Jump to content

Նատրիումի նիտրոպրուսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի նիտրոպրուսիդ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաաղ Խմբագրել Wikidata
Կիրառությունըnitrovasodilator, դեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₅H₄FeN₆Na₂O₃ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձև[C]#N.[C]#N.[C]#N.[C]#N.[C]#N.[Fe-].[N-]=O.[Na+].[Na+].O.O Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էNitropress Խմբագրել Wikidata
ՓոխազդեցությունGuanylate cyclase 1 soluble subunit alpha 2, Guanylate cyclase 1 soluble subunit beta 1 Խմբագրել Wikidata
Զանգված297,94896404799994 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Կազմված էնատրիում, երկաթ, ազոտ, թթվածին, ածխածին Խմբագրել Wikidata

Նատրիումի նիտրոպրուսիդ, զարկերակային ճնշումը իջեցնող դեղամիջոց[1]: Oգտագործվում է շատ բարձր զարկերակային ճնշման դեպքում և վիրահատությունների ընթացքում՝ կառավարվող հիպոտենզիա ստանալու և արյունահոսությունը նվազեցնելու համար[1]: Կիրառվում է անընդհատ ներերակային ներարկման միջոցով[1] բժշկի հսկողությամբ[2]: Ազդեցությունը գրեթե ակնթարթային է և տևում է մինչև 10 րոպե[1]: Նատրիումի նիտրոպրուսիդը հզոր անոթալայնիչ է[2]։ Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից են հիպոտենզիան և ցիանիդային թունավորումը[1]:

Այլ լուրջ կողմնակի ազդեցություններից է մեթհեմոգլոբինեմիան[1]։ Նատրիումի նիտրոպրուսիդը սովորաբար չի նշանակվում հղիության ընթացքում՝ կողմնակի ազդեցությունների պատճառով[3]։ Բարձր դեղաչափերը խորհուրդ չեն տրվում տասը րոպեից ավելի օգտագործել[4]։ Այն բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի(NO) մակարդակը, ինչը մեծացնում է բջիջներում ցիկլիկ գուանոզին մոնոֆոսֆատը և առաջացնում արյունատար անոթների լայնացում[1][5]։

Նատրիումի նիտրոպրուսիդը հայտնաբերվել է 1850 թվականին, իսկ բժշկության մեջ դրա օգտակարությունը հաստատվել է 1928 թվականին[5][6]։ Ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում[7][8]։ Նատրիումի նիտրոպրուսիդը լուսազգայուն է, ուստի այն պետք է պահել լույսից հեռու[9]։ Վաճառվում է Nitropress բրենդային անվանմամբ, հասանելի է նաև որպես ջեներիկ դեղամիջոց[10]:

Բժշկական կիրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի նիտրոպրուսիդը ներարկվում է երակային ճանապարհով սուր գերճնշումային կրիզի դեպքում: Ազդեցությունը սովորաբար նկատվում է մի քանի րոպեի ընթացքում[11][12][13]:

Ազոտի օքսիդը նվազեցնում է ինչպես ընդհանուր ծայրամասային անոթային դիմադրությունը, այնպես էլ երակային վերադարձը՝ դրանով իսկ նվազեցնելով սրտի նախաբեռնվածությունը և հետբեռնվածությունը: Հետևաբար, այն կարող է օգտագործվել կանգային սրտային անբավարարության ծանր դեպքերումմ, որտեղ այս ազդեցությունների համակցումը կարող է նպաստել սրտի արտամղման մեծացմանը: Այն իրավիճակներում, երբ սրտի արտամղումը նորմալ է, ազդեցությունը դրսևորվում է զարկերակային ճնշման նվազեցմամբ[11][14]: Այն երբեմն օգտագործվում է նաև վիրահատությունների ժամանակ կառավարվող թերճնշում առաջացնելու համար՝ արյունահոսությունը նվազեցնելու նպատակով[11][12][15]։

Այս դեղամիջոցը չափազանց օգտակար է բժշկական պրակտիկայում, քանի որ ազդեցությունը դադարում է այն վայրկյանին, երբ ներարկումը դադարեցվում է: Սա պայմանավորված է դեղի նյութափոխանակությամբ և դրա արագ ապաակտիվացմամբ՝ դառնալով թիոցիանատ:

Նատրիումի նիտրոպրուսիդը օգտագործվել է նաև աորտալ փականի ստենոզի[16], կերակրափողի անոթների լայնացման, սրտամկանի ինֆարկտի[17], թոքային գերճնշման[18][19][20], նորածինների շնչառական դիսթրես համախտանիշի[21][22], շոկի[22] և էրգոտ թունավորումների[23] բուժման նպատակով։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի նիտրոպրուսիդը չի օգտագործվում կոմպենսատոր գերճնշման դեպքում (օրինակ՝ զարկերակերակային ստենտի կամ աորտայի կոարկտացիայի պատճառով)[14]։ Այն չի կարելի կիրառել վիտամին B12-ի անբավարարություն, սակավարյունություն, երիկամների ծանր հիվանդություն, հիպովոլեմիա, գլխուղեղի անբավարար արյան շրջանառություն ունեցող կամ մահամերձ հիվանդների շրջանում[14]։

