Նարցիս (նկար)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո |
տարի | մոտ 1600[1] |
բարձրություն | 110 սանտիմետր |
լայնություն | 92 սանտիմետր |
ուղղություն | Խորաքանդակ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Հնագույն արվեստի ազգային թանգարան |
հավաքածու | Հնագույն արվեստի ազգային թանգարան |
հիմնական թեմա | Նարգիզ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Նարցիս» (իտալերեն՝ Narciso), իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարը, որ ստեղծվել է 1597-1599 թվականներին։ Ներկայում պահվում է Հռոմում՝ Հնագույն արվեստի ազգային պատկերասրահում։
Սկզբում նկարը Կարավաջոյին վերագրել է իտալացի արվեստագետ Ռոբերտո Լոնգին 1916 թվականին[2]։ Հայտնի են նկարչի ընդամենը երկու աշխատանքներ, որ ստեղծված են դասական առասպելաբանության սյուժեներով, չնայած դա ավելի շուտ կապված է պահպանված լինելու հարցի հետ, քան նրա ստեղծագործական ուղղվածության։ Նարցիսը, ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններում» շարադրված լեգենդի, գեղեցիկ պատանի է, որը սիրահարվում է իր արտացոլանքին։ Չկարողանալով աչքը կտրել իր արտացոլանքից՝ նա մահանում է իր կրքից և նույնիսկ Ստիքսը հատելիս շարունակում է նայել իր արտացոլանքին[3]։
Նարցիսի պատմությունը հաճախ է հիշատակվել կամ վերապատմվել գրականության մեջ, օրինակ՝ Դանթե Ալիգիերիի և Ֆրանչեսկո Պետրարկայի կողմից[3]։ Այն լավ հայտնի է եղել նաև հավաքորդների շրջանում, որտեղ Կարավաջոն եղել է այդ շրջանում, ինչպիսիք էին կարդինալ Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտեն ու բանկիր Վինչենցո Ջուստինիանին։ Կարավաջոյի ընկերը՝ բանաստեղծ Ջամբատիստա Մարինոն, ստեղծել է Նարցիսի նկարագրությունը[3]։
Նարցիսի պատմությունը հատկապես գրավիչ է եղել նկարիչների համար։ Ըստ Վերածննդի տեսաբան Լեոն Բատիստա Ալբերտիի՝ «գեղանկարչության գյուտարարը... եղել է Նարցիսը... Ի՞նչ է գեղանկարչությունը, եթե ոչ հնարավորություն արվեստի միջոցով գրկում ամփոփել այն նույն ջրային հարթությունը»[4]։
Կարավաջոն պատանուն պատկերել է դիպակե նրբագեղ կամզոլով։ Նա երկու ձեռքերն էլ պարզել է դեպի ջուրը և նայում է իր արտացոլանքին[3]։ Նկարը փոխանցում է մտածկոտ մելանխոլության մթնոլորտ. Նարցիսի կերպարանքն իր արտացոլման հետ միասին պարփակված է շրջանակի մեջ, որի սահմաններից դուրս մթություն է, և նա կազմում է այդ նկարի միակ իրականությունը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Caravaggio and Bernini
- ↑ Metropolitan Museum of Art The Age of Caravaggio. — New York, N.Y.: Metropolitan Museum of Art, 1985. — С. 265. — ISBN 9780870993800
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Posèq, Avigdor The Allegorical Content of Caravaggio's "Narcissus" (und) // Notes in the History of Art. — 1991. — Т. 10. — № 3. — С. 21—31.
- ↑ Saslow, James M. The Desiring Eye: Gender, Sexuality, and the Visual Arts // A Companion to Renaissance and Baroque Art / Bohn, Babette; Saslow, James M.. — Wiley-Blackwell, 2012.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Narcissus»։ Նկարի էջը պատկերասրահի կայքում (անգլերեն)