Jump to content

Նատավատ Չոմչուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատավատ Չոմչուեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումծանրամարտիկ
Երկիր Թաիլանդ
Ծննդյան ամսաթիվհուլիսի 31, 2001(2001-07-31)[1] (23 տարեկան)
Քաշ55,73 կիլոգրամ[1]

Նատավատ Չոմչուեն (հուլիսի 31, 2001(2001-07-31)[1]), թայլանդցի ծանրորդ, հանդես է գալիս 55 կգ քաշային կարգում։ 2024 թվականի աշխարհի չեմպիոն[2], 2023 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Համաշխարհային բեմում հանդես է գալիս իր երկվորյակ եղբոր՝ Տերապատի հետ միասին:

2018 թվականի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում, որոնք տեղի են ունեցել Բուենոս Այրեսում, Նատավատը դարձել է երկրորդը ծանրամարտի 56 կգ քաշային կարգում։ Նրա արդյունքը երկամարտում եղել է 239 կգ։

Սաուդյան Արաբիայում, որտեղ կայացել է 2023 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, մինչև 55 կգ քաշային թայլանդցի երկամարտի 259 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, հրում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ՝143 կգ արդյունքով[3]։

2024 թվականի դեկտեմբերին Մանամայում աշխարհի առաջնությունում մինչև 55 կգ քաշային կարգում երկամարտի 273 կգ արդյունքով դարձել է չեմպիոն։ Պոկում վարժությունում եղել է երրորդը (120 կգ), իսկ հրում վարժությունում՝ երկրորդը (153 կգ):

Տարի Առաջնություն Անցկացման

վայր

Քաշային կարգ Պոկում Հրում Երկամարտ Արդյունք
2023 Աշխարհի առաջնություն Ալ-Ռիադ մինչև 55 կգ 116 կգ 143 կգ 259 կգ 3rd
2024 Աշխարհի առաջնություն Մանամա մինչև 55 կգ 120 կգ 153 կգ 273 կգ 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://library.olympic.org/Default/doc/SYRACUSE/177522/official-results-books-buenos-aires-2018-youth-olympic-games-buenos-aires-youth-olympic-games-organi?_lg=en-GB
  2. «Чемпионат Азии по тяжелой атлетике – 2024: результаты и видео».
  3. «ЧМ 2023 по тяжелой атлетике. Итоги второго дня и новый рекорд». sportball24.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-09-06-ին. Վերցված է 2023-09-06-ին.