Նեղտերևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեղտերևի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորևներ
Կարգ Մրտածաղկավորներ
Ընտանիք Ապուզանազգիներ
Ենթաընտանիք Onagroideae
Ցեղ Նեղտերևի
Լատիներեն անվանում
Chamaenerion Raf. ex Holub



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նեղտերև (լատին․՝ Chamaenerion[1]), ապուզանազգիների (իշախուտազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Chamerion angustifolium

Ցողունն ուղղաձիգ է, երբեմն՝ թույլ ճյուղավորվող՝ ծածկված խիտ տերևներով, բարձրություն՝ 50-150 սմ։ Տերևները նստադիր են, նշատարաձև, ամբողջաեզր, մուգ կանաչ, ստորին մասում՝ գորշակապտավուն։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ բաց մանուշակագույն, վարդագույն կամ ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը քառափեղկ, պատիճանման տուփիկ է։ Սերմերը փուփուլավոր են։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • Նեղտերև նեղատերև (C.angustifolium),
  • Նեղտերև Ստևենի (C. stevenii),
  • Նեղտերև Դոդոնի (C.dodonaei

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառի բացատներում, մարգագետիններում, խոնավ վայրերում, առվակների ափերին և այլն (վերին լեռն, գոտուց մինչև ենթալպյանը)։

Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասը մտնում է Onagroideae ենթաընտանիքի, Onagraceae ընտանիքի և Myrtales կարգի մեջ։

  13 ընտանիք   еավելի քան 400 դաս  
         
  Կարգ Մրտածաղկավորներ     Ենթաընտանիք Onagroideae     f1
               
  բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր     ընտանիքԻշախուտազգիներ     ցեղ Նեղտերև    
             
  ևս ծակավոր բույսերի 44 կարգ   ևս 1 ենթաընտանիք Ludwigioideae   f2
     

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chamerion latifolium
Chamerion dodonaei

Դասը ընդգրկում է 14 տեսակ[2]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ասկորբինաթթու, կարոտին (A-նախավիտամին), աղաղանյութեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, արյունահոսությունը դադարեցնող, վերքամոքիչ միջոց։ Տերևներից և արմատներից պատրաստում են աղցաններ և այլն։ Մեղրատու է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В русской научной литературе этот род цитировался как Chamenerion Seguier, см., напр., Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — М., 2006.
  2. По данным сайта PPP-index (см. раздел Ссылки).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барабанов Е. И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений.. — М.: Академия, 2006. — 298-448 с. — ISBN 5-7695-2656-4
  • Bleeker, Walter; Schmitz, Ulf & Ristow, Michael (2007)։ Interspecific hybridisation between alien and native plant species in Germany and its consequences for native biodiversity. Biological Conservation 137(2)։ 248-253. doi:10.1016/j.biocon.2007.02.004 (HTML abstract, appendix reserved for subscribers)
  • Steenkamp, V; Gouws, M.C; Gulumian, M; Elgorashi, E.E. & van Stade, J. (2006)։ Studies on antibacterial, anti-inflammatory and antioxidant activity of herbal remedies used in the treatment of benign prostatic hyperplasia and prostatitis. Journal of Ethnopharmacology 103(1)։ 71-75. doi:10.1016/j.jep.2005.07.007 PDF fulltext

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղտերևի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեղտերևի» հոդվածին։