Jump to content

Նաքսոս (քաղաք)

քաղաք
Նաքսոս
37°6′6.98″N 25°22′45.98″E / 37.1019389°N 25.3794389°E / 37.1019389; 25.3794389
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքNaxos and Lesser Cyclades Municipality?, Naxos commune? և Naxos Municipal Unit?
ԲԾՄ0 մետր
Բնակչություն▲8551 մարդ (2021)
Հեռախոսային կոդ22850
Փոստային դասիչ843 00–843 99
Պաշտոնական կայքnaxos.gr
Նաքսոս (քաղաք) (Հունաստան)##
Նաքսոս (քաղաք) (Հունաստան)

Նաքսոս (հուն․՝ Νάξος ), փոքրիկ քաղաք Հունաստանում, գտնվում է Նաքսոս կղզու արևմտյան մասում, վարչական կենտրոնը Նաքսոս և Փոքր Կիկլադներ համայնքներն են, որոնք գտնվում են Նաքսոս և Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիաներում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Էգեյան ծովի խոշոր առևտրական կենտրոն։ Կա օդանավակայան։ Կիկլադյան քաղաքակրթության կենտրոններից մեկը Հին Հունաստանում։

Մ․թ․ա․ 8-րդ դարից մինչև մ․թ․ա․ 7-րդ դարերը Նաքսոսը եղել է Կիկլադների առևտի կենտրոնը։ Մ․ թ․ ա․ 502 թվականին Նաքսոսի բնակիչներն ապստամբել են Աքեմենյան պետության դեմ, որը մ․թ․ա․ 499 թվականին հանգեցրել է Նաքսոսի պաշարմանը, Իոնիական ապստամբության և հունա-պարսկական պատերազմի։

Բյուզանդական կայսրության քայքայումից հետո, 1207 թվականին չորրորդ Խաչակրաց արշավանքի ժամանակ, վենետիկյան խոշոր առևտրական Մարկո Սանուդոն գրավել է Նաքսոսը և ստեղծել Նաքսոսյան դքսությունը։ Օսմանյան կայսրության ժամանակ 1566 թվականից մինչև 1821 թվականը Նաքսոսը գտնվել է թուրքերի վերահսկողության ներքո։ 1832 թվականին ընդգրկվել է Հունաստանի կազմի մեջ։

Նաքսոսի համայնական միություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաքսոսի համայնական միությունը ընդգրկվել է Հին Անգիդիա և Խրիսոստոմոս վանքի (Սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 7070 մարդ։ Տարածքը 12,275 քառ․ կմ։

Անվանում Բնակչություն (2011)[1], մարդ
Անգիդիա 299
Խրիսոստոմոս վանք 5
Նաքսոս 7070

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԲնակչություն, մարդ
19914552[2]
20016589[2]
2011↗ 7070[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. 1 2 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաքսոս (քաղաք)» հոդվածին։