Նեհա Դհուպիա
անգլ.՝ Neha Dhupia | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 27, 1980[1] (46 տարեկան) |
| Ծննդավայր | Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան |
| Կրթություն | Դելիի համալսարան, Navy Children School Kochi?, Navy Children School, Delhi? և Jesus and Mary College? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և գեղեցկության մրցույթի մասնակից |
Նեհա Դհուպիա (անգլ.՝ Neha Dhupia, օգոստոսի 27, 1980[1], Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։ Նկարահանվում է հիմնականում հինդի, ինչպես նաև փենջաբերեն, թելուգու և մալայալամ լեզվով ֆիլմերում։ Նա հաղթել է «Միսս Հնդկաստան 2002» մրցույթում և նույն թվականին մտել է «Միսս Տիեզերք» մրցույթի լավագույն տասնյակ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհուպիան ծնվել է 1980 թվականի օգոստոսի 27-ին Հնդկաստանի Կոչին քաղաքում՝ սիկհերի ընտանիքում[2][3]։ Նրա հայրը՝ կոմանդոր Պրադիպ Սինգհ Դհուպիան, ծառայել է Հնդկական ռազմածովային ուժերում, իսկ մայրը՝ Մենպինդեր (Բաբլի Դհուպիա), տնային տնտեսուհի է։ Նա հաճախել է Կոչինում գտնվող ռազմածովային հանրային դպրոցը, այնուհետև տեղափոխվել ռազմածովային երեխաների դպրոց՝ Չանակյապուրի Նյու Դելիում։ Ավելի ուշ նա գերազանցությամբ ավարտել է Նյու Դելիի Հիսուսի և Մարիամի քոլեջի պատմության բաժինը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհուպիան իր դերասանական նորամուտը նշել է Նյու Դելիում «Graffiti» պիեսում։ Այնուհետև նա նկարահանվել է Euphoria ինդի-փոփ խմբի տեսահոլովակում։ Նա նաև որպես մոդել հանդես է եկել մի քանի գովազդային արշավներում։ Ավելի ուշ նա նկարահանվել է «Rajdhani» սերիալում։ 2002 թվականին նա մասնակցել է Femina Miss India մրցույթին, որտեղ թագադրվել է որպես «Միսս Հնդկաստան 2002»։ Այնուհետև նա ուղարկվել է Պուերտո Ռիկո՝ մասնակցելու «Միսս Տիեզերք 2002» մրցույթին, որտեղ մտել է լավագույն տասնյակ։ Մրցույթին մասնակցելուց հետո Դհուպիան մտադրվել էր շարունակել կարիերան Հնդկաստանի դիվանագիտական ծառայությունում, սակայն փոխարենը վերադարձել է դերասանական կարիերային[5]։
Դերեր կինեմատոգրաֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա դեբյուտը Բոլիվուդում եղել է 2003 թվականին նկարահանված Qayamat: City Under Threat ֆիլմում, որն ուներ բավականին միջին շահույթ։ Դերասանուհին հայտնի է դարձել Julie ֆիլմում ունեցած դերով[6]։ 2005 թվականին նա հայտնվել է «Sheesha» ֆիլմում՝ կատարելով երկվորյակ քույրերի կրկնակի դեր, սակայն ֆիլմը ձախողվել է վարձույթում։ Այնուհետև նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Kyaa Kool Hai Hum»-ը 2005 թվականին և «Հրաձգություն Լոկանդվալում»-ը 2007 թվականին։ Երկու ֆիլմերն էլ լավ դրամարկղային եկամուտներ են ունեցել։
Հետագա տարիներին Դհուպիան երկրորդական դերեր է խաղացել մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Chup Chup Ke» (2006), «Ek Chalis Ki Last Local» (2007), «Mithya» (2008), «Maharathi» (2008), «Singh Is Kinng» (2008) և «Dasvidaniya» (2008): 2011 թվականին նա խաղացել է Եվա Բրաունի դերը «Dear Friend Hitler» ֆիլմում՝ Մահաթմա Գանդիի մասին։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհուպիան մասնակցել է այնպիսի դիզայներների ցուցադրություններին, ինչպիսիք են Ռոհիտ Բալը և D'damas-ը։ 2016 թվականին Դհուպիան ստեղծեց իր նախագիծը և գործարկեց բոլիվուդյան փոդքաստ #NoFilterNeha անվանումով հնդկական Saavn երաժշտական հավելվածում, որտեղ նա հարցազրույց է վերցնում Բոլիվուդի հայտնիներից։ Շոուն դրական արձագանքներ է ստացել և հավաքել ավելի քան 2,3 միլիոն ունկնդիր։ 2019 թվականի նոյեմբերին Դհուպիան գործարկեց փոդքաստի չորրորդ եթերաշրջանը և նախատեսում է այն վերածել վեբ-սերիալի[7]։
