Նեկրոզացնող էնտերոկոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նեկրոզացնող էնտերոկոլիտ
Necrotizing enterocolitis 202.jpg
Նեկրոզացնող էնտերոկոլիտով երեխայի ռենտգեն նկար
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասստամոքսաղիքային հիվանդություն[1]
Հիվանդության ախտանշաններՎատ սնվել, վքնածություն, նվազած ակտիվություն, լեղի պարունակող փսխում[2]
Բժշկական մասնագիտությունՄանկաբուժություն, Նեոնատալոգիա, Գաստրոէնտերոլոգիա
ՀՄԴ-9777.5
ՀՄԴ-10P77
Ռիսկի գործոններԱնհաս երեխա, սրտի բնածին արատներ, պերինատալ ասֆիքսիա, փոխանակային արյան փոխներարկում, պտղապարկի վաղաժամ պատռում[2]
Տարբերակիչ ախտորոշումՍեպսիս, հետանցքի խուղակ, ինֆեկցիոն էնտերոկոլիտ, Հիրշպրունգի հիվանդություն[3][4]
ԲուժումՍով, օրոգաստրալ զոնդ, հակաբիոտիկներ, վիրահատություն[3]
ԲարդություններԿարճ աղիքի համախտանիշ, աղիքային կպումներ, զարգացման ուշացում[3]
ԿանխատեսումՄահվան ռիսկը 25%[2]
Neonatal necrotizing enterocolitis Վիքիպահեստում

Նեկրոզացնող էնտերոկոլիտ (ՆԷԿ), վիճակ, որի դեպքում աղիքի մի մասը ենթարկվում է մեռուկացման[2]։ Այն հանդիպում է նորածինների մոտ, որոնք կամ անհաս են, կամ էլ ունեն որևէ այլ խնդիր[2]։ Ախտանիշներն են վատ սնվելը, վքնածությունը, ակտիվության նվազումը, արյան առկայությունը կղանքում, կամ լեղիով փսխումը[2][3]։

Բուն պատճառը անհայտ է[2]։ Ռիսկի գործոններն էն սրտի բնածին արատները, պերինատալ ասֆիքսիան, փոխանակային արյան փոխներարկումը և պտղապարկի վաղաժամ պատռումը[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը համարվում է արյան մատակարարման խանգարման և աղիքային ինֆեկցիայի համակցումը[3]։ Ախտորոշումը հիմնված է ախտանիշների վրա և հաստատվում է բժշկական վիզուալիզացիայի միջոցով[2]։

Կանխարգելումը ներառում է կրծքի կաթի և պրոբիոտիկների օգտագործումը[3]։ Բուժումը ներառում է սով, օրոգաստրալ զոնդ, ներերակային հեղուկներ և ներերակային հակաբիոտիկներ[3]։ Եթե որովայնում առկա է ազատ օդ, ապա ցուցված է վիրահատական միջամտություն[3]։ Կարող է հարկավոր լինել նաև մի շարք այլ աջակցող միջոցառումների իրականացում[3]։ Բարդությունները կարող են լինել՝ կարճ աղիքի համախտանիշ, աղիքային կպումներ կամ զարգացման ուշացում[3]։

Վաղաժամ ծնված նորածինների 7%-ի մոտ զարգանում է նեկրոզացնող էնտերոկոլիտ[3]։ Այն հիմնականում սկսվում է կյանքի առաջին չորս շաբաթվա ընթացքում[3]։ Հիվանդացածների մոտավորապես 25%-ը մահանում են[2]։ երկու սեռերն էլ ախտահարվում են նույն հաճախականությամբ[5]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1888 և 1891 թվականների շրջանում[5]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է անհաս երեխաների մոտ, և սկսվելու ժամանակը սովորաբար հակադարձ համեմատական է երեխային գեստացիոն տարիքի հետ (այսինքն, որքան շուտ է երեխան ծնվում այնքան ուշ են դրսևորվում ՆԷԿ-ի նշանները)[6]։

