Նեդա Աղա-Սոլթան
| Նեդա Աղա-Սոլթան | |
|---|---|
| Ծնվել է | 1982 |
| Ծննդավայր | Թեհրան, Իրան |
| Մահացել է | հունիսի 20, 2009 |
| Մահվան վայր | Թեհրան, Իրան |
| Գերեզման | Բեհեշտ-է Զահրա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Իսլամական Ազադ համալսարան |
| Մասնագիտություն | երաժիշտ, լրագրող և ուսանող |
Նեդա Աղա-Սոլթան (պարս.՝ ندا آقاسلطان, 1982, Թեհրան, Իրան - հունիսի 20, 2009, Թեհրան, Իրան)[1], իրանցի աղջիկ, սպանվել է Բասիջի կողմից Իրանում բողոքի ցույցի ժամանակ (2009)[2]։ Ցուցարարներից մեկին հաջողվել է բջջային հեռախոսի տեսախցիկով ֆիքսել աղջկա մահը, իսկ ավելի ուշ, երբ այս տեսանյութը հրապարակվել է համացանցում, Նեդան դարձել է ընդդիմության խորհրդանիշը[3]։
Նեդա պարսկերեն նշանակում է «ձայն» կամ «կանչ», այս անունը ամբողջ աշխարհում դարձել է «Իրանի ձայնի» և Իրանի դեմոկրատական ընդդիմության խորհրդանիշը, որը պայքարում է իսլամիստական ռեժիմի դեմ[4][5][6][7]:
Մահվան հանգամանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հունիսի 20-ի երեկոյան Թեհրանում Նեդան իր երաժշտության ուսուցիչ Համիդ Փանահիի հետ վարել է Peugeot 206 մակնիշի մեքենա: Մեքենան խցանման մեջ է եղել, եղանակը շոգ է եղել, և Նեդան որոշել է իջնել մեքենայից՝ նայելու Քարիգար պողոտայում և հարակից փողոցներում հավաքված ցուցարարներին[8]։ Փանահիի խոսքով՝ որոշ ժամանակ անց ճեղքի նման ձայն է հնչել. դա եղել է դիպուկահար հրացանի կրակոց։ Գնդակը դիպել է աղջկա կրծքին, նա ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում և մի քանի րոպե անց մահացել արյունահոսությունից։ Նրան թաղել են Թեհրանի հարավում գտնվող Բեհեշթ-Զահրա գերեզմանատանը։
Իրանի կառավարության վարկածներից մեկի համաձայն՝ Նեդան սպանվել է սխալմամբ։ Դիպուկահարը նրան շփոթել է որոշ ժամանակ առաջ Մազանդարան նահանգում մահապատժի ենթարկված Մոջահեդների կազմակերպության ակտիվիստի քրոջ հետ։ Ավելի ուշ մի քանի անգամ փոխվել է իշխանությունների վարկածն աղջկա մահվան իրական մեղավորի մասին։ Հաղորդվում էր, որ նրան սպանել են ցուցարարները, որոնք ցանկացել են կառավարությանը մեղադրել սպանության մեջ։ Հաղորդվել է նաև, որ աղջկա վրա կրակել է մոտոցիկլետով անհայտ ավազակը: Եղել են նաև ապատեղեկատվության այլ տարբերակներ։
Նեդայի մահվան սիրողական տեսանյութը հրապարակվել է Facebook-ում և YouTube-ում[9] և տարածվել ամբողջ համացանցում։ Տեսանյութն ուղեկցվում է անհայտ անձի ձայնով` հետագայում ճանաչված որպես բժիշկ Արաշ Հեջազի, որը պնդել է, որ ներկա է եղել տեսանյութի ձայնագրման ժամանակ.
