Նատալի Արտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալի Արտո
 
Կուսակցություն՝ Lutte Ouvrière?
Կրթություն՝ lycée du Parc?
Մասնագիտություն՝ դպրոցի ուսուցիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 23, 1970(1970-02-23)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Peyrins
Քաղաքացիություն  Ֆրանսիա
 
Կայք՝ nathalie-arthaud.info

Նատալի Արտո (ֆր.՝ Nathalie Arthaud, փետրվարի 23, 1970(1970-02-23)[1][2], Peyrins), ֆրանսիացի քաղաքական գործիչ, տրոցկիստ։ Ֆրանսիայի Աշխատավորական պայքար կուսակցության ներկայացուցիչ[3]։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Արտոն ծնվել է Դրոմ գյուղում մանրավաճառների ընտանիքում։ Վարժարան ընդունվելու համար լքել է հայրենի գյուղը։ Լիոնի վարժարան ընդունվելու հետ մեկտեղ, սկսել է մասնակցել «Կոմունիստական տրոցկիստական միության» աշխատանքներին, որն ավելի հայտնի է «Աշխատավորական պայքար» անվամբ։

Հետագայում ստացել է «Տնտեսագիտության և կառավարման» մասնագետի և իրավաբանի որակավորում միջնակարգ տեխնիկական ուսումնական հաստատություններում։ Ստանալով միջնակարգ տեխնիկական կրթություն, սկսել է դասավանդել։ «Աշխատավորական պայքարի» տեսանկյունից, այն եղել է առաջին քայլը դեպի բուրժուազիա։ Սակայն լինելով շարժման հավատարիմ ներկայացուցիչ, շարունակել է ակտիվ գործունեություն ծավալել նաև շարժման աշխատանքներում։ Վարում է փակ անձնական կյանք։ Ապրում է Փարիզի ոչ մեծ բնակարաններից մեկում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Արտոն 2016 թվականին

Նատալի Արտոն առաջին անգամ հայտնվել է «France 2»-ի եթերում 2003 թվականին՝ լրագրող Օլիվիե Մազերոլլեի հաղորդման ժամանակ[4]։ Արտոն հաղորդման ժամանակ խոսել է ուսուցիչների բողոքի մասին, ովքեր պայքարում էին Ֆրանսիայի կրթական համակարգի բարեփոխումների դեմ։ Այդ ժամանակ նա արդեն հայտնի էր «Աշխատավորական պայքար» կուսակցության անդամների շրջանակներում։ Նա մեծ հաջողությունների էր հասել նաև իր շրջանի համայնքային ընտրությունների ժամանակ։ 2004 թվականի համայնքային ընտրությունների ժամանակ նա եղել է «Աշխատավորական պայքար» կուսակցության Ռոնի դեպարտամենտի մամլո քարտուղար։

2010 թվականի դեկտեմբերի 5-ին իր թեկնածությունն է առաջադրել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն դուրս է մնացել ընտրությունների առաջին փուլից։ Իր թեկնածությունը նորից է առաջադրել 2017 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ[5], սակայն դարձյալ պարտվել է։

Ներկայումս հանդիսանում է Վոլս ան Վելեն քաղաքի խորհրդի անդամ։ Ղեկավարում է քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերով հանձնաժողովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «Notre programme | Le site de campagne de Nathalie Arthaud». www.nathalie-arthaud.info (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  4. BFMTV. «Prof et candidate: ce que dit Nathalie Arthaud à ses élèves». BFMTV (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  5. politique, Service (2017 թ․ ապրիլի 4). «Nathalie Arthaud, la candidate qui se réclame du communisme». Le Monde.fr (ֆրանսերեն). ISSN 1950-6244. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալի Արտո» հոդվածին։