Սկզբնական ախտանիշներն են սննդի անտանելիությունը և քաշ հավաքելու ձախողումը, ստամոքսային մնացորդների շատացումը, որովայնի ձգվածությունը և արյունոտ կղանքը։ Ախտանիշները արագորեն կարող են հարաճել որովայնի գունատությանը՝ աղիքային թափածակման և պերիտոնիտի հետ միասին, ինչը կարող է բերել համակարգային հիպոտենզիայի, ինչն էլ պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը սովորաբար դրվում է կլինիկական ախտանիշների հիման վրա, բայց հաճախ կարիք է լինում դիմել բժշկական վիզուալիզացիայի տարբեր մեթոդների, մասնավորապես ճառագայթաբանությանը։ ՆԷԿ-ի յուրահատուկ ռադիոգրաֆիկ նշանները կապված են հիվանդության սպեցիֆիկ Բելի շրջաններից՝[7]

  • Բելի 1-ին շրջան (կասկածելի հիվանդություն):
    • Մեղմ համակարգային հիվանդություն (ապնեա, քնկոտություն,[8] սրտի զարկերի հաճախականության իջեցում, ջերմաստիճանի անկայունություն)
    • Մեղմ աղիքային նշաններ (որովայնի լարվածություն, ստամոքսային մնացորդների շատացում, արյունոտ կղանք)
    • Ոչ սպեցիֆիկ կամ նորմալ ռադիոլոգիական նշաններ
  • Բելի 2-րդ շրջան (որոշակի հիվանդություն):
    • Մեղմից չափավոր համակարգային նշաններ
    • Հավելյալ աղիքային նշաններ (աղիքային ձայների բացակայություն, որովայնի ձգվածություն)
    • Սպեցիֆիկ ռադիոլոգիկ նշաններ (աղիքների պնևմատիզացիա կամ գազի առկայություն դռներակում)
    • Լաբորատոր փոփոխություններ (մետաբոլիկ ացիդոզ, արյան մեջ թրոմբոցիտների քանակի պակասում)
  • Բելի 3-րդ շրջան (առաջադիմող հիվանդություն):
    • Խիստ համակարգային հիվանդություն (արյան ցածր ճնշում)
    • Հավելյալ աղիքային նշաններ (որովայնի կտրուկ լայնացում, պերիտոնիտ)
    • Խիստ ռադիոլոգիական նշաններ (պնևմոպերիտոնեում)
    • Հավելյալ լաբորատոր փոփոխություններ (մետաբոլիկ և շնչառական ացիդոզ, դիսեմինացված ներանոթային մակարդում)

Սոնոգրաֆիան ցույց է տվել, որ կարող է օգտակար լինել ՆԷԿ-ի նշանները հայտնաբերելու մեջ, մինչև վերջիններս կերևան ռադիոգրաֆիայով, հատկապես այն դեպքերում երբ առկա է աղիքում գազի պակաս, առանց գազ որովայն կամ հերթապահ գալարի համախտանիշ[9]։ Ախտորոշումը ի վերջո դրվում է շատ ցածր քաշ ունեցող (<1,500գ) նորածինների 5–10%-ի մոտ[10]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը ներառում է կրծքի կաթի և պրոբիոտիկների օգտագործումը[3]։

Որքան հնարավոր է շուտ բերանացի կրծքի կաթի քիչ քանակի օգտագործումը, մինչդեռ նորածինը հիմնականում սնվում է ներերակային հեղուկներով, կօգնի անհաս աղիքին հասունանալ և պատրաստ լինել ընդունելու ավելի մեծ քանակությամբ սնունդ բերանի միջով[11]։ Կաթի բանկից կամ դոնորից մարդու կաթի օգտագործումը ևս խրախուսվում է, եթե մոր կաթը անհասանելի է։ Աղիքի լորձաթախանթի բջիջները չեն ստանում բավարար սննդանյութեր զարկերակային արյան հոսքից՝ առողջ մնալու համար, հատկապես շատ վաղ ծնված նորածինների մոտ, որոնց մոտ արյան մատակարարումը սահմանափակ է մազանոթների վատ զարգացման պատճառով, այսպիսով աղիքը սննդանյութերը պետք է ստանա իր իսկ լուսանցքից։

Cochrane-ի 2014 թվականի վերանայումը ցույց է տվել, որ էնտերալ պրոբիոտիկների կիրառումը կանխարգելում է խիստ ՆԷԿ-ի, ինչպես նաև այլ բոլոր պատճառներից անհաս նորածինների մահացելիությունը[12]։

