Նատալյա Մոլչանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Մոլչանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Наталья Вадимовна Молчанова
Մասնագիտացում՝ֆրի դրայվեր
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 8, 1962(1962-05-08)
Ծննդավայր՝Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 2, 2015(2015-08-02)[1] (53 տարեկան)
Մահվան վայր՝Ֆորմենտերա, Balearic Islands, Իսպանիա

Նատալյա Վադիմի Մոլչանովա (մայիսի 8, 1962(1962-05-08), Ուֆա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 2015(2015-08-02)[1], Ֆորմենտերա, Balearic Islands, Իսպանիա), ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ֆրդայվինգի ֆեդերացիայի նախագահ։ Ավելի քան 40 ռեկորդների հեղինակ։ Աշխարհում առաջին կինը, որ հատել է 100 մետրը շնչառությունը պահելով խորության սուզվելու ժամանակ, առաջին կինը, որ շնչառությունը պահել է 9 րոպեից ավելի։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդայվինգով սկսել է զբաղվել 40 տարեկանում[2]։ 22 անգամ եղել է ֆրիդայվինգի աշխարհի չեմպիոն, 41 անգամ դարձել է ռեկորդակիր[3][4]։ Նատալյան ֆրիդայվինգի բոլոր վեց դիսցիպլինների ռեկորդակիր է, նաև փոփոխական քաշ դիսցիպլինում։ Նա եզակի ունիվերսալ մարզիկ է եղել, սուզվել է և՛ խորություն, և՛ երկարւթյուն դիսցիպլիններում։ Նման հաջողությունների տղամարդկանցից հասել է միայն ավստրիացի Հերբերտ Նիչը, որը հետո կրկնել է նաև Նատալյա Մոլչանովայի որդին։

Գիտական և մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորտային հաջողություններին զուգահեռ Նատալյա Մոլչանովան մանկավարժական գիտությունների թեկնածու էր, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի պետական համալսարանի սպորտի կիրառական ձևերի և էքստրեմալ գործունեության մեթոդիկայի ամբիոնի դոցենտ։ Ութ գիտա-հետազոտական հոդվածների, ֆրիդայվինգի թեորիայի և մեթոդիկայի երկու ձեռնարկների, սուզվելու և շնչառությունը պահելուն նվիրված, ֆրդայվեր-մարզիկների պատրաստման ուսումնական ծրագրերի հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. Светлана Самоделова (22 октября 2015 в 18:24). «Лучшая в мире фридайвер Наталья Молчанова: какой она была» (Когда мама занялась фридайвингом, ей было 40 лет. У неё сразу пошли хорошие результаты, потому что она всю жизнь не прекращала плавать для поддержания формы. В первый же год занятий на чемпионате России в 2003 году она установила рекорд страны в нырянии в ластах в длину.). Московский комсомолец.
  3. AIDA: World records Արխիվացված 2015-11-17 Wayback Machine (проверено 07/01/2012)
  4. «Федерация Фридайвинга России: Чемпионат России по нырянию в глубину — Дахаб 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.