Նատալյա Ապուշկինա
Նատալյա Ապուշկինա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1936[1] |
Ծննդավայր | Նովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 2005 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ժանրեր | բանաստեղծություն |
Նատալյա Բորիսովա Ապուշկինա (ռուս.՝ Наталья Борисовна Апушкина, հուլիսի 23, 1936[1], Նովոչերկասկ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2005, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս բանաստեղծ։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Բորիսովնան ծնվել է 1936 թվականի հուլիսի 23-ին Նովոչերկասկ քաղաքում։ Սովորել է Ռոստովի մարզի Շախտա քաղաքի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է մանուկ հասակից, սակայն ընտրել է շինարար-դիզայների մասնագիտությունը։
1955 թվականից ապրել է Դոնի Ռոստովում, որտեղ ավարտել է ճարտարաշինական տեխնիկումը, որն ավարտելուց հետո աշխատել է «Ռոստովգրաժդանպրոեկտ» կազմակերպությունում, 1962-1984 թվականներին` քաղաքի այլ նախագծային կազմակերպություններում որպես նախագծման ճարտարագետ։ 20-րդ դարի 70-80-ական թվականներին եղել է գրողների տարածաշրջանային կազմակերպության պոեզիայի սեկցիայի կազմում, «Դոն» գրական խմբավորումում, «Փնտրտուք» բանաստեղծական ակումբում։
Նատալյա Բորիսովնան մասնակցել է «Երեկոյան Ռոստով» թերթի գրական մրցույթներին։ «Մի բանաստեղծության երեկոյ» թերթի մրցույթի համար գրել է «Գիշերային հեքիաթ» բանաստեղծություննը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Այս բանաստեղծության հիման վրա ինը կոմպոզիտորներ գրել են երգեր։ Բանաստեղծուհու աշխատանքները տպագրվել են «Դոն» ամսագրում, «Ակունքներ» և «Պոեզիա» ալմանախներում, «Ռոստովի ժամանակ» կոլեկտիվ հավաքածուում։ 1991 թվականին լույս է տեսել Ապուշկինայի «Լույսի ազդանշաններ», այնուհետև` «Հայելիներ» գրքերը։
90-ական թվականներին Ապուշկինան եղել է «Ներդաշնակություն» գրական-գեղարվեստական ակումբի կազմակերպիչը։ 1999 թվականին ընդունվել է Ռուսաստանի գրողների միության շարքերը։ Ապուշկինայի բանաստեղծությունների հիման վրա 20-ից ավելի կոմպոզիտորներ գրել են երգեր։ Մինչև մահը Ռուս գրողների միության տարածաշրջանային կազմակերպության վարչության անդամ, «Ներդաշնակություն» գրական միավորման փոխնախագահը։
Ապուշկինան մահացել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Թաղված է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Ռոստովի գրքի հրատարակչությունում լույս է տեսել Նատալյա Ապուշկինայի «Լույսի ազդանշաններ» առաջին գիրքը։ Հետագայում լույս են տեսել «Հայելի», «Այրվում է իմ ամառը», «Տերևաթափի ժամանակը», «Գիշեր կլինի» հավաքածուները։ Ընդհանուր առմամբ, գրել է ավելի քան 550 աշխատանք։
Նատալյա Ապուշկինան աշխատել է ստեղծագործական երիտասարդների հետ, զբաղվել բանաստեղծական գրքերի խմբագրմամբ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Светлые тревоги. Ростовское изд-во, 1991.
- Зеркала. Ростов-на-Дону, "Булат", 1997.
- Горит мое лето. Ростов-на-Дону, МП "Книга", 1999.
- Сборник лирики Натальи Апушкиной «Кубок счастья и печали» (в серии «32 полосы» — Таганрог: изд-во «Нюанс», 2010).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв. [Текст] / [авт. проекта, гл. ред. и сост. Г. Губанов]. – Ростов н/Д, 2006. – 511 с.
- Смысленко, О. Я бабка повивальная у матушки поэзии [Текст] / О. Смысленко // Вечерний Ростов. – 2004. — № 183. – 23 августа.
- Ягозинский, Я. В салоне ростовской «Леди Гамильтон» по-прежнему горят свечи для друзей [Текст] / В. Ягозинский // Вечерний Ростов. – 2006. — № 12. – 23 января.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наталья Борисовна Апушкина. Союз писателей России.
- Наталья Борисовна Апушкина. Дон литературный.
- Наталья Апушкина. Памяти поэтессы...