Նարոչանյան (ազգային պարկ)
![]() | |
Տեսակ | national park? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Մինսկի մարզ |
Հիմնվել է | 1999 |
Մակերես | 933 կմ² |
Նարոչանյան, ազգային պարկ Բելառուսի Հանրապետությունում, ընդգրկում է Մինսկի մարզի հյուսիս արևմտյան, Վիտեբսկի և Գրոդնոյի մարզերի հյուսիսային մասերը՝ 93,3 հազար հեկտար տարածք[1]։
Պարկի մակերեսի 17%-ը զբաղեցնում են լճերը, որոնց ընդհանուր թիվը հասնում է 40-ի։ Լճերը շրջապատված են հազվագյուտ կենդանիներ ունեցող անտառներով։ Ազգային պարկի ընդհանուր տարածքում տեղակայված է լճերի երեք խումբ՝ Բոլդուկյան, Նարոչանյան և Մյադելյան։ Նարոչանյան լճերի գլխավոր լիճը Նարոչն է։ Այն Բելառուսի ամենախոշոր բնական ջրամբարն է (մակերես՝ 80 կմ²)։ Միջին խորությունը 9 մետր է, երկարությունը՝ 13 կիլոմետր, լայնությունը՝ 10 կիլոմետր։ Լճի մեջ թափվում է գրեթե երկու տասնյակ առու և փոքրիկ առվակ, և սկիզբ է առնում Նարոչ գետը։ Լճի ջուրը մաքուր է, ինչը հնարավորություն է տալիս բազմացնել սիգ տեսակի ձկներ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարոչանյան ազգային պարկը ստեղծվել է 1999 թվականի հուլիսի 28-ին Բելառուսի Հանրապետության նախագահի № 447 հրամանով՝ բնության յուրահատուկ համալիրների պահպանման նպատակով։
Ազգային պարկի կազմում ներառված է 7 որսարգելավայր[2]․
- «Կապույտ լճեր» (լանդշաֆտային),
- «Նեկասեցկի», «Չերեմշինցի» և «Շվակշտի» (ջրաբանական),
- «Թերակղզի Չերեվկի» (ջրաբանական),
- «Ռուդակովո», «Պասինկի» (կենսաբանական)։
Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նարոչանյան պարկը պատված է եղևնիների և լայնատերև ծառերի անտառներով։ Ազգային պարկի տարածքում կա բարձրակարգ բույսերի 900 տեսակ, որոնցից ավելի քան 30-ը հազվագյուտ են և գտնվում են անհետացման եզրին։
Առավել խոշոր անտառները գտնվում են պարկի հարավ-արևմտյան շրջաններում։
Խոշոր փոփոխությունների է ենթարկվել ճահճային և մարգագետնային բուսականությունը։ Ճահճուտների (ստորին և անցումային տեսակների) և ճահճացած մարգագետինների զգալի տարածքները ենթարկվել են ջրատեխնիկական մելիորացիայի։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկի տարածքում կան ֆաունագիտական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող բնության օբյեկտներ։ Դրանց թվին են պատկանում «Կապույտ լճեր», «Ղանձիլ», «Նեկասեցկի», «Պասինկի», «Րուդակովո» և «Ուրլիկի» բնավայրերը։
Նարոչ լճի տարածքը տարբերվում է կենդանական աշխարհի բազմազանությամբ։ Ջրամբարների ցանցը պայմաններ է ստեղծում ջրային կենդանիների հարուստ համալիրի գոյության և սեզոնային միգրացիայի ընթացքում մի շարք ջրային թռչունների համակենտրոնացման համար։ Ազգային պարկի տարածքում բնակվում է ցամաքային ողնաշարավոր կենդանիների առնվազն 243 տեսակ ՝ երկկենցաղների 10 տեսակ, սողունների 5 տեսակ, բնավորվողների 179 տեսակ, չվող, ձմեռող և չվահյուր թռչունների գրեթե 40 տեսակ, ինչպես նաև կաթնասունների 49 տեսակ։
Առավել հարուստ է անտառային համալիրը, որն ընդգրկում է 95 տեսակի թռչուն։ Դրանց թվում կան հյուսիսային տայգա համալիրի տեսակներ, ինչպիսիք են թավշաոտ բվիկը, մայրահավը, դահուճը և այլն։ Հարուստ է նաև ջրային աշխարհը, որն իր մեջ ներառում է 35 տեսակ։ Ճահիճների մոտ հիմնականում հանդիպում են թռչունների 3 տեսակ, իսկ բնակեցված վայրերում՝ 14։ Նարոչանյան պարկը համարվում է եղջերավոր անասունների ձմեռելու հիմնական վայրը։