Ցիանիդ/թիոցիանատ բարձր հարաբերակցության հետ կապված հիվանդություններով (օրինակ՝ բնածին տեսողական նյարդի ատրոֆիա, ծխախոտային ամբլիոպիա) հիվանդները պետք է բուժվեն նատրիումի նիտրոպրուսիդով մեծ զգուշությամբ[14]:Դրա օգտագործումը սուր կոնգեստիվ սրտային անբավարարություն ունեցող հիվանդների շրջանում, խորհուրդ չի տրվում[14]: Օգտագործումը լյարդի անբավարարություն ունեցող անհատների շրջանում նույնպես խորհուրդ չի տրվում, ինչպես նաև նախկինում առկա հիպոթիրեոզի դեպքում[11]:

Հղի կանանց դեպքում դրա կիրառումը խորհուրդ չի տրվում, թեև առկա ապացույցները հուշում են, որ այն կարող է անվտանգ լինել, եթե մոր pH-ը և ցիանիդի մակարդակը խիստ վերահսկվեն[14][24]։ Որոշ տվյալներ ցույց են տալիս, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխաների մոտ նատրիումի նիտրոպրուսիդի կիրառումը կարող է անվտանգ լինել նույնիսկ առանց ցիանիդի մակարդակի մշտադիտարկման[25]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցությունները ըստ հաճախականության և ծանրության[11][14][26]

Տարածված

Հայտնի չէ

  • Սրտխառնոց
  • Փսխման զգացում
  • Տագնապ
  • Կրծքավանդակի անհանգստություն
  • Պարեսթետիկ ջերմություն
  • Որովայնի ցավ
  • Օրթոստատիկ հիպոտենզիա
  • էլեկտրասրտագրության փոփոխություններ
  • Մաշկի գրգռվածություն
  • Կարմրություն
  • Ներարկման տեղի էրիթեմա
  • Ներարկման տեղի գծավորում:

Ամենալուրջ և կյանքին սպառնացող կողմնակի ազդեցություններ

  • Աղիքային անանցանելիություն
  • Թրոմբոցիտների ագրեգացիայի նվազում
  • Արյունահոսություն
  • Ներգանգային ճնշման բարձրացում
  • Մետաբոլիկ ացիդոզ
  • Մեթհեմոգլոբինեմիա
  • Ցիանիդային թունավորում
  • Թիոցիանատային տոքսիկություն:

Գերդոզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ցիանածին բնույթի պատճառով գերդոզավորումը կարող է շատ վտանգավոր լինել: Նատրիումի նիտրոպրուսիդի գերդոզավորման բուժումը ներառում է[14][27].

Հեմոդիալիզն անարդյունավետ է օրգանիզմից ցիանիդը հեռացնելու համար, բայց այն կարող է օգտագործվել վերոնշյալ փուլերի արդյունքում առաջացած թիոցիանատի մեծ մասը հեռացնելու համար[14]։

Թունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիանիդը կարող է թունազերծվել ծծմբի դոնորի հետ ռեակցիայի միջոցով, օրինակ՝ թիոսուլֆատով, որը կատալիզվում է ռոդանեզ ֆերմենտով[28]։ Բավարար քանակությամբ թիոսուլֆատի բացակայության դեպքում ցիանիդի իոնները կարող են արագորեն հասնել թունավոր մակարդակի[28]։ Հիդրոքսոկոբալամինը կարող է կիրառվել նատրիումի նիտրոպրուսիդով պայմանավորված թիոցիանատային թունավորման ռիսկը նվազեցնելու համար[29]։

ՏեսակLD50 բերանացի (մգ/կգ)[30]LD50 երակային (մգ/կգ)[14]LD50 մաշկային (մգ/կգ)[30]
Մուկ438.4?
Առնետ30011.2>2000
Ճագար?2.8?
Շուն?5?

Փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միակ հայտնի դեղորայքային փոխազդեցությունները բնույթով ֆարմակոդինամիկ են, այսինքն՝ հնարավոր է, որ այլ հակահիպերտենզիվ դեղամիջոցները նվազեցնեն վտանգավոր հիպոտենզիվ ազդեցությունների շեմը[14]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոտի օքսիդի (NO) վերածվելու արդյունքում նատրիումի նիտրոպրուսիդն ունի հզոր անոթալայնացնող ազդեցություն զարկերակիկների և երակիկների վրա (զարկերակների վրա ավելի շատ, քան երակների), մինչդեռ այլ նիտրատներն ավելի ընտրողական են երակների նկատմամբ (օրինակ՝ նիտրոգլիցերինը)[11][14][26][31]։

