Jump to content

Նատալյա Պալեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Պալեյ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1905(1905-12-05)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էդեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանFirst Presbyterian Church of Ewing Cemetery[5]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ֆրանսիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, բարձրաշխարհիկ հեղինակություն և կինոդերասանուհի
ԱմուսինLucien Lelong? և John C. Wilson?
Ծնողներհայր՝ Պավել Ալեքսանդրովիչ[3], մայր՝ Princess Olga Paley?[3]
 Natalia Pavlovna Paley Վիքիպահեստում

Արքայադուստր Նատալյա Պավլովնա Պալեյ (Արևմուտքում նա հայտնի է որպես Նատալի Փեյլի, դեկտեմբերի 5, 1905(1905-12-05)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ[4] - դեկտեմբերի 27, 1981(1981-12-27)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ֆրանսիացի մոդել և դերասանուհի, կայսր Ալեքսանդր II-ի թոռնուհին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխան, կայսերական գվարդիայի գեներալ Պավել Ալեքսանդրովիչի դուստրը, ցար Ալեքսանդր II-ի կրտսեր եղբայրը։ Եվ չնայած նրա մայրը՝ Օլգա Վալերիանովնա Կարնովիչը, համեստ ծագում ուներ, Նատալյաան իրավամբ պատկանում էր Ռոմանովների դինաստիային և ժառանգում էր իշխանական տիտղոսը։

Ծնվելով Ֆրանսիայում, նա գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Եվրոպայում և մահացել է Միացյալ Նահանգներում։ Նրա մայրը, բացի ռուսականից, ուներ հունգարական և լիտվական արմատներ։

Նատալյաան Ռուսաստանում անցկացրել էր ընդամենը մի քանի տարի, բայց այդ տարիները ուժեղ ազդեցություն ունեցան նրա ամբողջ ճակատագրի վրա: Նատալյա Փեյլիին հանդիպած բոլորը ընկան նրա գեղեցկության կախարդական ազդեցության տակ: Մտերիմ ծանոթները գովեստի խոսքեր էին ասել նրա փայլուն մտքի մասին[6]:

1917 թվականի Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հայրը և եղբայրը՝ արքայազն Վլադիմիր Պալեյը, ձերբակալվեցին բոլշևիկների կողմից։ Եղբայրը աքսորվել էր նախ Վյատկա, ապա՝ Եկատերինբուրգ, և 1918 թվականի հուլիսի 18-ին, Ռոմանովների դինաստիայի յոթ այլ անդամների հետ միասին, մահապատժի էին ենթարկվել Պերմի մարզի Ալապաևսկից 18 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Սելիմի հանքում[7][8]: Հայրը, իր զարմիկներ Դմիտրի Կոնստանտինովիչի, Նիկոլայ և Գեորգի Միխայլովիչների հետ միասին, որպես պատանդ գնդակահարվել էին 1919 թվականի հունվարի 30-ի առավոտյան Պետրոգրադի Պետրոպավլովյան ամրոց՝ ի պատասխան Ռոզա Լյուքսեմբուրգի և Կարլ Լիբկնեխտի Գերմանիայում սպանության[9][10]։

1920 թվականին նա մոր և քրոջ հետ լքել էր Խորհրդային Ռուսաստանը՝ փախչելով Ֆինլանդիա։

1920 թվականից նա ապրել է Ֆրանսիայում, աշխատելով որպես մոդել Փարիզում[11]: 1927 թվականին նա ամուսնացել է նորաձևության դիզայներ Լյուսիեն Լելոնգի հետ, որից շուտով բաժանվել է, բայց պաշտոնապես ամուսնալուծվել է միայն 1937 թվականին: 1932 թվականին նա սիրավեպ է ունեցել բանաստեղծ Ժան Կոկտոյի հետ:

Նա հայտնվել էր Vogue ամսագրի կազմի վրա։ 1933 թվականին նա տեղափոխվեր էր Միացյալ Նահանգներ։ 1930-ականներին նա նկարահանվել էր մի քանի ֆիլմերում Մորիս Շևալյեի, Շառլ Բուայեի, Քերի Գրանտի և Քեթրին Հեփբըրնի հետ։ Նա նկարահանվել էր Հոլիվուդում։ Նատալյան ընկերություն էր անում Սերժ Լիֆարի, Լուկինո Վիսկոնտիի և Մառլեն Դիտրիխի հետ։

1937 թվականի սեպտեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում նա ամուսնացել էր Բրոդվեյի պրոդյուսեր Ջոն Ուիլսոնի հետ, որը համասեռամոլ էր։

1942 թվականին Միացյալ Նահանգներում նա սիրավեպ է ունեցել ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հետ և նամակագրական կապի մեջ մնաց նրա հետ մինչև նրա կյանքի վերջը։

1961 թվականին այրիանալով՝ նա մնացել էր Նյու Յորքում, որտեղ 1981 թվականին մահացել էր՝ 76 տարեկան հասակում՝ Նյու Յորքի Ռուզվելտի հիվանդանոցում ստացած կոնքի կոտրվածքից[12]: Նա երեխաներ չուներ:

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • L'Épervier (1933)
  • Prince Jean (1934)
  • The Private Life of Don Juan (1934)
  • Sylvia Scarlett (1935, չգրանցված)
  • The New Men (1936)
  • Folies Bergère (1936)

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա թաղվել է Նյու Ջերսի նահանգի Էվինգ քաղաքի Առաջին Պրեսբիտերական եկեղեցու գերեզմանատանը։

Էրիխ Մարիա Ռեմարկի «Ստվերներ դրախտում» վեպում գլխավոր հերոսների միջև սիրային պատմությունը նման է իրական իրադարձությունների՝ Նատալյա Պալեյի և հենց գրողի սիրային պատմությանը[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
  3. 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
  4. 1 2 Archives de Paris
  5. Find A Grave — 1996.
  6. «Натали Палей :: Женщины Ремарка». www.em-remarque.ru. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. Зыкова Н. В. ««Постановили с ними рассчитаться…» Новые документы об алапаевской трагедии». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  8. Фомин С. «Алапаевские мученики: убиты и забыты (часть 1)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  9. Марголис А. Д. Первый остров Архипелага ГУЛАГ // Седьмые чтения памяти Вениамина Иофе. Право на имя. Биографика 20 века. — СПб.: Мемориал, 2010.
  10. Лиханова Т. Костная мука. В Петербурге на месте массовых расстрелов у стен Петропавловской крепости начато строительство автопарковки // Новая газета. — 18 января 2010.
  11. Կաղապար:Нп3, Натали Палей. Супермодель из дома Романовых (Natalie Paley: La princesse dechirée), М., ISBN 978-5-480-00303-1։
  12. Vassiliev, Beauty in Exile, pp. 443
  13. «Великая Княгиня и модель Натали Палей». Милитта. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Պալեյ» հոդվածին։