Նատալյա Պետկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Պետկևիչ
 
Կրթություն՝ Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 24, 1972(1972-10-24) (51 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Բելառուս
Ամուսին Valentin Rybakov?

Նատալյա Պետկևիչ (ռուս.՝ Ната́лья Влади́мировна Петке́вич, հոկտեմբերի 24, 1972(1972-10-24), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], բելառուս քաղաքական գործիչ, 2004-2010 թվականներին Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ հետո՝ առաջին տեղակալ։ Բելառուսի իրավաբանների հանրապետական միության նախագահի տեղակալն է։ Բելառուսի դահուկային միության նախագահն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Պետկևիչը ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 24-ին Մինսկում։ 1994 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1999 թվականից իրավաբանական գիտությունների թեկնածու է, թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է «Արտաքին տնտեսական գործարքներ (իրավական տեսանկյուններ)» թեմայով։

Աշխատել է որպես առաջատար մասնագետ, ապա՝ Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետական և միջազգային իրավունքի պետական իրավական գլխավոր վարչության պետ։ 2001 թվականին դարձել է Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը, 2004 թվականին՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Նատալյա Պետկևիչին արգելվել է մուտք գործել ԱՄՆ և Եվրամիության երկրներ։ Արգելքի պատճառ է հանդիսացել Պետկևիչի մասնակցությունը 2006 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների աղավաղմանը։

2009 թվականի հունվարի 9-ին նշանակվել է Բելառուսի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 28-ը։

2009 թվականի մարտի 27-ին ամուսնացել է Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Իվանովիչ Մարտինենկոյի հետ։

Աշխատել է որպես Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական։ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

2018 թվականին ամուսնացել է ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ, դիվանագետ Վալենտին Ռիբակովի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Белорусский экономический портал «ЭКОНОМИКА.BY»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. Наталья Петкевич — председатель Белорусского лыжного союза

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]