Jump to content

Նեմանյա Բիելիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմանյա Բիելիցա
Nemanja Bjelica

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Դիրքը Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող
Համար № 88
Ի ծնե տրված անունը Նեմանյա Բիելիցա
Nemanja Bjelica
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1988 (37 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Բելգրադ, ՍՍՀ, ՀՍՖՀ
Ազգություն Սերբիա Սերբ
Հասակ 2,08 մ
Քաշ 106 կգ
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 2 / ընտր.` 35-րդ
Դրաֆթ ակումբ Վաշինգտոն Վիզարդս
Կարիերայի պատմություն
Ավստրիա Արկադիա Տրայսկիրխեն Լայոնս (2007–2008)
Սերբիա Ցրվենա Զվեզդա (2008–2010)
Իսպանիա Սասկի Բասկոնիա (2010–2013)
Թուրքիա Ֆեներբահչե Յուլքեր (2013–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2015-այժմ)
Մրցանակներ

Նեմանյա Բիելիցա (սերբ.՝ Nemanja Bjelica, սերբ. կիր.՝ Немања Бјелица, մայիսի 9, 1988(1988-05-09)[1][2], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերան սկսել է 2007 թվականին։ 2010 թվականի դրաֆթում ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» թիմում[3], որը խաղացողի իրավունքները, փոխանակման արդյունքում, զիջել է «Մինեսոտա Թիմբերվուլվզ»-ին[4]։ 2015 թվականի հուլիսի 14-ին Բիելիցան պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ»-ի հետ[5]։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում նրա առաջնախաղը տեղի է ունեցել տարեշրջանի բացման մրցախաղի ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին, «Լոս Անջելես Լեյքերս»-ի դեմ մրցակցությունում, որտեղ «Թիմբրվուլվզ»-ը, նաև Նեմանյայի ջանքերով, կամային հաղթանակ է տարե 112:111 հաշվով[6]։ 2021 թվականի մարտին Բիելիցան փոխանակվել է Մորիս Հարքլեսի ու Քրիս Սիլվայի հետ և տեղափոխվել «Մայամի Հիթ»[7]։

Սերբիայի հավաքական թիմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Բելգրադում անցկացված համաշխարհային համալսարանական խաղերում հանդես գալով Սերբիայի ուսանողական հավաքականի կազմում՝ Նեմանյա Բիելիցան ոսկե մեդալ է նվաճել։ Նույն տարում ընդգրկվելով Սերբիայի ազգային հավաքականում՝ արժանացել է Եվրոպայի 2009 թվականի փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIBA database
  2. ACB.com
  3. «НБА. На драфте-2010"Вашингтон" взял Джона Уолла под первым номером, «Нью-Джерси» — Деррика Фэйворса под третьим». Sports.ru (ռուսերեն). 2010 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  4. «НБА. «Миннесота» обменяла права на Букера и Ндиайе в «Вашингтон»». Sports.ru (ռուսերեն). 2010 թ․ հունիսի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  5. «Timberwolves Sign Reigning Euroleague Most Valuable Player Nemanja Bjelica». NBA.com (անգլերեն). 2015 թ․ հուլիսի 14. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Wolves edge Lakers 112-111 in first game since Flip's death». NBA.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Андрей Соколов (2021 թ․ մարտի 25). «Неманя Бьелица продолжит карьеру в «Майами»». Sports.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Բիելիցա» հոդվածին։