Նատաշա Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատաշա Քոլինզ
Ծնվել էհուլիսի 7, 1976(1976-07-07)[1]
ԾննդավայրԼութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 3, 2008(2008-01-03)[2][1] (31 տարեկան)
Մահվան վայրՍենթ Ջոնս Վուդ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանEdmonton Cemetery
ԿրթությունSt Michael's Catholic Grammar School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Mark Speight?

Նատաշա Լուիզ Քոլինզ (անգլ.՝ Natasha Louise Collins, հուլիսի 7, 1976(1976-07-07)[1], Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 3, 2008(2008-01-03)[2][1], Սենթ Ջոնս Վուդ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշայի կարիերան որպես դերասանուհի և մոդել ձգվել է 1998 թվականից մինչև մահը՝ 2008 թվականը։ 1999-ից 2007 թվականներն ընկած ժամանակաշրջանում Քոլինզը նկարահանվել է 4 սերիալներում։ Նրա դեբյուտը Ջեմմայի դերով դարձավ «Իրական կանայք 2» սերիալը (1999), իսկ վերջին ֆիլմը՝ «Ծիծաղելի տեսիլք» սերիալն էր, որտեղ խաղաց Իսպանիայի արքայադստեր դերը (2008

2001 թվականին Նատաշան մասնակցել է «Հոլիոքս» սերիալի քասթինգին։ Այն օրը, երբ հայտնի դարձավ, որ նա պետք է նկարահանվի այդ հեռուստասերիալում, լուրջ ավտովթարի ենթարկվեց և, հրաշքով ողջ մնալով, երկար ժամանակ մնաց կոմայի մեջ։ Այդ սերիալում նա այդպես էլ չխաղաց։

2005 թվականին Նատաշան նշանվում է իր նախկին սիրեցյալի՝ հեռուստահաղորդավար Մարկ Սփեյթի (1965-2008) հետ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարի 8-ին 31-ամյա Նատաշային մեռած հայտնաբերեց Մարկը լոգարանում։ Որոշ ժամանակ Սփեյթին մեղադրում էին որպես Նատաշայի հնարավոր մարդասպան և թմրանյութեր մատակարարող։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ դերասանուհու մահվան պատճառը եղել է դժբախտ պատահարը. վերջինս, ընդունելով կոկաինի չափաքանակ, մտել է տաք ջուրը, որն առաջացրել է վայրկենական մահ[3]։ Քոլինզի մահվանից 3 ամիս անց՝ 2008 թվականի ապրիլի 7-ին, 42-ամյա Սփեյթը կախվելով ինքնասպանություն է գործում։ Մահից առաջ գրված նամակում վերջինս հաղորդում է, որ որոշել է սպանել իրեն, որովհետև չի կարողացել համակերպվել Քոլինզի մահվան հետ[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.thesun.co.uk/sol/homepage/news/article654044.ece
  3. «Cocaine Death Of Children's TV Girl». Sky News. BSkyB. 2008 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
  4. «TV host Mark Speight 'found dead'». BBC News Online. 2008 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  5. «TV presenter 'was found hanged'». BBC News Online. 2008 թ․ ապրիլի 14. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]