| Հունիսի 20-ին` ժամը 19:05-ին, Քարեգարի պողոտայում՝ Խոսրավի և Սալեհի փողոցների անկյունում, բնակելի շենքի տանիքում թաքնված Բասիջը սպանեց մի երիտասարդ կնոջ, որը հոր հետ կանգնած էր փողոցում։ Հետագայում Նեդային ուղեկցող տղամարդը ճանաչվեց որպես նրա երաժշտության ուսուցիչ Համիդ Փանահին: Նրանք հետևում էին բողոքի ակցիաներին։ Բասիջը նշանի տակ է վերցրել աղջկան ու չի վրիպել։ Նա նշան է բռնել ուղիղ դեպի սիրտը: Ես ինքս բժիշկ եմ, վազեցի նրան փրկելու։ Գնդակը դիպել էր աղջկա կրծքին: Կրակոցն այնքան ուժգին էր, որ 3 րոպեի ընթացքում նա մահացել էր։ Բողոքի երթը ձգվեց գլխավոր փողոցից մեկ կիլոմետր հեռավորության վրա, որոշ ցուցարարներ փախչում էին արցունքաբեր գազից: Տեսանյութը նկարել է ընկերս, որը կանգնած էր իմ հետևում։ Խնդրում եմ այս մասին պատմեք ողջ աշխարհին[10]։ |
Նեդայի սպանության քննարկումը Twitter-ում՝ օգտագործելով #neda հիմնաբառը, դարձել է թոփ թեմաներից մեկը 2009 թվականի հունիսի 20-ի օրվա վերջում[11]։ Նեդայի մահը չի լուսաբանվել իրանական պետական լրատվամիջոցների կողմից, սակայն հայտնել են միջազգային լրատվամիջոցները: CNN-ը բազմիցս ցուցադրել է տեսանյութը՝ և՛ գրաքննության, և՛ առանց գրաքննության:
Հարցազրույց Նեդայի փեսայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Associated Press-ի լրագրողը հեռախոսային հարցազրույց է անցկացրել 37-ամյա ֆոտոլրագրող Կասպիան Մաքանի՝ Նեդայի փեսացուի հետ․
Տեսանյութ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեդայի մահվան երեք տեսանյութ կա: Դրանցից մեկում Նեդան ընկած է գետնին, ըստ երևույթին, դեռ գիտակցության մեջ է: Երկրորդ տեսանյութում Նեդան արդեն կորցրել է գիտակցությունը և արյունահոսում է։
Առաջին տեսագրությունն արվել է բջջային հեռախոսով[12]։ Օպերատորը մոտենում է ճանապարհի եզրին կայանված մեքենայի շուրջ կուտակված մարդկանց խմբին,և երևում է, թե ինչպես է Նեդան պառկած մայթին, նրա ոտքերի մոտ` արյան մեծ բիծ: Երկու տղամարդ, որոնցից մեկը կարծես նրա հայրն է, փորձում են վերակենդանացնել նրան։ Մի քանի վայրկյան հետո նրա աչքերը հետ են գլորվում, և նա կորցնում է գիտակցությունը։ Քթից ու բերանից արյուն է դուրս գալիս, լսվում են մարդկանց ճիչերը։
Երկրորդ տեսանյութում[13] օպերատորը մոտենում է Նեդային և երկու տղամարդկանց, տեսախցիկը պահում է Նեդայի վրա և ցույց է տալիս Նեդայի դեմքը, նրա հայացքը մթնում է, քթից ու բերանից արյուն է հոսում։ Լսվում են բարձր ճիչեր։
Նեդայի կողքին գտնվող տղամարդը տեսանյութի առաջին հատվածում ասում է նրա անունը.
| Նե՛դա, մի՛ վախեցիր, Նե՛դա, մի՛ վախեցիր [գոռալու պատճառով անհասկանալի է]: Նե՛դա, մի՛ լքիր ինձ։ Նե՛դա, մի՛ լքիր ինձ: |
Տեսանյութի երրորդ հատվածում Նեդան երևում է մահից քիչ առաջ՝ բողոքի երթի ժամանակ[14]։
Առաջին տեսահոլովակը հետագայում` 2009 թվականին, արժանացել է Ջորջ Փոլքի մրցանակին[15]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ցույցերի ժամանակ զոհված Նեդան հրաժարվել է քվեարկել հենց ընտրությունների ժամանակ։ Այցելելով երեք ընտրատեղամաս և դրանցից ոչ մեկում Մուսավիից դիտորդներ չգտնելով, այլ միայն գործող նախագահի ներկայացուցիչներ, Նեդան կասկածել է քվեարկության ընթացակարգի ազնվությանը և թափանցիկությանը[16]:
- Մեծ հավանականությամբ, Նեդայի ենթադրյալ մարդասպանը Աբաս Կարգար Ջավիդն է։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա դեպքի վայրում կորցրել է բասիջների բրիգադի անդամի իր վկայականը, մեկ այլ վարկածի համաձայն՝ ինչ-որ մեկը հասցրել է նրանից խլել այդ վկայականը[17]։
- Նեդայի մահից մի քանի ամիս անց Իրանի իշխանություններից պաշտոնական տեղեկություն է հայտնվել աղջկա մահվան ենթադրյալ բեմադրության մասին։ Նշվում էր, որ երբ Նեդան ընկել է, նա իր վրա հեղուկ է լցրել, որը նման է արյան (կամ իսկապես ինչ-որ մեկի արյունն է եղել), ինչպես նաև ավելացվել է, որ աղջկան սպանել են իր շրջապատի մարդիկ` նրան մեջքից կրակելով[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Iran news | The Cable». Արխիվացված է օրիգինալից 2011-01-29-ին. Վերցված է 2009-06-24-ին.
