Նարսիսո Սենտենաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարսիսո Սենտենաշ
Նարսիսո Սենտենաշ.jpg
Ծնվել է 1853
Ծննդավայր Սևիլյա, Իսպանիա Իսպանիա
Մահացել է 1925
Քաղաքացիություն Իսպանիա
Ազգություն իսպանացի
Մասնագիտություն պատմաբան և հնագետ
Անդամություն Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Narciso Sentenach y Cabañas Վիքիպահեստում

Նարսիսո Սենտենաշ ի Կաբանյաս (իսպ.՝ Narciso Sentenach y Cabañas, 1853, Սևիլյա, Իսպանիա - 1925), իսպանացի պատմաբան, արվեստի քննադատ և հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարսիսո Սենտենաշը ծնվել է 1853 թվականին Իսպանիայի Սևիլյա քաղաքում։ Հայրը՝ Կորդովայի ազգային միջնակարգ ինստիտուտի տնօրենն էր և պրոֆեսոր։ Հոր աշխատանքից կախված՝ մանկությունն ու երիտասարդությունն անց է կացրել Կորդովայում։

Սովորել է իրավունք, փիլիսոփայություն և հումանիտար գիտություններ, այնուհետև ընդունվել է Դիվանագիտական բարձրագույն դպրոց և անդամագրվել Ֆոնդապահների, հնագետների և գրադարանավարների խմբակ։ Հետաքրքրված լինելով արդյունաբերական և դեկորատիվ-կիրառական արվեստով, ինչպես նաև գեղանկարչությամբ, քանի որ նկարիչ էր, հակված էր դեպի արվեստի պատմություն առարկան։ Ընկերոջ՝ Խոսե Խեստոսո ի Պերեսի հետ վազվզեց Սևիլյայի բոլոր թաղամասերով՝ ռոմանական և արաբական անտիկվարիատների փնտրտուքով։ Մեկ այլ ընկերոջ՝ Խոսե Ռամոն Նելիդայի հետ աշխատում էր Ազգային հնագիտական թանգարանում, որտեղ ամերիկյան բաժնի ղեկավարն էր։ Այնուհետև նշանակվեց Արվեստի կրկնօրինակումների թանգարանի տնօրեն։ Նախքան Մադրիդ վերադառնալը՝ 1892 թվականը, բավականին ժամանակ ղեկավարեց Տառագոնայի թանգարանը։ Նույն տարում Ամերիկայի հայտնաբերման 400-ամյակին նվիրված Ամերիկայի պատմության ցուցահանդեսի հանձնաժողովի գլխավոր քարտուղարն էր։ Հոդվածներ է տպագրել Էքսկուրսիաների իսպանական միության լրաբերում, Արխիվների, գրադարանների և թանգարանների ամսագրում, որի խմբագրակազմի մեջ էր մտնում և «La Ilustración Española y Americana»-ում։ 1907 թվականի հոկտեմբերի 13-ին անդամագրվեց Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիային։ Հնագիտական աշխատանքներ է իրականացրել Տիերմեսում, Կլունիայում, Բիլբիլիսում և Սեգոբրիգայում։ Հետաքրքրություն է ցուցաբերել հնդկացիների քրիստոնեական դոկտրինայի կատեխիզիսներով և դրա վերաբերյալ ուսումնասիրություն է հրատարակել։ Նրա վերջին աշխատանքներից էր Բուրգոսի հուշարձանների կատալոգը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La pintura en Sevilla: Estudio sobre la escuela pictórica sevillana desde sus orígenes hasta nuestros días, Establecimiento Tipográfico de Gironés y Orduña, 1885.
  • Catálogo de los cuadros, esculturas, grabados y otros objetos artísticos de la antigua Casa Ducal de Osuna, expuestos en el Palacio de la Industria y de las Artes. Segunda edición, corregida y aumentada. Madrid, Est. tip de la Viuda é Hijos de M. Tello, 1896.
  • La lengua y la literatura sánskritas ante la crítica histórica: Conferencias dadas en el Ateneo de Madrid en las noches del 7 y 11 de enero de 1897, Imprenta La Verdad, 1898.
  • Ensayo sobre la América precolombina, Toledo: Impr. y Librería de la Viuda e Hijos de J. Peláez, 1898.
  • Estudios sobre numismática española, Tip. de la Revista de Arch., Bibl. y Museos, 1905 (2ª ed., id., 1906-1909, 3 vols.).
  • Narciso Sentenach y José Ramón Mélida, Evolución de la escultura española: Discursos leídos ante la Academia de Bellas Artes de San Fernando, Real Academia de Bellas Artes de San Fernando - Nueva imprenta de San Francisco de Sales, 1907.
  • La pintura en Madrid desde sus orígenes hasta el siglo XIX, Madrid: Administración del "Boletín de la Sociedad Española de Excursiones", 1907.
  • Bosquejo histórico sobre la orfebrería española. Madrid: Revista de Arch., Bib. y Museos, 1909.
  • Los grandes retratistas en España, Fototipia de Hauser y Menet, 1914.
  • El Escudo_(heráldica)|Escudo de España, Madrid, Revista de Arch., Bib. y Museos, 1916.
  • Técnica pictórica del El Greco|Greco, Fototipia de Hauser y Menet, 1916.
  • Catálogo Monumental de Burgos, Inédito, 1922 - 1924

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gonzalo Pasamar Alzuria, Ignacio Peiró Martín, Diccionario Akal de Historiadores españoles contemporáneos, 2002, Madrid, pp. 585–586.
  • José Antonio Pérez-Rioja, "Apuntes bio-bibliográficos sobre don Narciso Sentenach y Cabañas (1853-1925)" en Homenaje al prof. Martín Almagro Basch, Vol. 4, 1983, ISBN 84-7483-350-7, pp. 393–400.
  • Boletín de la Real Academia Ciencias, Letras y Bellas Artes de Córdoba. Noticias Año IV, Número 13, 1925, página 342

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]