Նեթգազետի
| Նեթգազետի | |
|---|---|
| Հիմնադրման թվական | 2010 |
| Լեզու | վրացերեն և ռուսերեն |
| Գլխավոր գրասենյակ | Թբիլիսի, Վրաստան |
| Կայք | ru.netgazeti.ge |
Նեթգազետի (կամ «Նեթգազետա», բառացիորեն նշանակում է ինտերնետ թերթ), վրացական անկախ առցանց հրատարակություն, հիմնադրել են 2010 թվականին լրագրողներ Մզիա Ամաղլոբելիին և Էթեր Տուրաձեբ, ովքեր նախկինում՝ 2001 թվականին, հիմնադրել են «Բաթումելեբի» թերթը: «Նեթգազետիի» ստեղծման նպատակն է եղել՝ ընդլայնել լրագրողական լուսաբանումը Բաթումից և Աջարիայից դուրս՝ հասնելով ազգային և տարածաշրջանային լսարանի: Հրատարակությունը մասնագիտանում է քաղաքականության, մարդու իրավունքների, սոցիալական հարցերի և հետաքննական լրագրության ոլորտներում[1]: Նյութեր է հրապարակում վրացերեն և ռուսերեն[2]։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նեթգազետին» բազմիցս ճանաչման է արժանացել իր քննադատական լրատվության և հանրային քաղաքականության ու տարածաշրջանային իրադարձությունների խորաթափանց վերլուծության համար: 2015 թվականին հրատարակությունը արժանացել է Եվրոպական մամուլի մրցանակի: Այս մրցանակը շնորհվում է այն հրատարակություններին, որոնք, ըստ գերմանական Zeit-Stiftung-ի և Նորվեգիայի խոսքի ազատության հիմնադրամի, «չեն վախենում գրաքննությունից և ճնշումներից»[3][4]։
2020 թվականին, երկամսյա փորձարկման փուլից հետո, Նեթգազետին պաշտոնապես գործարկել է իր ռուսալեզու տարբերակը: Բաթումելեբիի և Նեթգազետի կայքերում հրապարակված բովանդակության մեծ մասն այժմ հասանելի է ռուսերենով, որը հասանելի է գլխավոր էջից:
Տնօրեն Մզիա Ամաղլոբելիի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է բարելավել Վրաստանի ոչ վրացախոս քաղաքացիների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների, հակամարտության տարածաշրջանների բնակիչների և ամբողջ Հարավային Կովկասի համար տեղեկատվության հասանելիությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ ապագայում հրատարակության լրացուցիչ լեզվական տարբերակներ կներկայացվեն[2]։
Գրաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիների ընթացքում «Նեթգազետին», «Բաթումելեբիի» հետ միասին, բախվել է խտրականության, քաղաքական ճնշման, սպառնալիքների և հետապնդումների կառավարության հետ կապված անհատների և խմբերի կողմից՝ թե՛ «Միասնակնա ազգային շարժման», թե՛ «Վրացական երազանքի» վարչակազմերի օրոք[3][5][6][7][8][9]։
Հրապարակումը նաև առաջացրել է Ռուսաստանի իշխանությունների զայրույթը[10]՝ ստանալով «հակառուսական քարոզչություն տարածող կազմակերպության» կարգավիճակ և արգելվել է Ռուսաստանում: 2022 թվականին Ռոսկոմնադզորը արգելափակել է երկու թերթերի ռուսալեզու տարբերակները[11][12]։
2025 թվականի իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականի հունվարի 12-ին «Բաթումելեբի»-ի և «Նետգազետի»-ի հիմնադիրներից և տնօրեններից մեկը՝ Մզիա Ամաղլոբելին, ձերբակալվել թ Բաթումիում բողոքի ցույցի ժամանակ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով։ Այս ձերբակալությունը լայնորեն դիտվել է որպես Վրաստանում անկախ լրատվամիջոցների նկատմամբ ավելի լայնածավալ հետապնդման մաս։ Ի պատասխան՝ «Մամուլի ազատության կոալիցիայի» 14 անդամ երկրների դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը և մտահոգություն հայտնելով Վրաստանում լրագրողների նկատմամբ կիրառվող սպառնալիքների վերաբերյալ[13][14][15][16]։ Ամաղլոբելին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել[17]։
2025 թվականի օգոստոսի 6-ին Բաթումի քաղաքային դատարանը Մզիա Ամաղլոբելիին է մեղավոր ճանաչել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (դիմադրություն, սպառնալիք կամ բռնություն հասարակական կարգի ներկայացուցչի կամ այլ պետական պաշտոնյայի նկատմամբ) և դատապարտել է նրան երկու տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը պահանջեցլ է արդարացնել Ամաղլոբելին, քանի որ «ապտակը Դգեբուաձեին որևէ վնաս չի պատճառել»: Ինքը՝ Ամաղլոբելին, պնդել է, որ ապտակը «նրա հուզական վիճակի արդյունք էր, և նա Դգեբուաձեի վրա հարձակվելու մտադրություն չի ունեցել»[18][18][19][20]։ Իր եզրափակիչ խոսքում ասել է. «Իմ ձերբակալության առաջին իսկ օրվանից ես այս դատարանում բազմիցս և հստակ հայտարարել եմ, որ չեմ խուսափում պատասխանատվությունից, ի տարբերություն այսպես կոչված տուժող Դգեբուաձեի: Իմ արարքի համար կա համապատասխան հոդված՝ ապտակ»[21]։ Դատավճռից հետո Վրաստանում գտնվող մի շարք եվրոպական երկրների, Եվրամիության և Կանադայի 24 դիվանագիտական առաքելություններ համատեղ հայտարարություն են տարածել և կրկին պահանջել են ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։ Սա պահանջել է նաև Եվրոպական հանձնաժողովը[20]։
2025 թվականի հոկտեմբերին նա և Անդրեյ Պոչոբուտը արժանացել են Սախարովի անվան մտքի ազատության մրցանակին[22][23]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Georgia media guide [Медиа-путеводитель по Грузии]». BBC (անգլերեն). 2024-10-25. Արխիվացված օրիգինալից 2025-02-10-ին. Վերցված է 2025-02-03-ին.
