Նատալյա Նաում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Նաում
ուկրաիներեն՝ Наталія Наум
Ծնվել էհունվարի 14, 1933(1933-01-14)
ԾննդավայրՍտարի Միզուն, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահացել էմարտի 22, 2004(2004-03-22) (71 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան
և Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ

Նատալիա Միխայլովնա Նաում (ուկրաիներեն՝ Наталія Михайлівна Наум, հունվարի 14, 1933(1933-01-14), Ստարի Միզուն, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մարտի 22, 2004(2004-03-22), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինական թատրոնի և կինոյի դերասանուհի։ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974), Ուկրաինայի Ալեքսանդրա Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Նաումն ծնվել է 1933 թվականի հունվարի 14-ին Ստարի Միզուն գյուղում։ Նա եղել է փայտահատի ընտանիքի 13-րդ երեխան։ 9 տարեկանում նա որբացել է, հայրն ու մայրը զոհվել են պատերազմի ժամանակ։ Նատալիային հանձնել են մանկատուն, այնուհետև սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Յոթամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է արհեստագործական ուսումնարան։ Այնուհետև աշխատանքի է անցել կարի ֆաբրիկայում։ Այդ ժամանակ հաճախել է թատերական խմբակ, իսկ 1950 թվականին նրան ուղարկել են Չեռնովցիի Օլգա Կոբիլյանսկայայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն՝ վարագույրներ կարելու։ Այստեղ դերասանուհի Ռաիսովայի շնորհիվ, ով նկատել է գեղեցիկ աղջկան, նրա դեբյուտը կայացել է Մադամ Բատերֆլայ պիեսում։ Հաջող դեբյուտից հետո նրան հրավիրել են Չեռնովցի թատրոնի օժանդակ կազմ, որտեղ նա աշխատել է մինչև 1953 թվականը։

20 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է կինոյում՝ «Երկիր» ֆիլմում, որի ռեժիսոր Ամվրոսի Բուչման հետագայում նրան խորհուրդ է տվել ընդունվել Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի ինստիտուտ։ 1958 թվականին Նաումն ավարտել է ԿԹԿԱՀ-ը (Միխայիլ Վերխացկու արվեստանոց) և դարձել է Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի դերասանուհի։

1958 թվականին ամուսնացել է ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոյի հետ, նույն թվականին նրանք ունեցել են իրենց առաջնեկին՝ Ալեքսանդրին։ 1965 թվականին նա երկրորդ անգամ է մայր դարձել՝ ծնվել է նրանց որդին՝ Տարասը։ Դրանից հետո նա 3 տարի չի նկարահանվել ֆիլմերում։ Իր ամենահայտնի դերերից մեկը խաղացել է 1961 թվականին «Երկու նապաստակների հետևից» ֆիլմում, որի համար 1999 թվականին, արդեն անկախ Ուկրաինայի օրոք, արժանացել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի։

Ֆիլմերում, հիմնականում, խաղացել է մայրերի դերեր։ Հայտնի է Կատերինա Զվոնարիխայի դերով «Սև նշանով սպիտակ թռչուն» ֆիլմում։ «Կնոջ հեքիաթը» ֆիլմում Նատալկա Նեչայի դերը խաղալուց հետո Նաումին շնորհվել է Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

1984 թվականին մահացել է Նատալյայի ամուսինը՝ Վլադիմիր Դենիսենկոն։ Դա ծանր հարված է եղել դերասանուհու համար, որից հետո նա գործնականում լուրջ դերեր չի խաղացել։

