Պավել Նեդվեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեդվեդ Պավելից)
Պավել Նեդվեդ
չեխ․՝ Pavel Nedvěd
Պավել Նեդվեդը Չեխիայի հավաքականի կազմում, 2006 թ.
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Pavel Nedvěd
Ազգությունը Չեխիա չեխ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա
Մականուն Պավելինա
(իտալ.՝ Pavelina — «Նժույգ»),
Չեխական հրթիռ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Խեբ, Չեխոսլովակիա
Հասակ 177 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ

Իտալիա «Յուվենտուս»

անձնակազմի տնօրեն
Պատանեկան կարիերա
1977–1985
1985–1986
1986–1990
1990
1990–1991
Սկալնա
Հվեզդա Խեբ
Վիկտորիա Պլզեն
Դուկլա Տաբոր
Դուկլա Պրահա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991–1992
1992–1996
1996–2001
2001–2009
1991—2009
Չեխիա Դուկլա Պրահա
Չեխիա Սպարտա Պրահա
Իտալիա Լացիո
Իտալիա Յուվենտուս
Ընդհանուր
19 (3)
98 (23)
137 (33)
247 (51)
501 (110)
Ազգային հավաքական
1992–1993
1994–2006
Չեխոսլովակիա Չեխոսլովակիա (մինչև 21)
Չեխիա Չեխիա
7 (0)
91 (18)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պա՛վել Նե՛դվեդ (չեխ.՝ Pavel Nedvěd (ˈpavɛl ˈnɛdvjɛt), օգոստոսի 30, 1972(1972-08-30)[1][2][3][…], Խեբ, West Bohemia, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[3][4]), չեխ ֆուտբոլիստ։ Պատմության մեջ ամենահաջողակ չեխ ֆուտբոլիստներից մեկն է, խաղացել է Իտալիայի առաջնությունում «Լացիո» և «Յուվենտուս» ակումբների կազմում՝ նվաճելով բազմաթիվ գավաթներ։ Համարվում է իր ժամանակի ամենաուժեղ կիսապաշտպաններից մեկը, 2003 թ. արժանացել է Ոսկե գնդակի՝ որպես մրցաշրջանի լավագույն խաղացող[5]։ Հայտնի էր իր տոկունությամբ և եզրային անցումներով[6]։ Դրա համար «Յուվենտուսի» երկրպագուները նրան անվանում էին «Չեխական ֆուրիա»[7]։ Նեդվեդն ավարտեց կարիերան 2009 թվականին՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում 19 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ[8]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Նեդվեդը մեծացել է Խեբի արվարձանային փոքրիկ Սկալնյա ավանում[9], որը հեռու չէր Բավարիայի սահմանից։ Ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից տեղական «Տատրան» ակումբում[10]։ 13-ամյա Նեդվեդին իր կազմ ընդունեց Խեբի «Կարմիր աստղ» (Rudá Hvězda Cheb) ակումբը[10], միայն թե չկարողացավ իր մոտ երկար պահել տաղանդավոր ֆուտբոլիստին։ 1 տարի անց Նեդվեդը տեղափոխվեց Պլզեն և տեղական «Շկոդա» ակումբ։ 1991/92 մրցաշրջանում խաղացել է Պրահայի «Դուկլե» ակումբում[11], ապա 19 խաղում խփել 3 գնդակ։ Դրանից հետո տեղափոխվել է «Սպարտա»։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ կիսապաշտպանը գրավեց լիգայի առաջատար ակումբ «Սպարտայի» ուշադրությունը և տեղափոխվեց այնտեղ 1992/93 մրցաշրջանում։ «Սպարտայում» Նեդվեդին անմիջապես չփորձարկեցին հիմնական կազմում։ Նա խաղաց 18 հանդիպում, որից 13-ում դուրս եկավ խաղադաշտ որպես փոխարինող և չխփեց ոչ մի գնդակ։ Իրադրությունը բարելավվեց հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում Նեդվեդը խաղաց 23 անգամ և խփեց 3 գոլ։

1994/95 մրցաշրջանում նա դարձավ «Սպարտայի» հիմնական խաղաստեղծ ֆուտբոլիստներից մեկը՝ խաղալով 27 խաղում, խփելով 6 գնդալ և նվաճելով 3 չեմպիոնական տիտղոս անընդմեջ։ Հաջորդ մրցաշրջանում նա 27 խաղում խփեց 14 գոլ, և նրան նկատեցին արտասահմանյան ակումբները։ Նրանով առավել հետաքրքրված էր «ՊՍՎ»-ն։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեդվեդն ազգային հավաքականի կազմում