- ↑ «'Neda' becomes rallying cry for Iranian protests». Արխիվացված է օրիգինալից 2011-08-03-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ «'Neda' becomes rallying cry for Iranian protests». CNN. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2011-08-03-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ Chua-eoan, Howard (2009-06-21). «What the World Didn't See in Tehran». Time. ISSN 0040-781X. Արխիվացված է օրիգինալից 2009-06-24-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ «Iran TV says 10 died in protests». BBC. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2011-05-05-ին. Վերցված է 2009-06-21-ին. «Witness accounts on Saturday suggested police used live rounds, batons, tear gas and water cannon to break up demonstrations which went on late into the night. Among unconfirmed material posted on the internet after Saturday's protests, a brief graphic video clip appearing to show a teenage girl dying from a wound, has fuelled anti-government feelings. The girl, who has been called Neda, had been protesting with her father in Tehran when she was shot by pro-government Basij militia, according to one blogger.»
- ↑ «Neda: The Voice of Iran» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-20-ին.
- ↑ (չաշխատող հղում) http://www.nydailynews.com/news/us_world/2009/06/21/2009-06-21_neda_young_girl_killed_in_iraq.html (недоступная+ссылка)
- ↑ «'Neda' becomes rallying cry for Iranian protests». CNN. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2011-08-03-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ «'Neda' becomes rallying cry for Iranian protests». CNN. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2011-08-03-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ «Iranian Womans Martyrdom Told on Facebook Spreads Protests». Digital Journal. Newstex LLC. 2009-06-20.
- ↑ «'Neda' becomes rallying cry for Iranian protests». CNN. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2011-08-03-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- ↑ «YouTube — Broadcast Yourself». Արխիվացված է օրիգինալից 2016-04-07-ին. Վերցված է 2017-09-29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 8 (օգնություն) - ↑ fmi-LePl894 ՅուԹյուբում
- ↑ «YouTube — Broadcast Yourself». Արխիվացված է օրիգինալից 2014-06-19-ին. Վերցված է 2017-09-29-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 8 (օգնություն) - ↑ «Brooklyn Home — Long Island University». Արխիվացված է օրիգինալից 2010-02-18-ին. Վերցված է 2010-02-16-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 14 (օգնություն) - ↑ «Neda's Open Eyes Drove Me Mad». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-12-21-ին.
- ↑ «The face of Abbas Kargar Javid — man accused of killing Neda Soltan — Times Online». Արխիվացված է օրիգինալից 2010-06-01-ին. Վերցված է 2010-06-07-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 31 (օգնություն) - ↑ Неда Ага Солтан имитировала свою смерть " Deyerler AIN(չաշխատող հղում)
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Les images de la mort de Neda bouleverse le web – Metro». Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- «Neda, la ragazza uccisa a Teheran diventa il simbolo della rivolta - esteri - Repubblica.it». Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- «Deaths confirmed in Iran unrest». Aljazeera.net. 2009-06-21. Վերցված է 2009-06-21-ին. «Reports on community-driven websites such as Twitter claim a number of protesters were killed by police in the clashes. One video uploaded to YouTube on Saturday alleged to show a teenage girl - being called Neda - dying on the street after being shot by police. Al Jazeera was unable to verify the authenticity of the video or other reports of violence due to an official ban on independent reporting in the capital. However, on blogs and social-networking websites, Neda was being held up as a symbol and a martyr for the protesters.»
- «Aufruhr im Iran: Neda, die Märtyrerin - Politik - STERN.DE». Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- «Le Figaro - International: Neda, martyre de la contestation et icône du web». Վերցված է 2009-06-21-ին.
- «Sterben in Iran: Neda, die Ikone des Protests - SPIEGEL ONLINE - Nachrichten - Politik». Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-21-ին.
- «In Iran, One Woman's Death May Have Many Consequences». Time.com. 2009-06-21. Արխիվացված է օրիգինալից 2009-06-22-ին. Վերցված է 2009-06-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեդա Աղա-Սոլթան» հոդվածին։ |
| ||||||