Նեանդերթալցիների նախնադարյան համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեանդերթալցիների նախնադարյան համայնք, Մուսյերյան շրջանի բազմազան նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ավելի հիմնավոր հետևություններ անել մուստյերյան մարդկանց հասարակական կյանքի հիմնական գծերի մասին։ Ուշ մուստյերյան տիպի գործիքները մատնացույց են անում ոչ միայն նեանդերթալյան մարդու աշխատանքի բարդացումը, այլև ակնբախ են դարձնում այն մերձավոր կապը և անմիջական հաջորդականությունը, որ գոյություն ունի միջին և վերին պալեոլիթի միջև։

Նյութական արտադրության նշանալակից աճը պետք է անդրադառնար նախնադարյան համայնքի բնույթի վրա։ Մեծ կենդանիներ որսալու անհրաժեշտությունն իր հերթին պահանջում էր նեանդերթալյան որսորդների կազմակերպվածություն, խմբովին հարձակվելու ավելի բարձր ունակություններ․ նստակեցությունը և օջախի մշտական կրակը նույնպես օգնեցին նախնադարյան համայնքի ներքին ամրացմանը։ Այդ բոլորից պետք է եզրակացնել, որ մարդկային համայնակեցության հասարակ ձևը ձեռք է բերում որոշ նոր գծեր, որոնք առաջին քայլն էին դեպի տոհմական կարգը։ Հասարակական նոր երևույթների առաջացմանը զուգակցում է կրոնական նախասկզբնական պատկերացումների ծագումը, որի մասին անժխտելիորեն վկայում են նեանդերթալցիների գիտակցված թաղումները մի շարք երկրների քարայրներում։ Բաականին դժվար է ասել, թե ինչպիսիք են հին քարի դարում կրոնական պատկերացումները, սակայն անկասկած է, որ նեանդերթալցիների պատկերացմամբ մարդը շարունակում էր ապրել նաև մահվանից հետո։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]