Նատալյա Անսիսո
Նատալյա Անսիսո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1985 (37 տարեկան) |
Ծննդավայր | Weslaco, Հիդալգո շրջան, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, California College of the Arts?, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, University of California, Berkeley Graduate School of Education? և Mercedes High School? |
Մասնագիտություն | ինստալյացիոն արտիստ |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Թեմաներ | Կերպարվեստ |
Կայք | nataliaanciso.com |
Նատալյա Անսիսո (անգլ.՝ Natalia Anciso, մարտի 25, 1985, Weslaco, Հիդալգո շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկյան չիկանո-տեխանո ցեղախմբին պատկանող ժամանակակից արվեստագետ ու ուսուցիչ։ Նրա արվեստի գործերը հիմնականում կենտրոնացած են կերպարվեստի և ինստալյացիայի միջոցով նույնականացման խնդիրների վրա, հատկապես, քանի որ դա վերաբերում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին մեծանալու նրա կենսափորձին[1]։ Նրա վերջին շրջանի աշխատանքներն ընդգրկում են թեմաներ, որոնք վերաբերում են կրթությանը, մարդու իրավունքներին և սոցիալական արդարությանը, որը հիմնվում է նրա՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում որպես քաղաքային մանկավարժ աշխատելու փորձի վրա[2]։ Ծնունդով Հարավային Տեխասի Ռիո Գրանդե հովտից է և ներկայումս ապրում և աշխատում է Օքլենդում[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Անսիսոն ծնվել է 1985 թվականին Տեխաս նահանգի Վեսլակո քաղաքում և հանդիսացել Արմանդո և Իդալիլա Անսիսոների երեք զավակներից ավագը[4]։ Տեխասի անկախության պատերազմից հետո հինգերորդ սերնդի տեխանոների նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Տեխասում[5]։
Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Օստին, որտեղ բնակվել են մինչև աղջկա տասը տարեկան դառնալը։ Ի վերջո նա տեղափոխվել է Մերսեդես քաղաքը և 2003 թվականին ավարտել տեղի ավագ դպրոցը․ միգրանտ աշխատողների իրենց ընտանիքում առաջինն էր, ով քոլեջ է ավարտել[2]։ 2008 թվականին արվեստի բակալավրի կոչում է ստացել Օստինի տեխասյան համալսարանում, որից հետո տեղափոխվել Ֆրութվեյլ ու 2011 թվականին Կալիֆոռնիայի արվեստի քոլեջից ստացել կերպարվեստի մագիստրոսի կոչում[6]։ Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր շրջանավարտը 2015 թվականին կրթության ոլորտում արվեստի մագիստրոսի կոչում է ստացել Կալիֆոռնիայի համալսարանի Բերքլիի կրթության ավարտական դպրոցից[7]։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսիսոն ստեղծում է արվեստ, որը թելադրված է իր դաստիարակության իրողություններով ու լեգենդներով։ Նրա աշխատանքները ընտանիքի, համայնքի և Ռիո Գրանդեի ափամերձ մշակույթի տեսողական գրառումներ են։ Նրա աշխատանքը պատմականորեն լուսաբանել է Սահմանային տարածքներում առկա խնդիրները, որոնք ծագում են աղքատությունից, մարդկանց թրաֆիքինգից և թմրանյութերի պատերազմից[8]։ Իր աշխատանքում պատկերել է Չիկանոյի պատմությունն ու պայքարը սահմանի երկու կողմերում, մանավանդ երբ այն վերաբերում է ինքնություն հասկացությանը[9]։

Անսիսոն ուսումնասիրում է ժողովրդական արվեստը, ինչպիսիք են պանո արտեն, թաշկինակների արվեստը, որը ենթադրաբար ստեղծվել է 1940-ական թվականներին չիկանո բանտարկյալների կողմից, ու վիպիլը՝ մայաների ասեղնագործված գործվածքներ, որոնք կրում են տեղաբնիկ կանայք Հարավային և Կենտրոնական Ամերիկայում։ Արվեստի այս ձևերը վերաձևակերպվել են՝ Տեխաս / Մեքսիկա սահմանին ընթացող կյանքի ժամանակակից պատմություններ պատմելու համար։ Տնային գործվածքների վրա, ինչպիսիք են թաշկինակները, բարձի երեսներն ու անկողնային սավանները գրիչ, մատիտ և ներկ օգտագործած Անսիսոյի աշխատանքն ուսումնասիրում է սահմանամերձ կյանքի հոգեբանական-քաղաքական պայքարը։
