Նարայանգանջ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Նարայանգանջ | ||
| 23°37′0″N 90°30′0″E / 23.61667°N 90.50000°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Narayanganj District? | |
| Մակերես | 33,57 կմ² | |
| ԲԾՄ | 3 մետր | |
| Բնակչություն | 967 951 մարդ (2022)[1][2] | |
| Հեռախոսային կոդ | 02 | |
| Փոստային դասիչ | 1400 | |
| Պաշտոնական կայք | ncc.org.bd | |
|
| ||
Նարայանգանջ (բենգալերեն՝ নারায়ণগঞ্জ Naraeongônj), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքքայից մոտավորապես 15 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շիթալաքշյա գետի ափին, ծովի մակերևույթից 3 մետր բարձրության վրա[3]։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի գետային նավահանգիստ, որն ամենահներից մեկն է Բանգլադեշում։ Բնակչության թվաքանակը հասնում է մոտավորապես երկու միլիոնի. այդ ցուցանիշով վեցերորդ տեղն է զբաղեցնում երկրում [4]: Արդյունաբերության ու գործարարության կենտրոն է, աչքի է ընկնում հատկապես տեքստիլի և ջուտի արտադրությամբ։ Ընդ որում՝ ջուտի վերամշակման ձեռնարկություններն այնքան շատ են քաղաքում, որ նրան տվել են «Բանգլադեշի Դանդի» մականունը (շոտլանդական Դանդի քաղաքը աշխարհով մեկ համբավվել է որպես ջուտի արտադրության կենտրոն և կոչվել է Ջուտոպոլիս[5]):
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարայանգանջի բնակչության թվաքանակի փոփոխությունները.[6]:
| 1991 | 2001 | 2010 |
|---|---|---|
| 817 133 | 1 133 191 | 1 490 131 |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի անվանումն առնչվում է 18-րդ դարի հինդուիստական կրոնական առաջնորդ Լաքշմի Նարայան Թաքուրին, ով Պլեսսիի ճակատամարտից հետո՝ 1766 թվականին Շիթալաքշյա գետի ափին տարածքներ է վարձակալել Բրիտանական արևելահնդկական ընկերությունից և հողամասեր, շուկաներ, գումարներ նվիրաբերել Նարայանա (Վիշնու) աստծու պաշտամունքը տարածելու և պատշաճ մակարդակով իրականացնելու համար[7][8]։
1876 թվականի սեպտեմբերի 8-ին հիմնվել է Նարայանգանջի համայնքը, որտեղ Հարականտա Բաներջիի ընծայաբերած գումարներով կառուցվել և 1885 թվականին բացվել է տարածաշրջանի առաջին հիվանդանոցը։
2011 թվականի մայիսի 5-ին, նախկին երեք համայնքների (Նարայանգանջի, Սիդհիրգանջի և Քադամ Ռասուլի) միավորման արդյունքում, ստեղծվել է Նարայանգանջի քաղաքային ընկերակցություն (Narayanganj City Corporation) անվանումը կրող վարչական նոր միավորը[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bbs.gov.bd/
- ↑ 2022 Census of Bangladesh
- ↑ «Narayanganj, Bangladesh Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Narayanganj». Banglapedia.
- ↑ «Jute Industry in Dundee and India». Dundee (UK). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն) - ↑ «Nārāyanganj» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Narayanganj». Banglapedia.
- ↑ «Narayanganj». banglapedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «History & Facts - Narayanganj City Corporation». ncc.org.bd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարայանգանջ» հոդվածին։ |
| ||||||
