Նատալի Բայ
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
ֆրանսերեն՝ Nathalie Baye | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 6, 1948[1][2][3][…] |
| Ծննդավայր | Mainneville[4][5] |
| Մահացել է | ապրիլի 17, 2026[6][7][8][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
| Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
| Կրթություն | Էլզասի դպրոց, Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա, Փարիզի կոնսերվատորիա և Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, պարուհի և դերասանուհի |
| Համատեղ ապրող(ներ) | Ժան-Իվ Բերտելո, Ջոնի Հալիդեյ և Philippe Léotard? |
| Երեխա(ներ) | Laura Smet? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Նատալի Բայ (ֆրանսերեն՝ Nathalie Marie Andrée Baye, հուլիսի 6, 1948[1][2][3][…], Mainneville[4][5] - ապրիլի 17, 2026[6][7][8][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]) ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բոհեմական արվեստագետների ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Փարիզում, սովորել է Էլզասյան լիցեյում։ Տառապել է դիսլեքսիայով և ամաչկոտությամբ, ինչի պատճառով վաղ տարիքից հետաքրքրվել է պարով։ Նրա առաջին ուսուցչուհին եղել է հայտնի բալետի արտիստ Օլգա Պրեոբրաժենսկայան։
14 տարեկանում թողել է դպրոցը՝ զբաղվելու բալետով Մոնակոյի դպրոցում, հետագայում ուսումը ավարտել է հեռակա։ 17 տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ շարունակելու պարապմունքները, աշխատել է որպես դայակ՝ ուսման վարձը վճարելու համար։ Շրջագայել է ԱՄՆ-ում պարային խմբի հետ։
Ֆրանսիա վերադառնալուց հետո հիասթափվել է բալետից և որոշել է դառնալ դերասանուհի։ Սովորել է Ռենե Սիմոնի թատերական դասընթացներում, 1972-ին ավարտել է Բարձրագույն ազգային կոնսերվատորիան։ 1973 թվականին նկարահանվել է Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմում։ Խաղացել է Փարիզի տարբեր թատրոններում և հեռուստատեսությունում։
Չի ամուսնացել։ 1970-ականներին նրա գործընկերը եղել է դերասան և երգիչ Ֆիլիպ Լեոտարը։
Ունի դուստր՝ Լորա Սմեթը (ծնված 1983 թվականին), ֆրանսիացի երգիչ Ջոնի Հալիդեյից։ 2020 թվականին դարձել է տատիկ։
Մահացել է 2026 թվականի ապրիլի 17-ին Փարիզում՝ դեմենցիայի հետևանքով[9]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չորս անգամ «Սեզար» մրցանակի դափնեկիր (1981, 1982՝ երկրորդ պլանի դեր, 1983, 2006՝ գլխավոր դեր)
- Վենետիկի կինոփառատոնի «Վոլպիի գավաթ» լավագույն դերասանուհու համար (1999)
- Սիեթլի կինոփառատոնի լավագույն դերասանուհի
- «Ոսկե աստղ» և «Բյուրեղյա գլոբուս» մրցանակներ (2006)
- Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Արծաթե խեցի» մրցանակ
- «Մագրիտ» պատվավոր մրցանակ (2012)
1996 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2011 թվականին՝ Դինարի բրիտանական կինոփառատոնի ժյուրիի նախագահ։
2009 թվականին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի, 2019 թվականին՝ դարձել է այդ շքանշանի սպա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 GeneaStar
- 1 2 http://www.debate.org/reference/jean-yves-berteloot
- 1 2 3 4 Fichier des personnes décédées mirror
- 1 2 Par Le Parisien avec AFP Le 18 avril 2026 à 09h46 L’actrice Nathalie Baye est morte à l’âge de 77 ans (ֆր.) — 2026.
- 1 2 Nathalie Baye, actrice aux cent rôles, est morte — Le Monde.
- 1 2 Franse actrice Nathalie Baye (77) overleden — 2026.
- ↑ Vely, Yannick (2026-04-18). «Elle était l'incarnation de l'élégance au cinéma : l'actrice Nathalie Baye est morte» (ֆրանսերեն). Paris Match. Վերցված է 2026-04-18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նատալի Բայ կատեգորիայում։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Բայ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հուլիսի 6 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Ապրիլի 17 մահեր
- 2026 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Արվեստագետներ
- Թատրոնի ֆրանսիացի դերասաններ
- Թատրոնի ֆրանսիացի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ֆրանսիացի դերասաններ
- Ֆրանսիացի դերասանուհիներ
- Ֆրանսիացի կինոդերասաններ
- Ֆրանսիացի կինոդերասանուհիներ
- Ֆրանսիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ֆրանսիացի պարուհիներ