Նատրիումի նիտրոպրուսիդը արյան շրջանառության մեջ տրոհվում է՝ անջատելով ազոտի օքսիդ (NO)[5]։ Այն դա անում է՝ կապվելով օքսիհեմոգլոբինի հետ, ինչի արդյունքում անջատվում են ցիանիդ, մետհեմոգլոբին և ազոտի օքսիդ[5]:

  1. NO-ն ակտիվացնում է գուանիլատցիկլազը անոթների հարթ մկաններում։
  2. Սա մեծացնում է ցԳՄՖ-ի (ցիկլիկ գուանոզին մոնոֆոսֆատ) արտադրությունը։
  3. ցԳՄՖ-ն ակտիվացնում է պրոտեինկինազ G-ն, որն իր հերթին ակտիվացնում է ֆոսֆատազները։
  4. Ֆոսֆատազները ապաակտիվացնում են միոզինի թեթև շղթաները, որոնք պատասխանատու են մկանների կծկման համար[32]։
  5. Արդյունքում անոթների հարթ մկանների թուլացում և լայնացում[32]։

Այս մեխանիզմը նման է ֆոսֆոդիեսթերազ 5 ինհիբիտորների ազդեցությանը, ինչպիսիք են սիլդենաֆիլը (Վիագրա) և տադալաֆիլը, որոնք բարձրացնում են cGMP-ի խտությունը՝ կանխելով դրա քայքայումը[33]։

Ազոտի օքսիդի (NO) դերը տարբեր հոգեկան խանգարումների մեջ, ներառյալ շիզոֆրենիան[34][35][36][37], երկբևեռ խանգարումը[38][39][40] և մեծ դեպրեսիվ խանգարումը[41][42][43] հաստատվել է մի շարք կլինիկական փորձարկումներով։ Այս գտածոները կարող են վկայել այնպիսի դեղամիջոցների պոտենցիալի մասին, որոնք փոխում են NO ազդանշանը (ինչպիսին է SNP-ն) դրանց բուժման հարցում[36][42][44]։

Կառուցվածք և հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատրիումի նիտրոպրուսիդի կառուցվածքը պինդ վիճակում ՝ ստացված նեյտրոնագրության մեթոդով
Նատրիումի նիտրոպրուսիդի տարածական մոդել

Նիտրոպրուսիդը անօրգանական միացություն է ՝ Na2[Fe(CN)5NO] քիմիական բանաձևով, սովորաբար հանդիպում է որպես դիհիդրատ, Na2[Fe(CN)5NO]·2H2O[45]։ Այս կարմիր գույնի նատրիումի աղը լուծվում է ջրում կամ էթանոլում՝ առաջացնելով դիանիոն ազատ կոմպլեքս պարունակող լուծույթներ[Fe(CN)5NO]2−։

Նիտրոպրուսիդը բարդ անիոն է, որն ունի օկտաէդր երկաթի(II) կենտրոն, որը շրջապատված է հինգ սերտորեն կապված ցիանիդային լիգանդներով և մեկ գրեթե գծային ազոտի օքսիդի լիգանդով (Fe-N-O անկյուն = 176.2°)[46]: Անիոնն ունի իդեալականացված C4v սիմետրիա:

Գծային Fe-N-O անկյան, համեմատաբար կարճ N-O հեռավորության (113 պմ)[46] և 1947 սմ−1բարձր տատանողական հաճախականության շնորհիվ կոմպլեքսը ձևավորվում է որպես NO+ լիգանդ պարունակող միացություն[47]։ Հետևաբար, երկաթին վերագրվում է +2 օքսիդացման աստիճան։ Երկաթի կենտրոնն ունի դիամագնիսական ցածր սպինային d6 էլեկտրոնային կոնֆիգուրացիա, թեև EPR սպեկտրոսկոպիայի միջոցով դիտվել է պարամագնիսական երկարակյաց մետաստաբիլ վիճակ[48]։

Նատրիումի նիտրոպրուսիդի քիմիական ռեակցիաները հիմնականում կապված են NO լիգանդի հետ: Օրինակ՝ S2− իոնի ավելացումը [Fe(CN)5(NO)]2− կոմպլեքսին առաջացնում է մանուշակագույն [Fe(CN)5(NOS)]4− իոն, որը հիմք է հանդիսանում S2− իոնների հայտնաբերման զգայուն թեստի համար: Համանման ռեակցիա տեղի է ունենում նաև OH իոնների հետ՝ առաջացնելով [Fe(CN)5(NO2)]4−[47]։

Ռուսենի կարմիր աղը (K2[Fe2S2(NO)4]) և Ռուսենի սև աղը (NaFe4S3(NO)7) երկաթի նիտրոզիլային համալիրներ են: Առաջինը սկզբնապես ստացվել է նիտրոպրուսիդը ծծմբով մշակելիս[49]:

Նատրիումի նիտրոպրուսիդը կարող է սինթեզվել կալիումի ֆերոցիանիդի ջրային լուծույթը ազոտական թթվով մշակելով, որին հաջորդում է նատրիումի կարբոնատով չեզոքացումը[50].