30-ից 40 մլ/կգ-ով կաթի քանակության ավելացումը անվտանգ է այն նորածինների մոտ, ովքեր շատ քիչ են կշռում [13]։ 4 օրից ավել երեխային բերանով կերակրել չսկսելը, կարծես թե, չունի պաշտպանիչ նշանակություն[14]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հիմնականում կազմված է աջակցող միջոցառումներից, ներառյալ աղիներին հանգիստ թողնելը՝ դադարեցնելով էնտերալ սնուցումը, ստամոքսային դեկոմպրեսիան ընդհատումներով արտածծման միջոցով, էլեկտրոլիտային հավասարակշռության պահպանումը ներերակային հեղուկների միջոցով, արյան ճնշման վերահսկումը, պարէնտերալ սնուցումը[15] և անհապաղ հակաբիոտիկային թերապիան։

Պետք է իրականացվի կենսական կարևոր ցուցանիշների մոնիտորինգ, ինչպես նաև ամեն վեց ժամը մեկ պետք է իրականացվի որովայնի նկար՝ ձախ կողմնային պառկած դիրքում։

Երբ երեխան բուժվում է ՆԷԿ-ի, պետք է աստիճանաբար անցնել բերանացի սնուցման։ Սովորաբար սկզբից կիրառվում են սնուցող սնունդներ կամ քիչ ծավալով սնուցում (<20 մլ/կգ/օր)։ Ինչպես և ինչ կերակրելը կախված է նրանից թե աղիքի որքան հատվածն է ախտահարված եղել, կարիք եղել է արդյոք վիրահատական միջամտության և երեխայի կլինիկական վիճակից[16]։

Այն դեպքերում, երբ հիվանդությունը չի բուժվում միայն պահպանողական մեթոդներով, կամ առկա է աղիքի թափածակում, հիմնականում կարիք է լինում անհապաղ վիրահատական միջամտության, որի ժամանակ հեռացվում է մահացած աղիքային հյուսվածքը, իսկ շատ անկայուն վիճակում գտնվող նորածինների մոտ տեղադրվում են որովայնային դրենաժներ՝ որպես ժամանակավոր միջոց։ Վիրահատության արդյունքում կարող է կոլոստամայի տեղադրման կարիք լինել, որը ժամանակավոր է և հետագայում կրկնակի վիրահատության միջոցով հեռացվում է։ Որոշ երեխաների մոտ կարող է զարգանալ կարճ աղիքի համախտանիշ, հատկապես երբ աղիների շատ մեծ հատվածներ են հեռացվում։

Այն նորածինների դեպքում, ում մոտ աղիքը մնում է ընդհատված, կարելի է ստեղծել լորձաթաղանթի խուղակ կամ աղիքի ծայրը միացնել ավելի հեռակա գտնվող աղու գալարին, ինչը կօգնի կրկնակի սնել ստոմայի ելքը դեպի դիստալ աղիք։ Համարվում է, որ այս վերասնուցման պրոցեսը լավացնում է աղիքի հարմարեցումը և բերում է սնունդի ավելի լավ առաջխաղացման[16]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԷԿ-ի տիպիկ վերականգնումը, եթե իրականացվել է պահպանողական, ոչ վիրահատական բուժում, ներառում է 10-14 օր կամ ավելի առանց բերանային սնուցման և հետագայաում սնունդի ընդունման վերականգնման և քաշի ավելացման հնարավորություն։ ՆԷԿ-ից վերականգնումը կարող է դանդաղել եթե առկա են այլ հիվանդագին վիճակներ, որոնք սովորաբար դիտվում են անհաս երեխաների մոտ։ ՆԷԿ-ի ուշ բարդություններից են աղիքային անանցանելիությունը և անեմիան։

2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում այս հիվանդությունը բերել է 100․000 ողջ ծնված նորածիններից 355-ի մահվան, համեմատած 2009 թվականի 100․000-ից 484 մահերի հետ։ Մահերի հաճախականությունը գրեթե երեք անգամ ավել էր սևամորթների մոտ քան սպիտակամորթների[17]։

