Նատրիումի սիլիկատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատրիումի սիլիկատներ
Sodium silicate.JPG
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Նատրիումի սիլիկատի ընդհանուր կառուցվածքը

Նատրիումի Սիլիկատներ, սիլիկաթթվի նատրիումական աղերը nNa2O․mSiO2 ընդհանուր բանաձևով։ Հայտնի են նատրիումի մետասիլիկատը՝ Na2Si03, օրթոսիլիկատը՝ Na4Si04, պիրոսիլիկատը՝ Na6Si207, երկսիլիկատը՝ Na2Si2O5, եռսիլիկատը՝ Na2Si307, և նրանց հիդրատները։ Բյուրեղները բաղկացած են գագաթներով, կողերով կամ նիստերով

իրար միացած Si04 քառանիստերից, որոնք առաջացնում են (Si207)−6, (Si309)−6 և այլ իոններ։ Նատրիումի սիլիկատները լուծվում են ջրում՝ առաջացնելով կոլոիդային լուծույթներ։ pH<10,9 լուծույթում հիդրոլիզվում է՝ առաջացնելով սիլիկաթթու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png