Պարկում հանդիպում է ձկների 32 տեսակ, այդ թվում՝ նաև կարմրախայտ, թեփուղ, արագաշարժ (ձուկ), փշաձկներ, սիգ և այլն։ Այս տարածքում առանձնացված են հատուկ ֆաունագիտական արժեք ներկայացնող տարածքներ՝ «Չերեմշիցա» արգելավայրը, որի տարածքում բնակվում են գորշուկներ, սևախածի սուզահավեր, մեծ ջրցուլներ և այլ կենդանիներ։ Դյագիլի լճի շրջակայքում բնակվում են մոխրագույն կռունկներ, ջրարծիվներ, սպիտակ կաքավներ, իժեր և այլն։ Անտառային զանգվածում՝ Մեծ Շվաքշտներ լճի և «Կապույտ լճեր» արգելավայրի միջև, բնակվում են գորշուկներ, սև արագիլներ, բվեճներ, հողամաղիկներ և այլն[3]։
Ճարտարապետական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկի տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանները ներկայացված են պաշտամունքային կառույցների տեսքով (17-րդ դարում կառուցված Սկապուլյարա Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին Մյադել քաղաքում, Սուրբ Անդրեյ առաքյալի լեհական կաթոլիկ եկեղեցին Նարոչ քաղաքում, 19-րդ դարում Կոնստանտինովկա քաղաքում կառուցված կաթոլիկ եկեղեցին և այլն)։
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարոչ շրջանը գտնվում է երկու պատմաազգագրական շրջանների՝ Պոնեմանիայի և Պոդվինյայի անցումային գոտում։ Մեր թվարկության 1-ին հազարամյակի երկրորդ կեսին և 2-րդ հազարամյակի սկզբին կառուցված հնագիտական հուշարձանները վկայում են այդ տարածքում բալթյան և սլավոնական ցեղերի համատեղ բնակության մասին։
Նարոչ շրջանի հնագույն հնագիտական հուշարձանները վերաբերում են մեզոլիթին (միջին քարե դար) և թվագրվում են մ. թ. ա. 7-6-րդ հազարամյակով։ Նեոլիթյան (նոր քարե դար) դարաշրջանի մշակութային շերտը, որը հայտնի է Նիկոլցի և Քոչերգիի գյուղերի պեղումներով (դամբարանադաշտային խեցեղենի մշակույթ), վերաբերում է մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակին։ Երկաթի դարի հին ժամանակաշրջանի հետքերը համեմատաբար լավ են պահպանվել գերեզմանոցների, հին ամրացված քաղաքների և գյուղերի ավերակատեղիների տեսքով։
«Բելառուսի ազգային պարկեր և արգելոցներ» հուշադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]20 ռուբլի արժողությամբ, 33,63 գրամ քաշով, 38,61 միլիմետր տրամագծով, 925 կարգի արծաթյա հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում։
Ավերս՝ զինանշանի և պետության անվանում, անվանական արժեք և թողարկման տարեթիվ, մետաղանմուշ («Беловежская пуща» մետաղադրամինը նշված չէ), զարդաքանդակ, ռեվերս՝ կենդանու պատկեր, անվանումը բելառուսերենով։
Դիզայնը՝ Ս. Զասկևիչի, հուշադրամի տպաքանակ՝ 2000 հատ։
2003 | ![]() ![]() |
Ազգային պարկ «Նարոչանյան». Թշշան կարապ (բելառուս․՝ НАЦЫЯНАЛЬНЫ ПАРК "НАРАЧАНСКІ". ЛЕБЕДЗЬ-ШЫПУН) |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Description on the park's official website (in Russian)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «Национальный парк «Нарочанский»». Официальный сайт Республики Беларусь. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «National Park Narochansky on belarus.by». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Проблема церкариоза в Нарочанском регионе : материалы семинара, провед. ГПУ на базе УНЦ 1–2 нояб. 2006 г. / Под ред. Т. В. Жуковой, В. С. Люштыка. — Минск: Медисонт, 2007. — 220 с. — ISBN 978-985-6530-60-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նարոչ լիճ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարոչանյան (ազգային պարկ)» հոդվածին։ |
|