Նարնջագույն բաճկոնով մարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Նարնջագույն բաճկոնով մարդը
Նարնջագույն բաճկոնով մարդը.jpg
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Ժանրսարսափ ֆիլմ
Թվական2014 և փետրվարի 27, 2015
Լեզուլատվիերեն
ՌեժիսորՀայկ Կարապետյան
Տևողություն71 րոպե
Բյուջե40 Եվրո

«Նարնջագույն բաճկոնով մարդը» (անգլ.՝ The Man in the Orange Jacket), 2014 թվականին ռեժիսոր Հայկ Կարապետյանի[1] և «Roberts Vinovskis Locomotive Productions»-ի նկարահանված գեղարվեստական ֆիլմ: 2015 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ մարդն ազատվել է ծովի նավահանգստի իր աշխատանքից, նա խոսում է իր տնօրենի և իր գեղեցիկ կնոջ հետ: Արյունալի իրադարձություններից հետո նա փորձում է փախչել իր անցյալից՝ տեղափոխվելով նախկինում իր տնօրենին պատկանող ճոխ առանձնատուն: Չարացած երիտասարդը փորձում է գտնել նոր ինքնություն և վարել շքեղ կյանք, բայց ոչինչ չի կարող նրան նախապատրաստել ծանոթ հյուրի այցին, ում հետ այդ անսովոր հանդիպումից հետո տունն այլևս ապահով ապաստարան չէ, այլ աղավաղված և վտանգավոր ծուղակ[3]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաքսիմ Լազարև
  • Անտա Այզուպե
  • Արիս Ռոզենտալս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր՝Ռոբերտս Վինովսկիս
  • Ռեժիսոր՝ Հայկ Կարապետյան
  • Սցենարի հեղինակ՝ Հայկ Կարապետյան
  • Օպերատոր՝ Յանիս Էգլիտիս, Յուրգիս Կմինս
  • Նկարիչ՝ Մարիս Զոմերս, Քրիստապս Կալսերս
  • Երաժշտությունը` Թոմս Աունինս, Աննա Աունինա
  • Հնչյունը` Էռնեստս Անսոնս, Վերներս Բիտերս
  • Մոնտաժը` Անդրիս Գրանտս

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժյուրիի մեծ մրցանակ, լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն ռեժիսորական աշխատանք, Ֆանտաստիկ կինոյի փառատոն, ԱՄՆ, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նարնջագույն բաճկոնով մարդը»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-01-16 
  2. «Նարնջագույն բաճկոնով մարդը»։ www.gaiff.am։ Վերցված է 2017-01-16 
  3. «The Man In the Orange Jacket on iTunes»։ iTunes։ Վերցված է 2017-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]