Կամրջելով իր երկակի ինքնությունները՝ թե՛ որպես տեխասցի, և թե՛ որպես ծնունդով ամերիկացի-մեքսիկացի, Անսիսոն հասել է իր ինքնության նոր գիտակցմանը։
![]() |
Ինձ դուր են գալիս այդ երկու մշակույթները։ Ինձ դուր է գալիս այդ երկակիությունը, որը գտնվում է մեջտեղում։ Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, բայց հիմա, երբ արդեն մեծ եմ, դա ինձ դուր է գալիս։ Հպարտ եմ, որ մեքսիկացի եմ, հպարտ եմ, որ տեխանա եմ[10]։ | ![]() |
Նրա վերջին աշխատությունն ընդգրկում է կրթությանը, մարդու իրավունքներին, դասին և ռասային վերաբերող հարցեր, որոնք ակնհայտ են մարդու իրավունքների կրթության գրքի շապիկի վրա պատկերված նրա «Չկրակեք» (2014) աշխատանքում[11]։
Անսիսոյի արվեստը ներառվել է ներերկրային ու միջազգային ցուցահանդեսներում, և ցուցադրվել այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Սան Խոսեի արվեստի թանգարանը, Կալիֆոռնիայի օքլենդյան թանգարանը, Մեքսիկական արվեստի ազգային թանգարանը, Սան Ֆրանցիսկոյի Գալերիա դե լա Ռացան, Ալբուկերկեի Իսպանական ազգային մշակույթի կենտրոնը[12][13] և Բրյուսելը։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի արվեստով զբաղվելն ու իր աշխատանքները ցուցադրելը նաև արվեստ է դասավանդել շահույթ չհետապնդող կազմակերպությունների միջոցով երիտասարդության բազմազան զանգվածների։ Նաև աշխատել է որպես Սան Ֆրանցիսկոյի տղաների և աղջիկների ակումբների գեղարվեստական ղեկավար[6]։
Մի քանի տարի շարունակ որպես փոխարինող ուսուցիչ դասավանդել է K-8 դասարաններում Սան Լորենցոյի, Սան Լեանդրոյի և Օքլենդի միացյալ դպրոցական շրջաններում[14]։ Ներկայումս ամբողջական դրույքով դասավանդում է Իսթ Բեյի քաղաքային տարրական դպրոցում[15]։
Անսիսոն համագործակցել է Պրինսթոնի հոգևոր ճեմարանի Zoe Project- ի հետ[16] և Rex Foundation կազմակերպության «Աշխարհը, ինչպես կարող էր լինել» մարդու իրավունքների կրթության ծրագրի հետ[17]։
Որպես հրավիրյալ դասախոս և խոսնակ մասնակցել է բակալավրիատի և դոկտորական կրթություն ստացող ուսանողների համար նախատեսված արվեստի տարբեր սեմինարների Սան Ֆրանցիսկոյի համալսարանի կրթության դպրոցի[18] և Ջորջ Վաշինգտոն համալսարանի միջոցով[19][20] ի թիվս այլոց։
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես նկարիչ Անսիսոյի ներդրումները ճանաչվել են The Huffington Post ընկերության կողմից, որը նրան հռչակել է որպես «Մինչև 35 տարեկան լատինա-նկարիչներից մեկը, որը դուք պետք է ճանաչեք»[3], ինչպես նաև Latina Magazine ամսագրի կողմից, որը նրան նորարար է անվանել «30 տարեկանից ցածր 30 լատինոների» «Կինոյի, երաժշտության, սոցիալական մեդիայի և ակտիվության ամենավառ երիտասարդ աստղերը» ցուցակում[21]։
Ընդգրկվել է նաև Elle ամսագրի 30-ամյակի թողարկման մեջ[22]։
Վերջերս մեքսիկական TVyNovelas ամսագիրը նրան ընդգրկել է կայացած լատինոների «Lideres de la Hispanidad / 50 ամենակարևոր իսպանախոսները այսօր» ցուցակում[23]։
Իր նշանակման օրը Միացյալ Նահանգների կրթության 10-րդ նախարար Ջոն Քինգ կրտսերը «Մեդիում» կայքին տրված հարցազրույցում ժամանակակից այլ նկարիչների կողքին նշել է նաև Անսիսոյին[24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է մանկավարժ Ջոն Նեպոմուսենոյի հետ[25]․ զույգն ամուսնացել է 2013 թվականին Տեխասի Թրևիս շրջանում[26]։ 2016 թվականին Օքլենդում ծնվել է նրանց որդի Լեոնարդոն[27][28]։ Նատալյան «Կապա Դելտա Չի» կազմակերպության անդամ է[29]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Maureen Davidson (April 10, 2012)։ «Mexicanismo at San Jose Museum of Art»։ Վերցված է January 15, 2015