 K4[Fe(CN)6] + 6 HNO3 → H2[Fe(CN)5(NO)] + CO2 + NH4NO3 + 4 KNO3

 H2[Fe(CN)5NO] + Na2CO3 → Na2[Fe(CN)5(NO)] + CO2 + H2O:

Որպես այլընտրանք, նիտրոզիլ լիգանդը կարող է ներմուծվել նիտրիտի օգտագործմամբ[47]։

 [Fe(CN)6]4− + H2O + NO−2 → [Fe(CN)5(NO)]2− + CN− + 2 HO−:

Նատրիումի նիտրոպրուսիդը հիմնականում օգտագործվում է որպես անոթալայնիչ։ Այն առաջին անգամ բուժման մեջ կիրառվել է 1928 թվականին[5]։ Մինչև 1955 թվականը արդեն հասանելի էին տվյալներ ծանր հիպերտենզիա ունեցող մարդկանց մոտ դրա կարճաժամկետ օգտագործման անվտանգության վերաբերյալ։ Բայց քիմիական պատրաստման դժվարությունների պատճառով այն վերջնականապես չի հաստատել ԱՄՆ-ի սննդի և դեղերի վարչությունը մինչև 1974 թվականը[5]։ Մինչև 1993 թվականը Նատրիումի նիտրոպրուսիդի հանրաճանաչությունն այնքան էր աճել, որ ընդհանուր վաճառքը ԱՄՆ-ում կազմել էր 2 միլիոն ԱՄՆ դոլար[5]

Այլ կիրառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատրիումի նիտրոպրուսիդի սպեկտրը օգտագործվում է Mössbauer սպեկտրոմետրերի տրամաչափման համար

Նատրիումի նիտրոպրուսիդը հաճախ օգտագործվում է որպես էտալոնային միացություն Մեսբաուերյան սպեկտրոմետրերի չափաբերման համար[51]։ Նատրիումի նիտրոպրուսիդի բյուրեղները հետաքրքրություն են ներկայացնում նաև օպտիկական տվյալների պահպանման համար։ Այս կիրառության մեջ նատրիումի նիտրոպրուսիդը կարող է դարձելիորեն անցնել մետաստաբիլ գրգռված վիճակի կապույտ-կանաչ լույսի միջոցով և վերադառնալ հիմնական վիճակի ջերմության կամ կարմիր լույսի ազդեցությամբ[52]

Ֆիզիոլոգիական հետազոտություններում նատրիումի նիտրոպրուսիդը հաճախ օգտագործվում է էնդոթելից անկախ անոթալայնացումը ստուգելու համար։ Օրինակ՝ իոնտոֆորեզը թույլ է տալիս դեղամիջոցի տեղային ներմուծումը, ինչը կանխում է վերոնշյալ համակարգային ազդեցությունները, բայց միևնույն ժամանակ առաջացնում է տեղային միկրոանոթային լայնացում[53][54]:

Անալիտիկ կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի նիտրոպրուսիդը օգտագործվում է որպես անալիտիկ ռեագենտ՝ նատրիումի նիտրոֆերիցիանիդ անվան տակ, մեթիլկետոնների, ամինների և թիոլների հայտնաբերման համար։ Այն նաև կիրառվում է որպես կատալիզատոր ջրի նմուշներում ամոնիակի քանակական որոշման համար՝ ֆենատային մեթոդով[55]

Նիտրոպրուսիդային ռեակցիան օգտագործվում է մեզի հետազոտության մեջ կետոնների հայտնաբերման համար[56]։ 1882 թվականին հայտնաբերվեց, որ հիմնային պայմաններում նատրիումի նիտրոպրուսիդը փոխազդում է ացետոնի կամ կրեատինի հետ։ Ռոթերան կատարելագործեց այս մեթոդը՝ նատրիումի կամ կալիումի հիդրոքսիդի փոխարեն օգտագործելով ամոնիակ։ Ռեակցիան դարձավ սպեցիֆիկ մեթիլկետոնների համար։ Ամոնիումի աղերի (օրինակ՝ ամոնիումի սուլֆատի) ավելացումը ևս բարձրացրեց թեստի զգայունությունը[57]։

Այս թեստում, որը հայտնի է որպես Ռոթերայի թեստ, մեթիլկետոնները (CH3C(=O)-) հիմնային միջավայրում տալիս են վառ կարմիր գունավորում։ Ռոթերայի թեստն ի սկզբանե կիրառվել է մեզի նմուշներում կետոնուրիան հայտնաբերելու նպատակով։ Այս ռեակցիան այժմ օգտագործվում է մեզի թեստ-երիզների տեսքով (օրինակ՝ «Ketostix»)[58]։