1994 թվականի հունիսի 5-ին Նեդվեդն առաջին անգամ հանդես եկավ Չեխիայի հավաքականի կազմում՝ խաղալով Իռլանդիայի հավաքականի դեմ։ Հավաքականի հետ ևս Նեդվեդը հասել է նվաճումների։ 1996 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Չեխիան դուրս եկավ եզրափակիչ և դարձավ փոխչեմպիոն։

Եվրո-2004-ին Նեդվեդը չեխական թիմի ավագն էր, և հասան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղակեսում Նեդվեդը վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը։ Մնալով առանց ավագի՝ չեխական թիմը պարտվեց ապագա չեմպիոն հույներին՝ բաց թողնելով գնդակ լրացուցիչ ժամանակում։

Հետագայում Նեդվեդն իր ցանկությամբ դուրս եկավ հավաքականից, որպեսզի չվտանգի առողջությունը և չլարի օրգանիզմը։ Բայց և այնպես կրկին միացավ հավաքականին Նորվեգիայի դեմ խաղում 2006 թվականին Գերմանիայում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի ժամանակ։ 2006 թվականի Աշխարհի առաջնությունից հետո Նեդվեդը վերջնականապես ավարտեց կարիերան Չեխիայի հավաքականի կազմում։ 2006 թվականի օգոստոսի 16-ին Սերբիայի դեմ ընկերական խաղը Նեդվեդի համար վերջինն էր Չեխիայի հավաքականի կազմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեդվեդը խաղացել է կոնտակտային լինզաներով։ Նա համարվում է լուրջ և համեստ մարդ, օրինակելի ընտանեհայր։ Կնոջ՝ Իվանայի հետ ունի երկու երեխա (որդին՝ Պավելը և դուստրը՝ Իվանան)։ Իտալացի երկրպագուները Նեդվեդին անվանում էին «Pavelina», որը թարգմանաբար նշանակում է «նժույգ»։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[12] Եվրագավաթներ[13] Այլ[14] Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Չեխիա Դուկլա Պրահա 1991-1992 19 3 - - - - - - 19 3
Ընդհանուր 19 3 19 3
Չեխիա Սպարտա Պրահա 1992-1993 18 0 - - 5 0 - - 23 0
1993-1994 23 3 - - 4 0 - - 27 3
1994-1995 27 6 - - 2 0 - - 29 6
1995-1996 30 14 - - 8 5 - - 38 19
Ընդհանուր 98 23 19 5 117 28
Իտալիա Լացիո 1996-1997 32 7 3 1 3 2 - - 38 10
1997-1998 26 11 6 2 11 2 - - 43 15
1998-1999 21 1 4 0 8 4 1 1 34 6
1999-2000 28 5 6 1 12 1 1 0 47 7
2000-2001 31 9 3 1 10 3 1 0 45 13
Ընդհանուր 138 33 22 5 44 12 3 1 207 51
Իտալիա Յուվենտուս 2001-2002 32 4 4 0 7 0 - - 43 4
2002-2003 29 9 1 0 15 5 1 0 46 14
2003-2004 30 6 4 0 6 2 1 0 41 8
2004-2005 27 7 1 0 10 3 - - 38 10
2005-2006 33 5 4 0 8 2 1 0 46 7
2006-2007 33 11 3 1 - - - - 36 12
2007-2008 31 2 2 1 - - - - 33 3
2008-2009 32 7 3 0 9 0 - - 44 7
Ընդհանուր 247 51 22 2 55 12 3 0 327 65
Ամբողջ կարիերայում 502 110 44 7 118 29 6 1 670 147

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/name/nm1833348/bio
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Պավել Նեդվեդն արժանացավ «Ոսկե գնդակի»
  6. Պավել Նեդվեդ
  7. «Չեխական ֆուրիան որոշել է հեռանալ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  8. Պավել Նեդվեդը ճանաչվել է Չեխիայի առաջնության պատմության լավագույն ֆուտբոլիստ
  9. «Pavel Nedvěd: biography» (չամոռո). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  10. 10,0 10,1 «Pavel Nedved». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին. Կաղապար:Cs icon
  11. Jeřábek, Luboš (2007). Ceský a ceskoslovenský fotbal - lexikon osobností a klubu (չամոռո). Prague: Grada Publishing. էջ 132. ISBN 978-80-247-1656-5. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  12. Չեխիայի գավաթ, Իտալիայի գավաթ
  13. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա.
  14. Իտալիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nedvěd, Pavel (2010). La mia vita normale: di corsa tra rivoluzione, Europa, e pallone d'oro (իտալերեն). Torino: ADD Editore. ISBN 978-8896873090.
  • Nedvěd, Pavel; Dalai, Michele (2011). Můj obyčejný život: běh od revoluce do Evropy a ke Zlatému míči (չեխերեն). Prague: Argo. ISBN 978-80-257-0401-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]