Նեղ օրերից մեկը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեղ օրերից մեկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակՆար-Դոս
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1904[1]

Նեղ օրերից մեկը, Նար-Դոսի պատմվածքներից, որ տպագրվել է 1904 թվականին[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիկյանը տանտիրոջը խնդրում է մի քանի օրով երկարացնել սենյակի վարձը տալու ժամանակը, քանզի ինքը հիմա աշխատանք չունի։ Պատրիկյանը նախկինում եղել է ուսուցիչ գավառական մի դպրոցում, սակայն դպրոցը փակել են։ Դրանից հետո նա ցանկացել է գնալ արտասահման՝ ուսումը շարունակելու, սակայն հովանավոր չի գտել, իսկ հիվանդանալուց հետո էլ ծախսել է խնայած ամբողջ փողը։ Պատրիկյանը հույս ուներ, թե իր երկու գրքույկներից բավականին վաճառված կլինեն, բայց գրախանութում ասում են, որ վաճառվել է միայն մեկ գրքի 5 օրինակ։ Երբ Պատրիկյանը գնում է խմբագրատուն, որտեղ նա հաճախ էր լինում, և նրան խնդրում են թերթը լրացնելու համար որևէ նյութ գրել, Պատրիկյանն սկսում է հոդված գրել մի գրողի մասին, որ գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է ընդամենը 5 օրինակ։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատրիկյան, գրող, նախկին ուսուցիչ
  • Դավիթ Ֆոմիչ Աղամիրով, 40-45 տարեկան, գործարանատեր, քաղաքային դումայի իրավասու, դպրոցի հոգաբարձու, եկեղեցու երեցփոխ,
  • Խմբագրության քարտուղար,
  • Ջափինյան (Ժապինով), երգիչ։

Հերոսների ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին հրատարակվել է Նար-Դոսի «Վերջին մոհիկանները» (Իմ ընթերցողներին) ստեղծագործությունը, որում ներկայացված են «Նեղ օրերից մեկը» պատմվածքի հերոսների ճակատագրերը։ Ըստ սյուժեի՝ հեղինակը նամակ է ստանում պատմվածքի հերոսի նախատիպ հանդիսացած մարդուց (որի իսկական ազգանունը Պատրիկյան չէ), որում նա պատմվածքի լույս տեսնելուց մոտ երեսուն տարի անց գրում է, թե այդ ընթացքում ինչ է պատահել իրենց հետ։ Ըստ այդ նամակի՝ մի քանի փոքր գրքույկ տպագրելուց հետո Պատրիկյանը կրկին սկսել է զբաղվել ուսուցչությամբ, ստացել նոր սենյակ, ամուսնացել և ունեցել չորս երեխա՝ երեք տղա, մի աղջիկ։ Ավագ որդին դարձել է մոլի կոմունիստ և զոհվել մայիսյան ապստամբության ժամանակ։ Միջնեկ որդին նույնպես դարձել է կոմունիստ և հրահանգիչ է գավառում, կրտսերն ընդունվել է բանֆակ, իսկ աղջիկն ուսուցչուհի է։ Նամակը գրելու ժամանակ Պատրիկյանը արդեն մոտ վաթսուն տարեկան է, անցել է թոշակի և կնոջ ու դստեր հետ «հանգիստ ու ապահով» ապրում է իր հայրենի գյուղաքաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմվածքներ և նովելներ հայ արձակից, Երևան, 1986։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Նեղ օրերից մեկը (պատմվածք)