Թիոլների և Ցիստեինի հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտրոպրուսիդային ռեակցիան քիմիական թեստ է, որն օգտագործվում է սպիտակուցներում ցիստեինի թիոլային խմբերի առկայությունը հայտնաբերելու համար: Ազատ թիոլային խումբ ունեցող սպիտակուցները տալիս են կարմիր գունավորում, երբ ավելացվում են նատրիումի նիտրոպրուսիդի և ամոնիակի ջրային լուծույթին: Որոշ սպիտակուցներ դրական արդյունք են տալիս միայն բնափոխումից հետո, ինչը վկայում է այն մասին, որ թիոլային խմբերն ազատվել են[59][60][61]։

Նատրիումի նիտրոպրուսիդն օգտագործվում է մեզի հետազոտության առանձին թեստում, որը հայտնի է որպես ցիանիդ-նիտրոպրուսիդային թեստ կամ Բրենդի թեստ: Այս թեստում մեզին ավելացվում է նատրիումի ցիանիդ և թողնում մոտ 10 րոպե: Այս ընթացքում ցիանիդը քայքայում է դիսուլֆիդային կապերը: Այդ կապերի քայքայումն ազատում է ցիստեինը՝ ցիստինից, և հոմոցիստեինը՝ հոմոցիստինից[62]։

Նատրիումի նիտրոպրուսիդն օգտագործվում է նաև ամինների հայտնաբերման համար, ներառյալ արգելված թմրամիջոցներում: Այս միացությունն օգտագործվում է որպես ներկող նյութ՝ նրբաշերտային քրոմատոգրաֆիայում ամինները հայտնաբերելու համար[63]: Նատրիումի նիտրոպրուսիդը համանմանորեն կիրառվում է որպես նախնական թեստ՝ ալկալոիդների առկայությունը ստուգելու համար, վերջիններս բնորոշ են ապօրինի նյութերին[64]:

Սայմոնի թեստը իրականացվում է հետևյալ կերպ. անհայտ նյութին ավելացվում է նատրիումի նիտրոպրուսիդի և ացետալդեհիդի լուծույթի 1 ծավալ, որից հետո ավելացվում է նատրիումի կարբոնատի ջրային լուծույթի 2 ծավալ: Որոշ երկրորդային ամինների առկայության դեպքում թեստի գույնը դառնում է կապույտ:

