Նելսոն Մանդելայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Նելսոն Մանդելայի հուշարձան
Nelson Mandela on Parliament Square, Westminster - geograph.org.uk - 1229312.jpg
'
Կոորդինատներ51°30′10″ հս․ լ. 0°07′48″ ամ. ե.HGЯO

Նելսոն Մանդելայի հուշարձան (անգլ.՝ Nelson Mandela statue), հուշարձան Լոնդոնի Խորհրդարանական հրապարակում, որն ստեղծվել է Իեն Ուոլթերսի կողմից։ Բացվել է 2007 թվականի օգոստոսի 28-ին։ Արձանը դեմքով ուղղված է դեպի Վեսթմինսթերյան պալատը և գտնվում է Աբրահամ Լինքոլնի և Ուինսթոն Չերչիլի արձանների կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ տարի է տևել բանավեճը, թե արդյոք կարող է ապարտհեյդի դեմ պայքարած մարդու արձանը գտնվել Թրաֆալգարյան հրապարակում։ Այս գաղափարը ջերմորեն պաշտպանում էր Լոնդոնի քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը, որը կարծում էր, որ հենց այդտեղ պետք է իր ամբողջ բրոնզե մեծությամբ կանգնի Հարավային Աֆրիկայի ազատության մարտիկը, մանավանդ որ Թրաֆալգարյան հրապարակում տեղակայված է ՀԱՀ-ի դեսպանատունը։ Երեսուն տարի առաջ հենց այդտեղ են անցկացվել բրիտանացիների զանգվածային հանրահավաքները, որոնք պահանջում էին ազատ արձակել Մանդելային, երբ Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերը նրան անվանել է ահաբեկիչ, իսկ պահպանողական կուսակցության ուսանողները կրում էին կրծքանշաններ, որոնք կոչ էին անում կախել ապարտհեյդի դեմ մարտիկին։ Սակայն Վեսթմինսթեր շրջանի իշխանությունները դեմ են հանդես եկել՝ հայտարարելով, որ քանդակը չի համապատասխանում հրապարակի ընդհանուր պատկերին, որտեղ արդեն տեղադրվել էր ծովակալ Նելսոնի հուշարձանը։ Ի վերջո, գտնվել է փոխզիջումնային տարբերակ. որոշվել է Մանդելայի արձանը կանգնեցնել դեմքով դեպի խորհրդարանի շենքը՝ այն տեղադրելով Մեծ Բրիտանիայի երեք վարչապետների՝ Ուինսթոն Չերչիլի, Բենջամին Դիզրայելիի և Ռոբերտ Փիլի արձանների մոտ։

Ժամանակին Մանդելան կանխագուշակել է իր արձանի հայտնվելը Վեսթմինսթերի մոտ։ «Երկար ճանապարհ դեպի ազատություն» գրքում նա հիշել է, թե ինչպես է մի անգամ Լոնդոնում զբոսնել իր համախոհ Օլիվեր Տամբոյի հետ. «Երբ մենք Օլիվերի հետ Վեսթմինսթերյան աբբայության մոտ տեսանք գեներալ Յան Սմատսի արձանը (հարավամերիկացի հայտնի առաջնորդ), մենք սկսեցինք կատակել, թե հնարավոր է, որ երբևէ այստեղ իր հերթին կյանտնվեն նաև մեր արձանները»[1]։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 28-ին ելույթ ունենալով իր հուշարձանի բացման արարողության ժամանակ՝ Նելսոն Մանդելան խոստացել է 2008 թվականի ամռանը՝ իր հոբելյանի նախօրեին, բարեգործական մեծ համերգ կազմակերպել Լոնդոնի Հայդ պարկում և անձամբ ներկա գտնվել դրան։ Ելույթի ժամանակ նրան ուղեկցում էր վարչապետ Գորդոն Բրաուն, որը Մանդելային անվանել է «ներկայիս սերնդի մեծագույն և ամենահամարձակ առաջնորդը»։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Մանդելայի կինը՝ Գրասա Մաշելը։ ՀԱՀ-ի նախկին նախագահից բացի արձանի բացման արարողությանը մասնակցել են Լոնդոնի քաղաքապետ Քեն Լիվինգսթոնը և բրիտանացի դերասան ու ռեժիսոր Ռիչարդ Աթենբորո։ Հենց Աթենբորոն է հետ քաշել արձանը ծածկող կտորը։

Քեն Լիվինգստոնի խոսքով՝ այն փաստը, որ Մանդելայի հուշարձանը տեղադրվել է հենց Խորհրդարանական հրապարակում, արտացոլում է հարավաֆրիկյան առաջնորդի դերը որպես «մեր ժամանակի առանցքային քաղաքական դեմքերից մեկը»։ Այս քանդակը Մանդելայի երկրորդ արձանն է Լոնդոնում։ Առաջինը, որ բրոնզից է և նույնպե Ուոլթերսի աշխատանքն է, կանգնած է Թեմզայի հարավային ափին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]