Նեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նեա էկլեսիա (հունարեն՝ Νέα Ἐκκλησία՝ նոր եկեղեցի), ճարտարապետական հուշարձան։ Կառուցվել է Կոստանդնուպոլսում, 880 թ.-ին, եղել է բյուզանդական հայազգի կայսր Վասիլ Առաջինի արքունի եկեղեցին։ Ավերվել է 15-րդ դարում։ Ուսումնասիրողներին հայտնի է պեղումներից (պահպանվել են հիմքերի հատվածները) և 9-րդ դարի բյուզանդական մշակույթի նշանավոր գործիչ հայազգի Փոտ պատրիարքի մեկնություններից։ Ենթադրվում է, որ Նեան եղել է քառաբսիդ-քառակուսի հատակագծային հորինվածքով, չորս գմբեթակիր մույթերով, հինգ գմբեթանի կենտրոնակազմ կառույց։ Պատկանում է էջմիածին—Բագարան կառույցների տիպին, որը հետագայում տարածում է գտել Աթոսում, Բյուզանդիայում՝ Մակեդոնական (հայկական) դինաստիայի ժամանակաշրջանում, Արևմտյան Եվրոպայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 211 CC-BY-SA-icon-80x15.png