Դատաբժշկական քիմիայում ամենատարածված երկրորդային ամիններն են 3,4-մեթիլենդիօքսիմեթամֆետամինը (MDMA) և ֆենէթիլամինները, ինչպիսին է մեթամֆետամինը: Նատրիումի նիտրոպրուսիդը նաև օգտակար է նիտրոպրուսիդային ռեակցիայում մերկապտանների (թիոլային խմբերի) նույնականացման համար:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 «Sodium Nitroprusside». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 1 2 Holme, Matthew R.; Sharman, Tariq (2025). Sodium Nitroprusside. Treasure Island (FL): StatPearls Publishing. PMID 32491419.
  3. «Nitroprusside Pregnancy and Breastfeeding Warnings». Drugs.com. 2018. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. World Health Organization (2009). Stuart MC, Kouimtzi M, Hill SR (eds.). WHO Model Formulary 2008. World Health Organization. էջ 283. hdl:10665/44053. ISBN 9789241547659.
  5. 1 2 3 4 5 6 7 Friederich JA, Butterworth JF (1995 թ․ հուլիս). «Sodium nitroprusside: twenty years and counting». Anesthesia and Analgesia. Lippincott Williams & Wilkins. 81 (1): 152–162. doi:10.1213/00000539-199507000-00031. PMID 7598246.
  6. Nichols DG, Greeley WJ, Lappe DG, Ungerleider RM, Cameron DE, Spevak PJ, Wetzel RC (2006). Critical Heart Disease in Infants and Children (անգլերեն) (2 ed.). Elsevier Health Sciences. էջ 192. ISBN 9780323070072.
  7. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  8. World Health Organization (2021). World Health Organization model list of essential medicines: 22nd list (2021). Geneva: World Health Organization. hdl:10665/345533. WHO/MHP/HPS/EML/2021.02.
  9. Lip G (2007). Comprehensive Hypertension (English). Mosby. էջեր 761–774. doi:10.1016/B978-0-323-03961-1.X5001-6. ISBN 978-0-323-03961-1.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «First Generic Drug Approvals». U.S. Food and Drug Administration. 2022 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. 1 2 3 4 5 6 «NITROPRESS (sodium nitroprusside) injection, solution, concentrate». DailyMed. Hospira. 2011 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. 1 2 Joint Formulary Committee (2013). British National Formulary (BNF) (65th ed.). London, UK: Pharmaceutical Press. ISBN 978-0-85711-084-8.
  13. Brunton L, Chabner B, Knollman B (2010). Goodman and Gilman's The Pharmacological Basis of Therapeutics (12th ed.). New York: McGraw-Hill Professional. ISBN 978-0-07-162442-8.
  14. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 «DBL® SODIUM NITROPRUSSIDE FOR INJECTION BP» (PDF). TGA eBusiness Services. Hospira Australia Pty Ltd. 2010 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. Rossi S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  16. Ikram H, Low CJ, Crozier IG, Shirlaw T (1992 թ․ փետրվար). «Hemodynamic effects of nitroprusside on valvular aortic stenosis». Am. J. Cardiol. 69 (4): 361–366. doi:10.1016/0002-9149(92)90234-P. PMID 1734649.
  17. Sirinek KR, Adcock DK, Levine BA (1989 թ․ հունվար). «Simultaneous infusion of nitroglycerin and nitroprusside to offset adverse effects of vasopressin during portosystemic shunting». Am. J. Surg. 157 (1): 33–37. doi:10.1016/0002-9610(89)90416-9. PMID 2491934.
  18. Costard-Jäckle A, Fowler MB (1992 թ․ հունվար). «Influence of preoperative pulmonary artery pressure on mortality after heart transplantation: testing of potential reversibility of pulmonary hypertension with nitroprusside is useful in defining a high risk group». J. Am. Coll. Cardiol. 19 (1): 48–54. doi:10.1016/0735-1097(92)90050-W. PMID 1729345.
  19. Knapp E, Gmeiner R (1977 թ․ փետրվար). «Reduction of pulmonary hypertension by nitroprusside». International Journal of Clinical Pharmacology and Biopharmacy. 15 (2): 75–80. PMID 885667.
  20. Freitas AF Jr, Bacal F, Oliveira Júnior Jde L, Fiorelli AI, և այլք: (2012 թ․ սեպտեմբեր). «Sildenafil vs. sodium before nitroprusside for the pulmonary hypertension reversibility test before cardiac transplantation». Arquivos Brasileiros de Cardiologia. 99 (3): 848–56. doi:10.1590/S0066-782X2012005000076. PMID 22898992.
  21. Palhares DB, Figueiredo CS, Moura AJ (1998 թ․ հունվար). «Endotracheal inhalatory sodium nitroprusside in severely hypoxic newborns». Journal of Perinatal Medicine. 26 (3): 219–224. doi:10.1515/jpme.1998.26.3.219. PMID 9773383. S2CID 31630912.
  22. 1 2 Benitz WE, Malachowski N, Cohen RS, Stevenson DK, Ariagno RL, Sunshine P (1985 թ․ հունվար). «Use of sodium nitroprusside in neonates: efficacy and safety». J. Pediatr. Elsevier Mosby. 106 (1): 102–110. doi:10.1016/S0022-3476(85)80477-7. PMID 3917495.
  23. Merhoff GC, Porter JM (1974 թ․ նոյեմբեր). «Ergot intoxication: historical review and description of unusual clinical manifestations». Ann. Surg. 180 (5): 773–779. doi:10.1097/00000658-197411000-00011. PMC 1343691. PMID 4371616.
