Նարնջի յուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նարնջի յուղ կամ Նարնջի քաղցր յուղ, եթերային յուղ, որը ստացվում է նարնջի կեղևից և պտղից (Citrus sinensis

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջի յուղ, նարնջի պտղի հոտով և ոչ դառը համով դեղին կամ նարնջագույն հեղուկ, սառելու դեպքում պղտորվում է։

LD50, կգ/գ
0,845 — 0,851 1,472 — 1,476 + 96,5° — + 98,5° > 5 (առնետներ, խմելու դեպքում)
> 5 (նապաստակներ, մաշկի վրա)

96%-անոց էթիլ սպիրտում (1:0,5÷1) լուծվում է, իսկ ջրում՝ ընդհանրապես լուծելի չէ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուղի ընդհանուր բաղադրության մեջ ածխաջրերի քանակը > 90 % -ից, նրանցից հիմնականը հանդիսանում են՝ (+)-լիմոնենը, ցիտրալը, դեկանալը, ալիֆատիկ և տերպենատիկ սպիրտների բարդ եթերները և սեսկբիտերպենային ալդեհիդները՝ α- և β- սինենսալներ։

Բացի այդ յուղի բաղադրության մեջ մտնում են՝ միրցեն, α- և β- տերպինեններ, α-տերպինոլեն, ֆելանդրեն, n-ցիմոլ, α-պինեն, α-տույեն, կամֆեն, սաբինեն, ֆերնեզեն, α- և β-կուբեբեններ, α-և β-կոպաեններ, β-էլեմեն, կարիոֆիլլեն, α- և β-գումուլեններ, վալենսեն, δ-կադինեն, α- և β-իլանգեններ, α-տերպինեոլ, ցիտրոնելլոլ, լինալոոլ, ներոլ, գերանիոլ և մի շարք բաղադրամասեր։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանում են նարնջի կեղևը և ամբողջական պտուղները, առանց տաքացնելու, սեղմելով։

Հիմնական արտադրողներն են Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Գվինեան, Իսրայելն ու Բրազիլիան:

Կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառում են ոչ ալկոհոլնային խմիչքների պատրաստման մեջ, հրուշակեղենների արտադրության մեջ, օծանելիքների կազմության մեջ՝ որպես բաղադրամաս, օճառների և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ՝ որպես բույր։

Արոմաթերապիայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս օգտագործել նարնջի քաղցր յուղը՝ նյարդային լարվածության, դեպրեսիայի, անքնության ժամանակ, նաև օգտակար է համարվում ջղաձգության համար [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Войткевич С. А. Эфирные масла для парфюмерии и ароматерапии. — М.: Пищевая промышленность, 1999. — ISBN 5-89703-008-1
  • Хейфиц Л. А., Дашунин В. М. Душистые вещества и другие продукты для парфюмерии. — М.: Химия, 1994. — 256 с. — 2 000 экз. — ISBN 5-7245-0967-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]