Նելլի Թյուրինգ
| Նելլի Թյուրինգ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 21, 1875[1][2][3][…] |
| Ծննդավայր | Vankiva Parish, Շվեդիա[1][4][3][…] |
| Մահացել է | հունվարի 2, 1972[4][3][5] (96 տարեկան) |
| Մահվան վայր | Enskede-Årsta parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][3][5] |
| Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[6][3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լուսանկարիչ և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Johan Göransson?[3][5] |
| Զբաղեցրած պաշտոններ | Երկրորդ պալատի անդամ և քաղաքային խորհրդի անդամ |
| Կուսակցություն | Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[3][7][5] |
| Երեխաներ | Nils Thüring?[3] |
| Ստորագրություն | |
Նելլի Մարիա Թյուրինգ (շվեդ.՝ Nelly Maria Thüring, հունիսի 21, 1875[1][2][3][…], Vankiva Parish, Շվեդիա[1][4][3][…] - հունվարի 2, 1972[4][3][5], Enskede-Årsta parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][3][5]), շվեդ լուսանկարիչ և քաղաքական գործիչ (Սոցիալ-դեմոկրատ): Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր ընտրված առաջին կանանցից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նելլի Թյուրինգը ծնվել է 1875 թվականի հունիսի 21-ին Վանկովում, ֆերմեր Նիլս Նիլսոնի և Պերնիլա Պերսդոթերի ընտանիքում[8]։ Ամուսնացել է հրատարակիչ Յոհան Գորանսոնի հետ 1903 թվականին և բաժանվել է նրանից 1917 թվականին։ Վերցրել է Թյուրինգ ազգանունը, երբ ակտիվորեն զբաղվել է լուսանկարչությամբ։
1890-1896 թվականներին աշխատել է խանութում որպես վաճառողուհի, իսկ 1896-1933 թվականներին՝ որպես լուսանկարիչ։ 1900 թվականին Լունդում բացել է լուսանկարչական ստուդիա։ 1920 թվականին Թյուրինգը վաճառեց այն բացառապես իր քաղաքական կարիերայի վրա կենտրոնանալու համար[9]։
1917-1920 թվականներին Նելլի Թյուրինգը եղել է Գյոթեբորգի քաղաքային խորհրդի անդամ։ 1921 թվականին դարձել է Շվեդիայի խորհրդարանում ընտրված առաջին հինգ կանանցից մեկը այն բանից հետո, երբ կանանց թույլ տրվեց քվեարկել[8]։ Ազդա Օստլունդի (Սոցիալ-դեմոկրատ), ԲերտաՎելլինի (Պահպանողական) և Էլիզաբեթ Տամի (Լիբերալ) հետ ընտրվել է ստորին պալատ, իսկ Քերսթին Հեսսելգրենը՝ Շվեդիայի խորհրդարանի վերին պալատի անդամ։
Որպես խորհրդարանի անդամ՝ Նելլի Թյուրինգը կենտրոնացել է միջազգային համագործակցության և բանտային կին սպաների աշխատանքային պայմանների վրա, և աշխատել է խորհրդարանի այլ կին անդամների հետ ոչ դավանանքային դպրոցների, երեխաների խնամքի և մայրության և սեռական դաստիարակության հարցերի շուրջ[10]: Բանավեճերում եղել է սուր և սրամիտ՝ դեմ արտահայտվելով գենդերային պիտակավորման օրինագծերի առաջարկին քվեարկությունից առաջ՝ ասելով, որ եթե դա տեղի ունենա, նա կստեղծի կանանց կուսակցություն[10]: 1920-ականներին բախվել է որոշ քննադատության այն բանի համար, որ նա կին էր, որը հրապարակայնորեն սեռական խնդիրների վերաբերյալ հարցեր էր ուղղում խառը սեռերի լսարանին, և ի սկզբանե, նման դեպքերը հանգեցրին նրան, որ որոշ տղամարդ պատգամավորներ ի նշան բողոքի դուրս եկան պալատից[10]: Որոշել է լքել իր տեղը Խորհրդարանում 1928 թվականին, քանի որ նրան դուր չէին գալիս խորհրդարանական աշխատանքի ձևերը, որոնք իրեն երկար ու հոգնեցուցիչ էին համարում[10]։
1924-28 թվականններին եղել է Սոցիալ-դեմոկրատ կանանց կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ և 1926-28 թվականներին Էնսկեդեի սոցիալ-դեմոկրատական կանանց ակումբի նախագահ։
Նելլի Թյուրինգը մահացել է 1972 թվականի հունվարի 2-ին Ստոկհոլմում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Vankiva kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/LLA/13439/C I/6 (1860-1886), bildid: 00117796_00053 — P. 51.
- 1 2 Շվեդիայի մահվան գիրքը
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Nelly Maria Thüring
- 1 2 3 4 5 6 Sveriges dödbok 1860–2017 (շվեդերեն) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
- 1 2 3 4 5 6 Norberg A., Tjerneld A., Asker B. Two-Chamber Parliament 1867–1970. — Almqvist & Wiksell, 1985. — Vol. 4. — P. 162.
- ↑ https://www.svenskagravar.se/gravsatt/7b334258-7b58-4ef7-8404-6df9f1520bc8 — Svenskagravar.se.
- ↑ Sveriges riksdag 1924 : porträttalbum (շվեդերեն) — 1925. — P. 107. — 147 p.
- 1 2 «Nelly Maria Thüring». Kulturen i Lund. Արխիվացված է օրիգինալից 2019-02-25-ին. Վերցված է 2020-04-15-ին.
- 1 2 Arvidsson, Malin. «Nelly Maria Thüring». Svenskt kvinnobiografiskt lexikon. Արխիվացված է օրիգինալից 2020-04-21-ին. Վերցված է 2020-04-15-ին.
- 1 2 3 4 Hundrade och en Göteborgskvinnor / Lisbeth Larsson (red). Arkiv i väst, 0283-4855 ; 22. Göteborg: Riksarkivet, Landsarkivet i Göteborg. 2018. sid. 209—211. Libris 22682935. 9789198465747
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Թյուրինգ» հոդվածին։ |