- 1 2 «Netgazeti запустил русскоязычную версию/». Netgazeti. 2020-10-05. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-06-ին.
- 1 2 «Pressure on Georgian 'Batumelebi' newspaper». Human Rights House (անգլերեն). 2009-12-02. Արխիվացված օրիգինալից 2025-02-11-ին. Վերցված է 2025-02-03-ին.
- ↑ «В Осло наградили журналистов РФ, Украины и Грузии». Batumelebi.ge. 2015-06-24. Արխիվացված օրիգինալից 2019-03-06-ին. Վերցված է 2025-01-29-ին.
- ↑ «გაზეთ "ბათუმელების" მიმართვას უკვე მოჰყვა რეაქცია». radiotavisupleba.ge Radio Free Europe/Radio Liberty Georgia (վրացերեն). 2009-12-05. Արխիվացված օրիգինալից 2025-02-11-ին. Վերցված է 2025-02-04-ին.
- ↑ «მედიაკოალიცია "გაზეთი ბათუმელების" და "ნეტგაზეთის" დისკრედიტაციის მცდელობებს ეხმიანება». csf.ge (վրացերեն). 2020-06-09. Արխիվացված օրիգինալից 2025-02-11-ին. Վերցված է 2025-02-04-ին.
- ↑ «"ბათუმელებისა" და ნეტგაზეთის განცხადება». Netgazeti.ge (վրացերեն). 2025-01-13. Արխիվացված օրիգինալից 2025-01-29-ին. Վերցված է 2025-02-04-ին.
- ↑ «ბათუმელების რედაქტორი შალვა პაპუაშვილს: ვერ მოგვაწებებთ აგენტის იარლიყს». Netgazeti.ge (վրացերեն). 2024-04-25. Արխիվացված օրիգինալից 2024-05-10-ին. Վերցված է 2025-02-12-ին.
- ↑ «Шалва Папуашвили - «Батумелеби» и «Нетгазети» полностью финансируются из-за рубежа, вместо того, чтобы развивать беспристрастную журналистику, они развивали предвзятый политический активизм». Первый канал. 2025-01-13. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-29-ին.
- ↑ «Роскомнадзор требует от Netgazeti удалить публикацию о войне в Украине». Netgazeti. 2022-04-11. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-06-ին.
- ↑ «რუსეთში ნეტგაზეთის რუსულენოვანი გამოცემა დაბლოკეს». Формула (վրացերեն). 2022-04-12. Արխիվացված օրիգինալից 2025-02-22-ին. Վերցված է 2025-01-29-ին.
- ↑ «В России заблокировали русскоязычную версию издания Netgazeti». Netgazeti. 2022-04-12. Արխիվացված օրիգինալից 2025-01-23-ին. Վերցված է 2025-01-29-ին.
- ↑ «Coalition of 14 embassies demand Amaghlobeli's immediate release». oc-media.org (անգլերեն). 2025-01-31. Արխիվացված օրիգինալից 2025-02-02-ին. Վերցված է 2025-02-03-ին.
- ↑ «Директора изданий «Батумелеби» и «Нетгазети» заключили под стражу». Эхо Кавказа. 2025-01-15. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-29-ին.
- ↑ «Адвокат основательницы «Нетгазети» и «Батумелеби» Мзии Амаглобели - Обвинение пока не предъявлено - Задержание, конечно, политическое». interpressnews.ge. 2025-01-13. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-29-ին.
- ↑ «В Грузии главреда независимых изданий "Батумелеби" и "Нетгазети" обвинили в нападении на полицейского. Ей грозит до семи лет заключения». Настоящее время. 2025-01-17. Արխիվացված օրիգինալից 2025-03-29-ին. Վերցված է 2025-03-29-ին.
- ↑ «GYLA: Amaghlobeli's Life in Danger, Urgent Action Needed». Civil Georgia. Արխիվացված օրիգինալից 2025-06-21-ին. Վերցված է 2025-03-29-ին.
- 1 2 В Грузии журналистка получила два года заключения за пощечину полицейскому
- ↑ Основательнице оппозиционных изданий в Грузии дали 2 года за пощечину полицейскому
- 1 2 Запад требует свободы, Грузия настаивает на законе
- ↑ Амаглобели Мзия
- ↑ Andrzej Poczobut and Mzia Amaglobeli: laureates of the 2025 Sakharov Prize
- ↑ Премия Сахарова присуждена двум заключенным журналистам из Беларуси и Грузии