Անձնական կյանք և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դհուպիան մասնակցել է մարաթոնին՝ ի աջակցություն Concern India Foundation-ի Մումբայում և օգնել է հավաքել ավելի քան 5 լաք-երի[8]: Նա նաև օգնել է գումար հավաքել 2011 թվականի Սիկկիմի երկրաշարժի զոհերի համար[9]: 2012 թվականին նա ելույթ է ունեցել GR8 կանանց մրցանակաբաշխության ժամանակ[10]:
Նա նաև մասնակցել է Hiru Golden Film մրցանակաբաշխությանը 2014 թվականին Շրի Լանկայում որպես հատուկ հյուր այնպիսի բոլիվուդյան դերասանների հետ, ինչպիսիք են Սունիլ Շետտին, Վիվեկ Օբերոյը, Անիլ Կապուրը և դերասանուհի Բիպաշա Բասուն։
2018 թվականի մայիսի 10-ին նա ամուսնացել է դերասան Անգադ Բեդիի հետ[11]: 2018 թվականի նոյեմբերի 18-ին նա դուստր է ունեցել[12]: Հղիությունից հետո որոշ լրատվամիջոցներ մեղադրել են դերասանուհուն քաշի ավելացման համար[13]: 2021 թվականի հուլիսի 19-ին Բեդի ամուսինները Instagram-ում հայտարարեցին, որ սպասում են երկրորդ երեխային։ 2021 թվականի հոկտեմբերի 3-ին Նեհան որդի է ունեցել[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ «"Touchdown #kochi #kerela"». Twitter (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"Neha Dhupia - It's all about the Bollywood"». allindiansite.com (անգլերեն). 2004 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «10 bollywood celebrities who graduated from DU». India Today (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Know the journey of Neha Dhupia from Miss India to super mom on bday». Prameyanews.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Neha Dhupia refuses 'Julie 2'». The Indian Express (անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Simran Singh (2019 թ․ նոյեմբերի 5). «Neha Dhupia on fourth season of her JioSaavn podcast: I'm glad most of my guests enjoy being 'unfiltered'». First Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"B-town celeb quotient high at Mumbai Marathon"». Times of India. IANS (անգլերեն). 2011 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Sen, Zinia (2011 թ․ հոկտեմբերի 7). «"B'wood going all out to raise money"». Times of India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"The ITA Awards » GR8! Women Achiever Awards"». IndianTelevisionAcademy.com (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"Neha Dhupia and Angad Bedi are wife and husband now. See pics from wedding"». Hindustan Times (անգլերեն). 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Neha Dhupia, Angad Bedi blessed with a baby girl - Times of India». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «"New mom Neha Dhupia gets fat-shamed for her post-pregnancy weight"». The Times of India (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Srabanti Chakrabarti (2021 թ․ հուլիսի 19). «Neha Dhupia and Angad Bedi announce their second pregnancy with a quirky post; Don't miss». bollywoodbubble.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.