Նարնջի մարմելադ (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարնջի մարմելադ
Երկիր Հարավային Կորեա
Ժանրֆենտեզի հեռուստատեսություն
ՀիմքOrange Marmalade?
Լեզուկորեերեն
ՌեժիսորLee Hyung-min?
ԴերակատարներՅո Ջին Գու, Կիմ Սոլ Խյոն, Լի Չժոն Հյոն, Song Jong-ho? և Lee Il-hwa?
ՆախորդSpy?
Պաշտոնական կայքէջ
 Orange Marmalade Վիքիպահեստում

«Նարնջի մարմելադ» (կորեերեն՝ 오렌지 마말레이드), հարավկորեական հեռուստասերիալ, որը նկարահանվել է համանուն մանհվայի հիման վրա։ Այն թողարկվել է «Naver» պորտալով 2011-ից 2013 թվականներն ընկած ժամանակահատվածում[1][2]։ Գլխավոր դերերում խաղում են՝ Յո Ջին Գու, Կիմ Սոլ Հյոն, Լի Չժոն Հյոն և Գիլ Ըն Հե։ Այն հեռարձակվել է KBS2եթերում՝ 2015 թվականի մայիսի 15-ից մինչև հուլիսի 24-ը, ուրբաթ օրերին, ժամը 22։35-ին, 12-ական դրվագով[3][4][5][6][7][8][9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի գործողությունները կատարվում են երևակայական աշխարհում, որտեղ մարդիկ և վամպիրները համագոյակցում են միմյանց հետ։ Վամպիրները էվոլյուցիայի են ենթարկվել և այլևս կախված չեն մարդկային արյունից և դրանով սնվելու կարիք այլևս չունեն։ Ցայսօր նրանք վախենում են և ենթարկվում են հասարակության խտրականությանը, այդ իսկ պատճառով շատերը թաքցնում են իրենց իսկական բնույթը և ապրում են որպես «նորմալ» քաղաքացիներ կամ վտարանդիներ։

Պեկ Մա Ռին սոցիալապես փակ դեռահաս է, որը թաքցնում է իր վամպիր ինքնությունը։ Վտարվելով մի շարք վայրերից, նա ցանկանում է նոր քաղաքում հիմնվել ու հանգիստ ապրել։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա պատահաբար ծանոթանում է Չժոն Ջե Մինի հետ՝ իր դպրոցի ամենահայտնի տղայի։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամենահայտնի տղան է դպրոցում։ Նրա մայրը ամուսնացել է վամպիրի հետ, երբ դեռ ինքը միջնակարգ դպրոցում էր սովորում ու, մոր պահանջով, թողնում է երաժշտությամբ զբաղվելը։ Նա սկսում է հենց այդ պահից ատել վամպիրներին։ Բայց շուտով նա սիրահարվում է Պակ Մա Ռիին, երբ նա գալիս է իրենց դպրոց՝ չգիտենալով աղջկա վամպիր լինելը։

Մանուկ հասակից նա փախչել է մարդկանցից, դրանով իսկ դառնալով վտարանդի։ Որոշելով ավարտել ավագ դպրոցը, նա տեղափոխվում է նոր դպրոց և թաքցնում է իր վամպիրային ինքնությունը։ Վերջ ի վերջո աղջիկը սիրահարվում է Չժոն Ջե Մինին, բայց հայտնվում է սիրային եռանկյան մեջ իր մանկության ընկերոջ և Հան Սի Հոյի՝ վամպիր ընկերոջ հետ։ Նրա երազանքն էր դառնալ երաժիշտ։

Նա վամպիր է, իսկ Պակ Մա Ռին նրա մանկության ընկերն է։ Նրա հորեղբայրը ամուսնացել է Չժոն Ջե Մինի մոր հետ, երբ նա սովորում էր միջնակարգ դպրոցում։ Նա զգացմունքներ է տածում Մա Ռիի հանդեպ և սիրային եռանկյան մեջ է հայտնվում վերջինիս և Ջե Մինի հետ։

Նա ամենահայտնի աղջիկն է դպրոցում։ Վարժված լինելով ամեն ինչ հեշտ ճանապարհով ստանալուն, նրան դուր չի գալիս այն փաստը, որ Պեկ Մա Ռին դարձել է Չժոն Ջե Մինի ուշադրութրության օբյեկտը։ Նա Մա Ռիի հետ հեգնանքով է վարվում։

Երկրորդական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդ # Ցուցադրման ժամկետ TNmS միջին վարկանիշներ[11] AGB Nielsen միջին վարկանիշներ[12]
Առաջին եթերաշրջան (մեր օրերը)
1 15 մայիս 2015  4.8% 4.2%
2 3.7% 3.3%
3 22 մայիս 2015 3.9% 4.1%
4 29 մայիս 2015 3.6% 3.3%
Երկրորդ եթերաշրջան (Չոսոնի դինաստիան)
5 5 հունիիս 2015 4.4% 3.9%
6 12 հունիս 2015 4.2% 4.9%
7 19 հունիս 2015 3.9% 3.4%
8 26 հունիս 2015 2.8% 2.5%
9 3 հուլիս 2015 3.2℅ 2.8℅
Երրորդ եթերաշրջան (մեր օրերը )
10 10 հուլիս 2015 2.6% 3.1%
11 17 հուլիս 2015 2.5% 2.6%
12 24 հուլիս 2015 2.3% 2.4%
Միջինը 3.5% 3.4%

Կապույտ - ցածր վարկանիշ Կարմիր - բարձր վարկանիշ

Սերիալը նաև հեռարձակվել է KBS World-ի եթերում։

Միջազգային հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Jae-heun (13 May 2015).
  2. Won, Ho-jung (15 May 2015).
  3. Park, Ah-reum (2015 թ․ փետրվարի 10). «Yeo Jin Goo, CN Blue's Lee Jong Hyun and AOA's Seolhyun Considering New KBS Drama». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  4. Hong, Hye-jin (2015 թ․ փետրվարի 25). «Yeo Jin-goo joins cast of Orange Marmalade». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  5. Ghim, Sora (2015 թ․ փետրվարի 25). «Yeo Jin Goo To Return To The Small Screen». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  6. Ghim, Sora (2015 թ․ փետրվարի 27). «Lee Jong Hyun Will Make The Perfect Vampire». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  7. Ghim, Sora (2015 թ․ մարտի 2). «Seolhyun To Steal Hearts As A Vampire». BNTNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  8. Hong, Hye-jin (2015 թ․ մարտի 3). «Seolhyun cast for Orange Marmalade». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  9. Park, Ah-reum (2015 թ․ մարտի 16). «CN Blue's Lee Jong Hyun, AOA's Seolhyun, Yeo Jin Goo and More Gather for Orange Marmalade». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  10. Lim, Jeong-yeo (2015 թ․ հուլիսի 28). «Orange Marmalade stars show mixed feelings on wrap-up». K-pop Herald. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  11. "TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu".
  12. "AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu" Արխիվացված 2013-12-26 Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարնջի մարմելադ (սերիալ)» հոդվածին։