  24. Sass N, Itamoto CH, Silva MP, Torloni MR, և այլք: (2007 թ․ մարտ). «Does sodium nitroprusside kill babies? A systematic review». Sao Paulo Medical Journal. 125 (2): 108–111. doi:10.1590/S1516-31802007000200008. PMC 11014698. PMID 17625709. {{cite journal}}: Check |pmc= value (օգնություն)
  25. Thomas C, Svehla L, Moffett BS (2009 թ․ սեպտեմբեր). «Sodium nitroprusside induced cyanide toxicity in pediatric patients». Expert Opinion on Drug Safety. 8 (5): 599–602. doi:10.1517/14740330903081717. PMID 19645589. S2CID 5334690.
  26. 1 2 «Nipride RTU, Nitropress (nitroprusside sodium) dosing, indications, interactions, adverse effects, and more». Medscape Reference. WebMD. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  27. Rindone JP, Sloane EP (1992 թ․ ապրիլ). «Cyanide toxicity from sodium nitroprusside: Risks and management». Ann. Pharmacother. 26 (4): 515–519. doi:10.1177/106002809202600413. PMID 1533553. S2CID 35273460.
  28. 1 2 «Nitropress (Nitroprusside Sodium) Drug Information: Clinical Pharmacology – Prescribing Information». RxList. RxList Inc. 2009 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  29. Zerbe NF, Wagner BK (1993 թ․ մարտ). «Use of vitamin B12 in the treatment and prevention of nitroprusside-induced cyanide toxicity». Critical Care Medicine. 21 (3): 465–467. doi:10.1097/00003246-199303000-00027. PMID 8440119. S2CID 43866386.
  30. 1 2 «Material Safety Data Sheet Sodium nitroprusside, ACS» (PDF). Qorpak. Berlin Packaging. 2006 թ․ օգոստոսի 1. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  31. «Nitropress- sodium nitroprusside injection, solution, concentrate». labeling.pfizer.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  32. 1 2 Murad F (1986 թ․ հուլիս). «Cyclic Guanosine Monophosphate as a Mediator of Vasodilation». J. Clin. Investig. 78 (1): 1–5. doi:10.1172/JCI112536. PMC 329522. PMID 2873150.
  33. Kukreja RC, Salloum FN, Das A (2012 թ․ մայիս). «Cyclic Guanosine Monophosphate Signaling and Phosphodiesterase-5 Inhibitors in Cardioprotection». Journal of the American College of Cardiology. 59 (22): 1921–1927. doi:10.1016/j.jacc.2011.09.086. PMC 4230443. PMID 22624832.
  34. Bernstein HG, Bogerts B, Keilhoff G (2005 թ․ հոկտեմբեր). «The many faces of nitric oxide in schizophrenia. A review». Schizophrenia Research. 78 (1): 69–86. doi:10.1016/j.schres.2005.05.019. PMID 16005189. S2CID 42764954.
  35. Silberberg G, Ben-Shachar D, Navon R (2010 թ․ հոկտեմբեր). «Genetic analysis of nitric oxide synthase 1 variants in schizophrenia and bipolar disorder». Am. J. Med. Genet. B. 153B (7): 1318–1328. doi:10.1002/ajmg.b.31112. PMID 20645313. S2CID 205325558.
  36. 1 2 Bernstein HG, Keilhoff G, Steiner J, Dobrowolny H, և այլք: (2011 թ․ նոյեմբեր). «Nitric oxide and schizophrenia: present knowledge and emerging concepts of therapy». CNS & Neurological Disorders Drug Targets. 10 (7): 792–807. doi:10.2174/187152711798072392. PMID 21999729.
  37. Coyle JT (2013 թ․ հուլիս). «Nitric Oxide and Symptom Reduction in Schizophrenia». JAMA Psychiatry. 70 (7): 664–665. doi:10.1001/jamapsychiatry.2013.210. PMID 23699799.
  38. Yanik M, Vural H, Tutkun H, Zoroğlu SS, և այլք: (2004 թ․ փետրվար). «The role of the arginine-nitric oxide pathway in the pathogenesis of bipolar affective disorder». European Archives of Psychiatry and Clinical Neuroscience. 254 (1): 43–47. doi:10.1007/s00406-004-0453-x. PMID 14991378. S2CID 24592011.
  39. Fontoura PC, Pinto VL, Matsuura C, Resende Ade C, և այլք: (2012 թ․ հոկտեմբեր). «Defective Nitric Oxide–Cyclic Guanosine Monophosphate Signaling in Patients With Bipolar Disorder: A Potential Role for Platelet Dysfunction». Psychosom. Med. 74 (8): 873–877. doi:10.1097/PSY.0b013e3182689460. PMID 23023680. S2CID 37347633.
  40. Bielau H, Brisch R, Bernard-Mittelstaedt J, Dobrowolny H, և այլք: (2012 թ․ հունիս). «Immunohistochemical evidence for impaired nitric oxide signaling of the locus coeruleus in bipolar disorder». Brain Research. 1459: 91–99. doi:10.1016/j.brainres.2012.04.022. PMID 22560594. S2CID 25790297.
  41. Gałecki P, Maes M, Florkowski A, Lewiński A, Gałecka E, Bieńkiewicz M, Szemraj J (2011 թ․ մարտ). «Association between inducible and neuronal nitric oxide synthase polymorphisms and recurrent depressive disorder». Journal of Affective Disorders. 129 (1–3): 175–82. doi:10.1016/j.jad.2010.09.005. PMID 20888049.
  42. 1 2 Dhir A, Kulkarni SK (2011 թ․ ապրիլ). «Nitric oxide and major depression». Nitric Oxide. 24 (3): 125–131. doi:10.1016/j.niox.2011.02.002. PMID 21335097.