Այնուամենայնիվ, ՆԷԿ-ով նորածինների մոտ 70-80%-ը ողջ են մնում[18]։ ՆԷԿ-ի պահպանողական բուժման դեպքում ողջ մնալու հավանականությունը ավելի մեծ է քան վիրահատական բուժման դեպքում[18]։ Չնայած ակնառու մահացելիության վտանգի, ՆԷԿ-ի վիրահատություն տարած նորածինների հեռակա կանխատեսումը գնալով լավանում է՝ կազմելով 70-80% ապրելիություն։ Վիրահատական ՆԷԿ-ից հետո ողջ մնացածները գտնվում են այնպիսի բարդությունների զարգացման ռիսկի խմբում, ինչպիսիք են կարճ աղիքի համախտանիշը և նեյրոզարգացման խանգարումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Necrotizing Enterocolitis – Pediatrics – Merck Manuals Professional Edition»։ Merck Manuals Professional Edition։ February 2017։ Վերցված է 12 December 2017 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Rich BS, Dolgin SE (December 2017)։ «Necrotizing Enterocolitis»։ Pediatrics in Review 38 (12): 552–559։ PMID 29196510։ doi:10.1542/pir.2017-0002 
  4. Crocetti Michael, Barone Michael A., Oski Frank A. (2004)։ Oski's Essential Pediatrics։ Lippincott Williams & Wilkins։ էջ 59։ ISBN 9780781737708 
  5. 5,0 5,1 Panigrahi P (2006)։ «Necrotizing enterocolitis: a practical guide to its prevention and management»։ Paediatric Drugs 8 (3): 151–65։ PMID 16774295։ doi:10.2165/00148581-200608030-00002 
  6. Yee Wendy H., Soraisham Amuchou Singh, Shah Vibhuti S., Aziz Khalid, Yoon Woojin, Lee Shoo K., Canadian Neonatal Network (1 February 2012)։ «Incidence and Timing of Presentation of Necrotizing Enterocolitis in Preterm Infants»։ Pediatrics 129 (2): e298–e304։ PMID 22271701։ doi:10.1542/peds.2011-2022։ Վերցված է 2013-07-25 
  7. Lin PW, Stoll BJ. Necrotising enterocolitis. Lancet. 2006 Oct 7;368(9543):1271–83.
  8. Schanler, R.J. (2016). "Clinical features and diagnosis of necrotizing enterocolitis in newborns". UpToDate.
  9. Muchantef K, Epelman M, Darge K, Kirpalani H, Laje P, Anupindi SA. Sonographic and radiographic imaging features of the neonate with necrotizing enterocolitis: correlating findings with outcomes. Pediatr Radiol. 2013 Jun 15.
  10. Marino Bradley S., Fine Katie S. (1 December 2008)։ Blueprints Pediatrics։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-7817-8251-7 
  11. «Early nutrition of very low birth weight infants»։ J. Matern. Fetal. Neonatal. Med. 22 (3): 191–7։ March 2009։ PMID 19330702։ doi:10.1080/14767050802630169 
  12. «Probiotics for prevention of necrotizing enterocolitis in preterm infants»։ Cochrane Database Syst Rev (4): CD005496։ 2014։ PMID 24723255։ doi:10.1002/14651858.CD005496.pub4 
  13. Morgan Jessie, Young Lauren, McGuire William (2015-10-15)։ «Slow advancement of enteral feed volumes to prevent necrotising enterocolitis in very low birth weight infants»։ The Cochrane Database of Systematic Reviews (10): CD001241։ ISSN 1469-493X։ PMID 26469124։ doi:10.1002/14651858.CD001241.pub6 
  14. Morgan J, Young L, McGuire W (1 December 2014)։ «Delayed introduction of progressive enteral feeds to prevent necrotising enterocolitis in very low birth weight infants»։ The Cochrane Database of Systematic Reviews 12 (12): CD001970։ PMID 25436902։ doi:10.1002/14651858.CD001970.pub5 
  15. Heird WC, Gomez, MR (June 1994)։ «Total parenteral nutrition in necrotizing enterocolitis»։ Clinics in Perinatology 21 (2): 389–409։ PMID 8070233։ doi:10.1016/s0095-5108(18)30352-x 
  16. 16,0 16,1 Christian Vikram J., Polzin Elizabeth, Welak Scott (August 2018)։ «Nutrition Management of Necrotizing Enterocolitis»։ Nutrition in Clinical Practice 33 (4): 476–482։ PMID 29940075։ doi:10.1002/ncp.10115 
  17. Xu Jiaquan, Sherry L. Murphy, Kenneth D. Kochanek, Brigham A. Bastian (February 2016)։ «Deaths: Final Data for 2013»։ National Vital Statistics Reports 64 (2): 97։ Վերցված է May 26, 2016 
  18. 18,0 18,1 Schanler, R.J. (2017). "Management of necrotizing enterocolitis in newborns". UpToDate.