- ↑ 2,0 2,1 Natalia Anciso (2015)։ «Natalia Anciso - Biography»։ Վերցված է March 24, 2015
- ↑ 3,0 3,1 Priscilla Frank (July 7, 2014)։ «13 Young Latina Artists Changing the Contemporary Art Landscape»։ Վերցված է January 15, 2015
- ↑ Natalia Anciso (2017)։ «Natalia Anciso - Biography»։ Վերցված է September 17, 2017
- ↑ Galeria de la Raza (2014)։ «Studio 24 Presents: Natalia Anciso»։ Վերցված է February 1, 2015
- ↑ 6,0 6,1 Galeria de la Raza (2014)։ «Studio 24 Presents: Natalia Anciso - A series of window installations and displays by local artists»։ Վերցված է January 15, 2015
- ↑ Natalia Anciso (2015)։ «Natalia Anciso - Biography»։ Վերցված է August 20, 2015
- ↑ Maureen Davidson (April 10, 2012)։ «SanJose.com Mexicanismo at San Jose Museum of Art»։ Վերցված է January 15, 2015
- ↑ Arielle Castillo (November 14, 2014)։ «At the #Latina30Under30 party, Fifth Harmony, ABC Family owned the night»։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2015-ին։ Վերցված է January 15, 2015
- ↑ Cat Cardenas (September 16, 2016)։ «Alumna embraces inner conflict, Mexican American heritage through her artwork»։ The Daily Texan։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2017-ին։ Վերցված է September 17, 2017
- ↑ Spero Andrea Mcevoy (9 April 2015)։ Bringing Human Rights Education to US Classrooms: Exemplary Models from Elementary Grades to University։ ISBN 978-1137471123
- ↑ Craft in America (2015)։ «California Handmade: State of the Arts»։ Արխիվացված է օրիգինալից June 8, 2015-ին։ Վերցված է June 1, 2015
- ↑ Adrian Gomez (April 29, 2016)։ «Exhibition features major themes of the book that inspired it»։ Վերցված է September 17, 2017
- ↑ Natalia Anciso (2015)։ «Natalia Anciso - Curriculum Vitae»։ Վերցված է March 30, 2015
- ↑ Natalia Anciso (2016)։ «Natalia Anciso - Curriculum Vitae»։ Վերցված է February 1, 2016
- ↑ The Zoe Project of the Princeton Theological Seminary (2017)։ «The Expedition»։ Վերցված է September 17, 2017(չաշխատող հղում)
- ↑ The World As It Could Be (2017)։ «Natalia Anciso CV»։ Վերցված է September 17, 2017
- ↑ Natalia Anciso (2015)։ «Natalia Anciso CV»։ Վերցված է June 4, 2015
- ↑ UIUC (March 16, 2015)։ «M.E.Ch.A. de UIUC Presents 8th Annual Semana de la Mujer»։ Վերցված է June 4, 2015
- ↑ Natalia Anciso (2016)։ «Natalia Anciso CV»։ Վերցված է February 1, 2016
- ↑ Celia Shatzman,"The Incredibles: Latina's 30 Under 30 List Highlights the Brightest Young Stars in Film, Music, Social Media and Activism." Latina Magazine, (NY: Latina Media Ventures LLC, Dec 2014/Jan 2015), 100
- ↑ "This is 30." ELLE Magazine, (NY: Hearst Communications, Inc, September 2015), 646-647, 663
- ↑ «FOTOS: LOS 50 HISPANOS MÁS IMPORTANTES DE HOY»։ September 20, 2017։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2017-ին։ Վերցված է September 17, 2017
- ↑ «What I Hope Students (and Education Policymakers) will see in Hamilton»։ March 14, 2016։ Վերցված է March 19, 2016
- ↑ «Alumni Notes»։ Winter 2013։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2015-ին։ Վերցված է August 21, 2015
- ↑ «Texas Marriage Listings - 2013»։ 2013։ Վերցված է February 1, 2016
- ↑ «Works By Series»։ 2017։ Վերցված է September 17, 2017
- ↑ «He's Finally Here»։ 2016։ Վերցված է September 17, 2017
- ↑ Natalia Anciso (2015)։ «Natalia Anciso CV»։ Վերցված է August 21, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նատալյա Անսիսո կատեգորիայում։ |