  43. Savaş HA, Herken H, Yürekli M, Uz E, և այլք: (2002). «Possible role of nitric oxide and adrenomedullin in bipolar affective disorder». Neuropsychobiology. 45 (2): 57–61. doi:10.1159/000048677. PMID 11893860. S2CID 7505572.
  44. Hallak JE, Maia-de-Oliveira JP, Abrao J, Evora PR, և այլք: (2013 թ․ մայիսի 8). «Rapid improvement of acute schizophrenia symptoms after intravenous sodium nitroprusside: A randomized, double-blind, placebo-controlled trial». JAMA Psychiatry. 70 (7): E3–E5. doi:10.1001/jamapsychiatry.2013.1292. PMID 23699763.
  45. Butler AR, Megson IL (2002). «Non-Heme Iron Nitrosyls in Biology». Chem. Rev. 102 (4): 1155–1165. doi:10.1021/cr000076d. PMID 11942790.
  46. 1 2 Navaza A, Chevrier G, Alzari PM, Aymonino PJ (1989). «Single-crystal neutron diffraction structure of sodium pentacyanonitrosylferrate(2-) (sodium nitroprusside) dihydrate». Acta Crystallogr. C. 45 (6): 839–841. Bibcode:1989AcCrC..45..839N. doi:10.1107/S0108270188013691.
  47. 1 2 3 Housecroft CE, Sharpe AG (2008). «Chapter 22: d-Block metal chemistry: the first row metals». Inorganic Chemistry (3rd ed.). Pearson. էջ 721. ISBN 978-0-13-175553-6.
  48. Tritt-Goc J, Piślewski N, Hoffmann SK (1997). «EPR evidence of the paramagnetism of a long-living metastable excited state of a sodium nitroprusside single crystal». Chemical Physics Letters. 268 (5–6): 471–474. Bibcode:1997CPL...268..471T. doi:10.1016/S0009-2614(97)00217-0.
  49. Reihlen H, von Friedolsheim A (1927). «Über komplexe Stickoxydverbindungen und das sogenannte einwertige Eisen». Justus Liebigs Annalen der Chemie. 457: 71–82. doi:10.1002/jlac.19274570103.
  50. Brauer G, ed. (1963). «Sodium Nitrosyl Cyanoferrate». Handbook of Preparative Inorganic Chemistry. Vol. 2 (2nd ed.). New York: Academic Press. էջ 1768. LCCN 63014307.
  51. Spijkerman JJ, Snediker DK, Ruegg FC, DeVoe JR. NBS Misc. Publ. 260-13: Mossbauer Spectroscopy Standard for the Chemical Shift of Iron Compounds (PDF). National Institute of Standards and Technology. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  52. Woike T, Krasser W, Bechthold PS, Haussühl S (1984). «Extremely Long-Living Metastable State of Na2[Fe(CN)5NO]·2H2O Single Crystals: Optical». Physical Review Letters. 53 (18): 1767–1770. Bibcode:1984PhRvL..53.1767W. doi:10.1103/PhysRevLett.53.1767.
  53. Barraud N, Hassett DJ, Hwang SH, Rice SA, և այլք: (2006). «Involvement of nitric oxide in biofilm dispersal of Pseudomonas aeruginosa». Journal of Bacteriology. 188 (21): 7344–53. doi:10.1128/JB.00779-06. PMC 1636254. PMID 17050922.
  54. Chua SL, Liu Y, Yam JKH, Tolker-Nielsen T, և այլք: (2014). «Dispersed cells represent a distinct stage in the transition from bacterial biofilm to planktonic lifestyles». Nature Communications. 5 4462. Bibcode:2014NatCo...5.4462C. doi:10.1038/ncomms5462. PMID 25042103.
  55. Rice EW, Bridgewater L, Easton AD, eds. (2017). Standard Methods for the Examination of Water and Wastewater. American Public Health Association. էջեր 4500-NH3 F., 4–114. ISBN 978-0-87553-287-5.
  56. Kaneko JJ, Harvey JW, Bruss ML, eds. (2008). Clinical Biochemistry of Domestic Animals (6th ed.). Academic Press. էջ 98. ISBN 9780080568829.
  57. Rothera AC (1908). «Note on the sodium nitro-prusside reaction for acetone». J. Physiol. (Lond.). 37 (5–6): 491–494. doi:10.1113/jphysiol.1908.sp001285. PMC 1533603. PMID 16992945.
  58. Comstock JP, Garber AJ (1990). «Chapter 140. Ketonuria». In Walker HK, Hall WD, Hurst JW (eds.). Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations (3rd ed.). Boston: Butterworths. ISBN 9780409900774. PMID 21250091 via NCBI Bookshelf.
  59. Chatterjea MN (2004 թ․ հունվարի 1). Textbook of Biochemistry for Dental/Nursing/Pharmacy Students. India: Jaypee Brothers Publishers. էջ 51. ISBN 978-81-8061-204-6. OCLC 1027921456.
  60. Das D (1980). Biochemistry. Academic Publishers. էջ 56. ISBN 978-93-80599-17-5.
  61. Joshi RA (2006). Question Bank of Biochemistry. New Age International. էջ 64. ISBN 978-81-224-1736-4.
  62. Finocchiaro R, D'Eufemia P, Celli M, Zaccagnini M, և այլք: (1998). «Usefulness of cyanide-nitroprusside test in detecting incomplete recessive heterozygotes for cystinuria: a standardized dilution procedure». Journal of Urology and Research. 26 (6): 401–5. doi:10.1007/s002400050076. PMID 9879820. S2CID 28323457.
  63. «TLC Visualization Reagents» (PDF). École Polytechnique Fédérale de Lausanne. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 21-ին.
  64. O'Neala CL, Croucha DJ, Fatahb AA (2000). «Validation of twelve chemical spot tests for the detection of drugs of abuse». Forensic Science International. 109 (3): 189–201. doi:10.1016/S0379-0738(99)00235-2. PMID 10725655.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի նիտրոպրուսիդ» հոդվածին։