Նատալյա Նաումը ապրել է Կիևի կենտրոնում՝ Գրուշևսկու փողոցում։ 2004 թվականի մարտի 6-ին կենտրոնական ջեռուցման խողովակի պայթելու պատճառով, Նաումը ստիպված է եղել երկու օր ապրել առաստաղից թափվող ջրի և խոնավության պայմաններում։ Դրա պատճառով Նատալյայի թոռնուհին քիչ է մնացել մահանար։ Բնակարանային շահագործման գրասենյակը չի շտապել վերացնել վթարը, այնուհետև թոռնուհին հիվանդացել է ասթմատիկ բրոնխիտով։ Այդ ամենից Նատալյայի մոտ առաջացրել է սրտի լարվածություն և մարտի 22-ին նա մահացել է հիվանդանոցում։ Թաղված է Բայկովոյի գերեզմանատանը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 - Երկիր - Պարասյա
  • 1955 - Մանկավարժական պոեմ - Նատալկա Պետրենկո
  • 1956 - Գլխավոր պողոտա - Զինա
  • 1957 - Պարտիզանական կայծ - Պոլյա Պոպիկ
  • 1958 - Բանաստեղծություն ծովի մասին - Օլեսյա
  • 1959 – Դա պատահեց գարնանը
  • 1959 - Տավրիա - սպասուհի
  • 1959 - Օլեկսա Դովբուշ - Մարիչկա, Օլեքսայի սիրելին
  • 1960 – Ամրոց անիվների վրա - Նադեժդա
  • 1960 - Ռոման և Ֆրանչեսկա -Մադոննա
  • 1960 – Փրկեք մեր հոգիները - Քեթրին
  • 1961 - Երկու նապաստակի հետևից՝ Գալյա
  • 1962 - Բարի մարդկանց շրջապատում - բուժքույր
  • 1962 - Միայն արձաններն են լռում - Հեդդա Օլաֆսոն
  • 1962 - Սեյմը դուրս է գալիս ափերից - դրվագ
  • 1964 - Երազ - Յադվիգա Գուսակովսկայա
  • 1964 - Սրտերով լի պայուսակ - Մարինա
  • 1968 - Կիևի ուղղությամբ - Յուստինա
  • 1969 - Ծանր հասկ - Վարվառա Զարեչնայա
  • 1970 - Սև նշանով սպիտակ թռչուն - Կատրինա Զվոնարիխա
  • 1970 - Ճանապարհ դեպի սիրտ - մայրիկ
  • 1971 - Կենդանի ջուր - Քրիստինա
  • 1972 - Հանգիստ ափեր – Պելագեյա
  • 1972 - Պատահական հասցե - Ստասիկի մայրը
  • 1973 - Շրջանավարտուհին - Մարիա Գրիցենկո
  • 1974 – Վիպակ կնոջ մասին - Նատալկա Նեչայ
  • 1976 - Անցնենք սիրուն - մայրիկ
  • 1976 - Аты-баты, шли солдаты... - Վալենտինա Իվանովնա
  • 1978 - Հնձվորները - Օլգա Պլատոնովնա
  • 1978 - Նատալկա Պոլտավկա - մայրիկ
  • 1980 - Այցելություն Կովալևկա - Պարասկա Գլուշչենկո
  • 1982 - Բարձր լեռնանցք - Յարոսլավ Պետրին
  • 1984 - Ճակատագրի հեգնանքը - մայրիկ
  • 1984 - Ինչ ուներ Սենկան՝ երկվորյակների մայր
  • 1985 - Ինչքան երիտասարդ էինք մենք
  • 1988 - Քարե հոգի` Մարուսյակի մայրը
  • 1990 - Հաղթանակի կարմիր գինի - մորաքույր Զինա, դայակ
  • 1991 - Անձնական զենք - Նեչիտաիլո, դատախազ
  • 1993 - Ամեն ինչ անցավ
  • 1995 -Անտառակտցար
  • 1995 - Սիրո կղզի (երրորդ ֆիլմ՝ «Բնություն») - Հուցուլների մայրը
  • 1996 - Կախված լուսաբացներ - Ֆեդորա
  • 1999 - Բանաստեղծ և արքայադուստր՝ արքայադուստր Ռեպնինա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
  • Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ (օգոստոսի 20, 1999) - «Երկու նապաստակների ետևից» գեղարվեստական ֆիլմի ստեղծման գործում ակնառու ստեղծագործական ներդրման համար[1]
  • Մշակույթի ականավոր գործչի պետական կենսաթոշակ (2000)
  • Արքայադուստր Օլգայի III աստիճանի շքանշան (2003 թվականի հունվարի 15)՝ մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[2]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ Վլադիմիր Դենիսենկոն (1930-1984, ամուսնացել է 1958 թվականին), եղել է կինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ,
    • Որդին՝ Ալեքսանդրը (ծն.՝ 1958), դրամատուրգ և արձակագիր է, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեղինակ,
    • Որդին՝ Տարասը (1965-2017), թատրոնի և կինոյի դերասան է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, «Советская энциклопедия», 1987. -с. 288.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]