Նեթիլլինգ
| Նեթիլլինգ | |
|---|---|
| Տեսակ | լիճ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Քիկիքտալուկ շրջան[1][2] և Նունավութ |
| Երկարություն | 123 կմ |
| ԲԾՄ | 30 մետր |
| Խորություն | 132 մետր |
| Մակերես | 5051 կմ² |
| Աշխարհագրական տեղադրություն | Բաֆինի երկիր[2][1] |
| Ավազանի երկիր | |
| Լիճ հոսող գետ | Isurtuq River? և Amadjuak River? |
| Լճից հոսող գետ | Կուկջուակ գետ[1][2] |
| 66°29′00″N 70°20′00″W / 66.483333333333°N 70.333333333333°W | |
![]() | |
![]() | |
Նեթիլլինգ[3][4] (անգլ.՝ Nettilling Lake), լիճ Կանադայի հյուսիս-արևելքում, գտնվում է Բաֆինի Երկիր[5] կղզու հարավային մասում, որը Նունավութի տարածքի Կիկիկտանի շրջանի մաս է կազմում[6]։ Կանադայի ամենամեծ լճերից մեկը՝ 5050 կմ² ջրային մակերեսով, ընդհանուր մակերեսը` 5542 կմ²[7], Նունավութի և Կանադական Արկտիկական կղզեխմբի տարածքի ամենամեծ լիճն է, մեծությամբ տասներորդ լիճը Կանադայում և տասնմեկերորդը՝ ջրավազանների շարքում։ Այն նաև հանրահայտ է նրանով, որ կղզային ամենամեծ լիճն է աշխարհում[8]։
Լիճը գտնվում է ծովի մակարդակից 30 մետր բարձրության վրա՝ Աույուիտտուք ազգային պարկից մոտ 110 կմ հարավ-արևմուտք։ Սնվում է հարավում գտնվող Ամադջուակ լճից, ինչպես նաև բազմաթիվ փոքր լճերից և գետերից։
Լճի արևելյան մասը բաղկացած է երեք ծովածոցերից՝ Միրաժ, Կամսել և Բուրվոշ, ծանծաղ է և ունի բազմաթիվ կղզիներ, արևմտյան մասը շատ ավելի խորն է և առանց կղզիների։
Բացառությամբ հարավ-արևմտյան ափի, մյուս ափերը և լճի կղզիները պատկանում են Պանգնիրտանգի ինուիտական երկրին[9]։ Լիճը Կուկջուակ գետով շատ ծանծաղ հոսք ունի արևմուտքում դեպի Ֆոքսի Ավազան ծոց։ Տարվա մեծ մասը լիճը ծածկված է սառույցով, և այնտեղ կարող են գոյատևել ձկների միայն երեք տեսակ՝ Արկտիկական քարը և փշաձկան երկու տեսակներ։ Նեթիլինգի լճերի և Ամադջուակի միջև ընկած տարածքը կարիբու եղջերուի բնակավայրերից մեկն է։
Առաջին եվրոպացին, որը 1883 թվականին այցելել է լճի ափերը, Ֆրանց Բոասն է։
- Կուկջուակ գետ1 2002-08-24
- Նեթիլլինգ լիճ (15 հուլիս 2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du Canada, Canadian Geographical Names Database — NRCan.
- 1 2 3 Toporama
- ↑ https://www.thecanadianencyclopedia.ca/en/article/nettilling-lake
- ↑ https://www.twirpx.com/file/1938345/(չաշխատող հղում)
- ↑ https://www.google.com/search?
- ↑ Канада : Общегеографическая карта : Масштаб 1:7 500 000 / ред. Г. А. Скачкова. — Роскартография, Омская картографическая фабрика, 1995. — (Страны мира «Америка»). — 1200 экз.
- ↑ https://atlas.nrcan.gc.ca/
- ↑ Largest island in a lake on an island in a lake on an island (англ.). elbruz.org. Topografisch Verbond Elbruz. Дата обращения 6 декабря 2017.
- ↑ https://clss.nrcan-rncan.gc.ca/map-carte-eng.php
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեթիլլինգ» հոդվածին։ |
| ||||||||||

