Նատալի Գրանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալի Գրանտ
Natalie Grant LF.jpg
Գրանտը 2008 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNatalie Grant
Ծնվել էդեկտեմբերի 21, 1971 (47 տարեկան)
Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերContemporary Christian music
ՄասնագիտությունԵրգչուհի
ԳործիքներՎոկալ
Գործունեություն1999 - այժմ
ԼեյբլCurb Records
Կայքnataliegrant.com/be-one/
Natalie Grant Վիքիպահեստում

Նատալի Գրանտ (անգլ.՝ Natalie Grant; 1971 դեկտեմբերի 21, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Գրանտը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 21-ին Սիեթլում, Վաշինգտոն նահանգում։

Նատալին ավարտել ՝ «Northwest University» համալսարանը ուսուցչի մասնագիտությամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալին իր երաժշտական կարիերան սկսել է 1999 թվականին և նույն թվականին թողարկել է «Natalie Grant» ստուդիական ալբոմը։ Հետո Գրանտը թողարկել է ևս 7 ալբոմ՝

  • 2001: Stronger
  • 2003: Deeper Life
  • 2005: Awaken
  • 2005: Believe
  • 2008: Relentless
  • 2010: Love Revolution
  • 2013: Hurricane.

Նատալին ինքն է գրում իր երգերի մեծամասնությունը։

2004 թվականին Նատալին ձայնավորեց Քեյթի կերպարը «Ռոուչ մոտեցում. չկարոտել» ֆիլմում, իսկ 2011 թվականին նա խաղաց Այլին Քոնորսի դերը «Որոշում» ֆիլմում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի օգոստոսի 27-ից Նատալին ամուսնացած է պրոդյուսեր Բերնի Հերմսի հետ։ Ամուսինները երեք դուստր ունեն. զույգեր Գրեյս Անա Հերմսը և Իզաբելլա Բոել Հերմսը, ովքեր ծնվել են 2007 թվականի փետրվարի 16-ին[1] և Սեյդի Ռոուզ Հերմսը՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]