Նատալյա Գավրիլիցա
| Նատալյա Գավրիլիցա ռումիներեն՝ Natalia Gavrilița | |
| Կուսակցություն՝ | «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Մոլդովայի պետական համալսարան և Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և իրավաբան |
| Ազգություն | Մոլդովացիներ |
| Դավանանք | ուղղափառություն |
| Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1977 (49 տարեկան) |
| Ծննդավայր | Malaeshty, Մոլդովական ԽՍՀ |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ռումիներեն՝ Natalia Catrinescu |
Նատալյա Գավրիլիցա (մոլդ.՝ Natalia Gavrilița, սեպտեմբերի 21, 1977, Malaeshty, Մոլդովական ԽՍՀ), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ, «Գործողություն և համերաշխություն» կուսակցության փոխնախագահը[2]։ 2021 թվականի օգոստոսի 6-ից Մոլդովայի Հանրապետության գործող վարչապետն է[3]։ Նախկինում եղել է Մոլդովայի ֆինանսների նախարարը (2019)[4][5][6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Գավրիլիցան ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 21-ին[4] Խորհրդային Մոլդովայի Գրիգորիոպոլի շրջանի Մալաեշտի գյուղում[5][6]։
2000 թվականին ավարտել է Մոլդովայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 2005 թվականին Հարվարդի համալսարանի ֆակուլտետներից մեկում՝ Ջոն Ֆ․ Քենեդու անվան կառավարման դպրոցում, ստացել է պետական քաղաքականության մագիստրոսի աստիճան[4][5][6]։
2000-2003 թվականներին աշխատել է Քիշնևում գտնվող ԱՄՆ դեսպանատանը կից Տնտեսական և քաղաքական գործերի բյուրոյի քաղաքական հարցերով օգնական, 2005 թվականին՝ Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահի գրասենյակի խորհրդական Վաշինգտոնում, 2005-2006 թվականներին՝ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովում տնտեսագիտության և ֆինանսների գլխավոր վարչության փորձնակ, ապա խորհրդատու[4][5][6]։
2007-2008 թվականներին աշխատել է Մոլդովայի էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր մակրոտնտեսական ծրագրերի քաղաքականության և զարգացման վարչության ղեկավար, 2008-2009 թվականներին՝ Մոլդովայի կառավարությանն առընթեր ծրագրերի և օգնության համակարգման վարչության ղեկավար[4][5][6]։
2009-2013 թվականներին եղել է Օքսֆորդի միջազգային խորհրդատվական ընկերության Վիճակագրության, ապացույցների և պատասխանատվության ծրագրի վերլուծության մեթոդների գծով ավագ խորհրդատու, ապա պորտֆելային մենեջեր[5], որն զբաղվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների զարգացման հարցերով[4]։
2013-2014 թվականներին եղել է Մոլդովայի կրթության նախարարության քաղաքականության վերլուծության, մոնիթորինգի և գնահատման վարչության գլխավոր խորհրդատուն[4] (կրթության նախարարն այդ ժամանակ եղել է Մայա Սանդուն)[5]։
2014-2015 թվականներին եղել է Մոլդովայի կրթության նախարարության պետական քարտուղարը[4][5], 2015-2019 թվականներին՝ Լոնդոնի Global Innovation Fund (GIF) ընկերության գլխավոր տնօրենը[4][5]։
2017 թվականից «Գործողություն և համերաշխություն» կուսակցության անդամ է, որի առաջնորդը Մայա Սանդուն է[5], ներկայումս կուսակցության փոխնախագահն է[2]։
2019 թվականի հունիսի 8-ին Մայա Սանդուի կառավարությունում ստացել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Նոյեմբերի 12-ին Մոլդովայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը[4][7]։
2021 թվականի հուլիսի 11-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։
2021 թվականի հունվարի 27-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է Գավրիլիցայի թեկնածությունը[4], որը թափուր էր 2020 թվականի դեկտեմբերից՝ Իոն Կիկուի հրաժարականից հետո[8], սակայն փետրվարի 11-ին Մոլդովայի խորհրդարանը միաձայն մերժել է Գավրիլիցայի ներկայացրած կառավարության կազմը[5]։ Փետրվարի 11-ին Մայա Սանդուն կրկին վարչապետի թեկնածու է առաջադրել Նատալյա Գավրիլիցային[2][9]։ Հուլիսի 11-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հուլիսի 30-ին, Սանդուն դարձյալ Գավրիլիցային առաջադրել է վարչապետի պաշտոնում[10]։ Օգոստոսի 6-ին Մոլդովայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (կողմ՝ 61 պատգամավոր) Նատալյա Գավրիլիցային հաստատել է վարչապետի պաշտոնում։ Խորհրդարանը նաև հաստատել է Գավրիլիցայի աջ կենտրոնամետ կաբինետի լիազորությունները, որը նշանակվել է նախագահ Մայա Սանդուի կողմից[3][6]։
Տիրապետում է ռումիներենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին[4][6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Partidul Acțiune și Solidaritate
- 1 2 3 «Санду отказалась выдвигать нового кандидата в премьеры». РИА Новости. 2021 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- 1 2 «Парламент Молдовы утвердил новое правительство. Теперь там президент и премьер - женщины». Русская служба Би-би-си. 2021 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 «Биография Натальи Гаврилицы». РИА Новости. 2021 թ․ հունվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 «Гаврилица, Наталья». ՏԱՍՍ. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 «Биография премьер-министра Молдавии Натальи Гаврилицы». ՏԱՍՍ. 2021 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Парламент Молдавии отправил в отставку правительство Санду». РИА Новости. 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Санду выдвинула на пост премьера Молдавии экс-министра финансов Наталью Гаврилицу». ՏԱՍՍ. 2021 թ․ հունվարի 27. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Президент Молдавии повторно выдвинула кандидатом в премьеры Наталью Гаврилицу». ՏԱՍՍ. 2021 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Президент Майя Санду выдвигает Наталью Гаврилица на должность Премьер-министра Республики Молдова». presedinte.md (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գավրիլիցա» հոդվածին։ |
| ||||||
- Մոլդովայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սեպտեմբերի 21 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոլդովայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Կին վարչապետներ
- Մոլդովայի վարչապետներ
- Մոլդովայի քաղաքական գործիչներ
- Մոլդովացի կին քաղաքական գործիչներ
- Մոլդովացի տնտեսագետներ
- Պետության գործող ղեկավարներ
- Ֆինանսների նախարարներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Կին իրավաբաններ