1)՝ փոխարինման դուրս գալով խաղի 73-րդ րոպեին[18]։
Մաքսիմովիչը հայտնվել է 27 ֆուտբոլիստների նախնական ցուցակում՝ Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Սակայն 23 մասնակիցների վերջնական ցուցակում Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մլադեն Կրստայիչը նրան չի ընդգրկել[19]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աստանա»
- Ղազախստանի չեմպիոն (2)՝ 2015, 2016
- Ղազախստանի սուպերգավաթակիր՝ 2015
- Ղազախստանի գավաթակիր՝ 2016
- Ղազախստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2015
- Սերբիայի հավաքական
- Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2013
- Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր (մինչև 19 տարեկան)՝ 2014
- Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 2015
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դոմժալե | 2013–14 | Սլովենիայի առաջնություն | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 11 | 0 | |
2014–15 | 16 | 3 | 3 | 1 | — | — | 19 | 4 | ||||
Ընդհանուր | 27 | 3 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 30 | 4 | ||
Աստանա | 2015 | Պրեմիեր լիգա | 23 | 6 | 3 | 0 | 11 | 1 | 1 | 0 | 38 | 7 |
2016 | 31 | 3 | 1 | 0 | 10 | 2 | 1 | 0 | 43 | 5 | ||
2017 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 54 | 9 | 4 | 0 | 21 | 3 | 2 | 0 | 81 | 12 | ||
Վալենսիա | 2017–18 | Լա Լիգա | 15 | 0 | 6 | 1 | — | — | 21 | 1 | ||
Խետաֆե | 2018–19 | Լա Լիգա | 36 | 1 | 4 | 0 | — | — | 40 | 1 | ||
2019–20 | 35 | 2 | 1 | 0 | 7 | 0 | — | 43 | 2 | |||
2020–21 | 35 | 1 | 0 | 0 | — | — | 35 | 1 | ||||
2021–22 | 35 | 1 | 0 | 0 | — | — | 35 | 1 | ||||
2022–23 | 29 | 0 | 0 | 0 | — | — | 29 | 0 | ||||
2023–24 | 37 | 4 | 0 | 0 | — | — | 37 | 4 | ||||
Ընդհանուր | 207 | 9 | 5 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 218 | 9 | ||
Ընդհանուր կարիերայի ընթացքում | 303 | 21 | 18 | 2 | 28 | 3 | 2 | 0 | 351 | 26 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Неманья Максимович: «Клуб мне ничего не должен. Я остаюсь до лета»». Արխիվացված է օրիգինալից 2016-02-14-ին. Վերցված է 2016-02-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- ↑ ««Астана» стала чемпионом страны». Tengrinews.kz. 2015-11-08. Արխիվացված է օրիգինալից 2016-11-20-ին. Վերցված է 2016-11-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Астана» — чемпион! В третий раз — как в первый». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Долгая дорога в «Валенсию»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Валенсия» отказалась платить «Астане» за Максимовича». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Неманья Максимович прибыл в расположение Астаны». Zakon.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ПФЛК сообщила об изменениях в составах клубов». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Валенсия» представила экс-полузащитника «Астаны» Максимовича». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «У экс-полузащитника «Астаны» Максимовича самая большая сумма отступных в «Валенсии»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-07-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Новичку «Валенсии» не выдали визу для поездки с командой в США». sport-express.ru. 2017-07-24. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Экс-игрок «Астаны» Максимович дебютировал в Ла Лиге». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2017-08-19-ին. Վերցված է 2017-08-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Видео первого гола экс-полузащитника «Астаны» Максимовича за «Валенсию»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2018-01-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Экс-футболист «Астаны» перешёл в клуб Ла Лиги за 5,5 миллиона евро». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Крутой гол экс-футболиста «Астаны» помог испанскому клубу попасть в Лигу Европы». Sports.kz.
- ↑ ««Хетафе» выкупил экс-игрока «Астаны» у «Валенсии»». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-05-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Максимович дебютировал за Сербию - Футбол». Sports.kz. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2020-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Экс-футболист «Астаны» не попал в итоговую заявку на чемпионат мира 2018». Sports.kz.
- ↑ «N. Maksimović». Soccerway.com. Վերցված է 2 March 2015-ին.
- Հունվարի 26 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պանաթինաիկոսի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