Նելա Հասանբեգովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելա Հասանբեգովիչ
բոս․՝ Nela Hasanbegović
Ծնվել էհունվարի 21, 1984(1984-01-21) (40 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունքանդակագործ
Կայքnelahasanbegovic.com

Նելա Հասանբեգովիչ (բոսնիերեն՝ Nela Hasanbegović, հունվարի 21, 1984(1984-01-21), Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի քանդակագործուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի հունվարի 21-ին Սարաևոյում, որտեղ էլ ավարտել է տարրական դպրոցը, ապա՝ 2002 թվականին, կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը՝ քանդակագործության թեքումով[2]։ Դրանից հինգ տարի անց ավարտել է նաև Սարաևոյի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետը, 2010 թվականին ստացել մագիստրոսի աստիճան[3][4]։

2012 թվականից աշխատում է Սարաևոյի համալսարանին առընթեր գեղարվեստի ակադեմիայի գեղարվեստական կրթության ամբիոնում՝ որպես դասախոսի ավագ օգնական։ Ունի գիտությունների թեկնածուի աստիճան, աշխատությունների, գիտական հոդվածների հեղինակ է։ Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է եռաչափ արվեստը, իսկ գեղարվեստական աշխատանքները ներառում են ինստալյացիան, տեսա- և լուսանկարչությունը, փերֆորմանսը։ Նրա աշխատանքները ներկայացվել են հայրենական ու միջազգային 131 խմբակային և շուրջ երկու տասնյակ անհատական ցուցահանդեսներում[5], որոշ գործեր տեղ են գտել հայտնի թանգարանների և մասնավոր անձանց հավաքածուներում։ Հիշարժան աշխատանքներից են «Լույսի ու խավարի միջև», «Լեհեր», «Երիտասարդական սրահ» ստեղծագործությունները։

Նելա Հասանբեգովիչն արժանացել է մի շարք մրցանակների, բարձր պատիվների։ 2007 թվականից Բոսնիա և Հերցեգովինայի նկարիչների ընկերակցության անդամ է[1], 2011 թվականից՝ մշակույթի և կարմիր արվեստի ընկերակցության անդամ[1]։ Անդամակցում է նաև արտասահմանյան նկարչական մի շարք ընկերությունների։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Between Light and Darkness (2010–2011)[6]
  • Poles
  • Under the Veil… (2010)
  • Closed to Public (2011)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — «Կենան Սոլակովիչ» մրցանակ՝ «Երիտասարդական սրահ» քանդակի համար, Սարաևո
  • 2008 — Պարգև «Անձնականն ու հասարակականը» անվանակարգում՝ ներկայացված լավագույն ստեղծագործության համար, Շիռոկի Բրիեգ համայնք
  • 2011 — Մրցանակ՝ փորձարարական նկարի համար, Մոստար
  • 2012 — Ժամանակակից մեդիա ասպարեզի մրցանակ, «Collegium Artisticum 2012», Սարաևո
  • 2013 — Նոր մեդիաների բնագավառի մրցանակ, «Collegium Artisticum 2013», Սարաևո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Nela Hasanbegović biography
  2. Cytuj |tytuł = Mr. Nela Hasanbegović |data = 2013-11-21 |data dostępu = 2022-05-26 |opublikowany = web.archive.org |url = https://web.archive.org/web/20131121182712/http://www.alu.unsa.ba/content/nela-hasanbegovic
  3. Cytuj |tytuł = biography |data dostępu = 2022-05-26 |opublikowany = www.nelahasanbegovic.com |url = http://www.nelahasanbegovic.com/default.wbsp?wbf_id=9
  4. Cytuj |autor = ArtFacts |tytuł = Nela Hasanbegović | Artist |data dostępu = 2022-05-26 |opublikowany = ArtFacts |url = https://artfacts.net/artist/nela-hasanbegovic/405393/profile |język = en-US
  5. Hodžić, Elma. «Intimacies in One Room». Sarajevo Culture Bureau. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
    - «Grand Prix za visočkog akademskog slikara Mirzu Mameledžiju» (Serbo-Croatian). Visoko. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Cytuj |tytuł = Nela Hasanbegovic |data = 2019-02-21 |data dostępu = 2022-05-26 |opublikowany = Performance Art in Eastern Europe |url = https://amybryzgel.wordpress.com/nela-hasanbegovic/ |język = en

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BLACKWOOD, JON, «Introduction to contemporary art in B&H», book, Publisher: Duplex100m2, ISBN 978-9926-8041-0-7, Sarajevo, 2015.
  • BRYZGEL, AMY, „Performing Art in Eastern Europe since 1960 (Rethinking Art's Histories) Book, Publisher: Manchester University Press, ISBN 978 1 7849 9422 8, (st. 182., 183., 184., 279.), 2017.
  • FORSELL, SABRINA, Sarajevo – l*a*tribu*t de l'art, book, Publisher: Galerija Duplex100m2, Sarajevo, 2017.
  • 2018 Proceedings: Stepping Towards New Challenges in Education, article: Cultivating the aesthetic and cultural sensibility of students in the upper grades of primary and secondary schools, Publisher: Faculty of Philosophy, University of Sarajevo.
  • 2019 Proceedings: A Window into the World of Education, Science and the Youth, article: Cultural heritage and structural elements in textbooks for the visual arts education, Authors: Nela Hasanbegović i Meliha Suljagić, Publisher: University of Sarajevo, Faculty of Educational Sciences Sarajevo.
  • 2020 INSAM Journal of Contemporary Music, Art and Technology, Issue 4, APPLICATION POSSIBILITIES OF COMPUTER SOFTWARE IN THE CONTEXT OF THE ART TEACHING, Authors: Sandra Bjelan-Guska i Nela Hasanbegović, Publisher: Insam Institute.
  • 2020 Book: Smjernice za unapređenje nastavničke profesije — istraživačka studija, Publisher: Faculty of Philosophy, University of Sarajevo, Authors: Emina Dedić Bukvić, Amela Dautbegović, Irma Ćehić, Larisa Kasumagić-Kafedžić, Meliha Zejnilagić-Hajrić, Meliha Suljagić, Nela Hasanbegović i Valida Akšamija.
  • 2020 Proceedings: Stepping Towards New Challenges in Education, article: ADVANTAGES AND CHALLENGES OF THE VISUAL ARTS TEACHING IN ONLINE LEARNING ENVIRONMENT, Authors: Sandra Bjelan-Guska i Nela Hasanbegović, Publisher: Faculty of Philosophy, University of Sarajevo.
  • 2020 SARAJEVO SOCIAL SCIENCE REVIEW VOLUME IX • No 1 article: Challenges of Contemporary Art Education — Improving the Competencies of Art Teachers in the Sarajevo Canton, Authors: Nela Hasanbegović & Meliha Suljagić, Publisher: Faculty of Political Science, University of Sarajevo.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]