Նատալի Սառոտ
Նատալի Սառոտ ֆր.՝ Nathalie Sarraute | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1900[1][2][3][…] կամ հուլիսի 18, 1902[4] |
Ծննդավայր | Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1999[1][2][3][…] կամ սեպտեմբերի 19, 1999[4] |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Chérence |
Մասնագիտություն | գրող, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, հեղինակ, փաստաբան և գրական քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Lycée Fénelon, Paris? |
Գրական ուղղություններ | Նոր վեպ |
Պարգևներ | |
Ամուսին | Raymond Sarraute? |
Զավակներ | Anne Sarraute? և Claude Sarraute? |
![]() | |
![]() |
Նատալի Սառոտ (ֆր.՝ Nathalie Sarraute, ի ծնե Նատալյա Իլյինիչնա Չեռնյակ (ռուս.՝ Наталья Ильинична Черняк), հուլիսի 18, 1900[1][2][3][…] կամ հուլիսի 18, 1902[4], Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1999[1][2][3][…] կամ սեպտեմբերի 19, 1999[4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, 1907 թ.-ից ապրում էր Ֆրանսիայում։
Ավարտել է Փարիզի համալսարանի բանասիրական և իրավաբանական ֆակուլտետները։ «Նոր վեպ» գրական ուղղության ներկայացուցիչներից։ «Անծանոթի դիմանկարը» (1948), «Մարտըրո» (1953), «Պլանետարիում» (1959), «Ոսկե պտուղներ» (1963), «Կյանքի և մահվան միջև» (1968) վեպերին բնորոշ է գործող անձանց անդադար փոփոխվող հոգեվիճակի մանրամասն նկարագրությունը։ Հեղինակը գեղարվեստական խոսքի է վերածում հոգու անորսալի, մշուշոտ «շարժումներ», որոնք, սակայն, չեն ենթարկվում տրամաբանական իմաստավորման և չեն առնչվում սոցիալ-պատմական արտաքին պայմանների հետ։ Կերպարները չունեն իրենց անհատականությունը, երբեմն նույնիսկ իրենց անունը։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Կասկածների դարաշրջանը» (1956) տեսական հոդվածների ժողովածույում, պահանջելով հրաժարվել ռեալիզմի ավանդույթներից՝ հօգուտ «մաքուր հոգեբանականի»։ Հակառակ Մ-ի առաջ քաշած դրույթների, նրա վեպերը (մանավանդ «Դուք լսու՞մ եք նրանց», 1972) վերարտադրում են ֆրանսիական բուրժուազիայի մտավորականության միստիֆիկացված գիտակցությունը, պատկերացում են տալիս ժամանակակից Արևմտյան Եվրոպայի հոգևոր ճգնաժամի մասին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 190)։ ![]() |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1999 մահեր
- Սեպտեմբերի 19 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի կին դրամատուրգներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ռուսաստանի հրեաներ
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