Նարիման Հասանզադե
Նարիման Հասանզադե ադրբ.՝ Nəriman Həsənzadə | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Փոյլու (Աղստևի շրջան), Ղազախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ և խմբագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Ganja State University? և Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Կայք | anl.az/el/emb/N.Hesenzade/index.html |
Nəriman Həsənzadə Վիքիպահեստում |
Նարիման Ալիմամեդ օղլի Հասանզադե (ադրբ.՝ Nəriman Əliməmməd oğlu Həsənzadə, փետրվարի 18, 1931, Փոյլու (Աղստևի շրջան), Ղազախի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ և դրամատուրգ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1965), Ադրբեջանական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ (1981), Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ[1] (2005):
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարիման Հասանզադեն ծնվել է 1931 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի (այսօր Աղստևի շրջան) Փոյլու բնակավայրում։ 1954 թվականից ԽՄԿԿ անդամ է։ Հասանզադեն գրել է մի շարք պոետիկ բանաստեղծությունների շարքեր, որոնցից առավել հայտնի են«Բարեկամներս ինձ սպասում են» (1956), «Իմ հոգին բանաստեղծություն է ուզում» (1964), «Իմ գիշերը, իմ ցերեկը» (1973), «Զմրուխտե թռչուն» (1976), «Դու ներեցիր» (1979), «Մի մտահոգվիր» (1982) և այլն։
Բացի բանաստեղծություններից, Նարիման Հասանզադեն գրել է նաև «Նարիման» (1968) պոեմը՝ նվիրված Նարիման Նարիմանովին և «Նուրու փաշան»։ Որպես դրամատուրգ գրել է նաև մի շարք պիեսներ, որոնցից է՝ «Թող իմանա ամբողջ Արևելքը» (1981), դրամա՝ «Աթաբեկները» (1983)՝ նվիրված ներկայիս Ադրբեջանի տարածքում XII դարում ապրող մարդկանց կյանքին, արձակ՝ «Նաբատ մորաքրոջ հացը» (1974), որը դարձավ Նարիման Հասանզադեի անդրանիկ արձակ ստեղծագործությունը։
Նարիման Հասանզադեի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների լեզուներով։ Անձամբ Հասանզադեն ադրբեջաներեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Տարաս Շևչենկոյի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լեսյա Ուկրաինկայի և այլոց ստեղծագործությունները։ Բացի գրելուց, Նարիմանը զբաղվել է նաև ադրբեջանաուկրաինական հարաբերություններով[2]։
1978 թվականից Նարիման Հասանզադեն «Գրականություն և արվեստ» թերթի գլխավոր խմբագիրն է եղել։ Արժանացել է ԽՍՀՄ «Պատվո նշան» և ադրբեջանական «Շոհրատ» մրցանակների։ Ադրբեջաներենի և ադրբեջանական գրականության դասախոս է Ազգային ավիացիոն ակադեմիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Народный поэт Азербайджана Нариман Гасанзаде отмечает юбилей // mir24.tv. — 29 марта 2011.
- ↑ Һәсәнзадә Нәриман Әлимәммәд оғлу / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. — Т. X. — С. 212.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարիման Հասանզադե» հոդվածին։ |
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ղազախի շրջանում ծնվածներ
- Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի շրջանավարտներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի գրողներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ադրբեջանցի բանաստեղծներ
- Ադրբեջանցի գրողներ
- Ադրբեջանցի դրամատուրգներ
- Բանասիրական գիտությունների թեկնածուներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