Նատալյա Գերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գերման
 
Կուսակցություն՝ Մոլդովայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մոլդովայի պետական համալսարան (1991) և Լոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտություն՝ բանասեր, դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր մարտի 20, 1969(1969-03-20) (55 տարեկան)
Ծննդավայր Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Մոլդովա
Հայր Միրչա Սնեգուր
 
Պարգևներ
Հանրապետության շքանշան և Order of the Polar Star - Commander 1st Class

Նատալյա Միրչևնա Գերման (մոլդ.՝ Natalia Gherman, ծնվ. մարտի 20 1969, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի քաղաքական գործիչ, Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրայի աղջիկը, փոխվարչապետ, արտաքին գործերի և Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարար։ 2015 թվականի հունիսի 22-ից հուլիսի 30-ը Մոլդովայի վարչապետն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Գերմանը ծնվել է 1969 թվականի մարտի 20-ին Քիշնևում։ Մոլդովայի պետական համալսարանում սովորել է անգլերենի և գերմաներենի բանասիրական ֆակուլտետում։ 1992 թվականին ավարտել է Բուխարեստի Ազգային քաղաքական և վարչական հետազոտությունների դպրոցը։ Նատալյա Գերմանը եղել է Ավստրիայում Մոլդովայի դեսպան, ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչ և Վիեննայի այլ միջազգային կազմակերպություններում (2002-2006)։ Որպես դեսպան եղել է Շվեդիայում, Նորվեգիայում և Ֆինլանդիայում (2006—2009

2009 թվականի հունիսի 29-ին Նատալյա Գերմանը նախարարի Անդրեյ Ստրատանի առաջարկով նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ ու եվրոպական ինտեգրացիայի և Մոլդովիայի ու Եվրամիության միջև բանակցությունների գլխավոր միջնորդ։

2013 թվականի մայիսի 30-ին Նատալյա Գերմանը նշանակվել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար։

Կողմ է Մոլդովայի եվրաինտեգրմանը և դեմ է ՄՄ-ի ինտեգրմանը։ Կողմնակից է Մոլդովիայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքին[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրապետության շքանշան (2014)[2]
  • Բևեռային աստղի առաջին կարգի կոմանդորի շքանշան (Շվեդիա, 2010)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новости NEWSru.com :: Молдавия приняла решение отказаться от российских телеканалов, которые занялись пропагандой «альтернативы евроинтеграции»
  2. Президент Николае Тимофти наградил государственными наградами группу депутатов, членов правительства и высокопоставленных государственных служащих
  3. «Viceministrului Afacerilor Externe şi Integrării Europene, dnei Natalia Gherman, i-a fost conferit Ordinul Regal Steaua Polară». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]