Նատալիա Ռեզնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալիա Ռեզնիկովա
Reznikova foto.jpg
Ծնվել էհուլիսի 7, 1911(1911-07-07)
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1995
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Denmark.svg Դանիա

Նատալիա Ռեզնիկովա (ռուս.՝ Наталия Семёновна Резникова (հուլիսի 7, 1911(1911-07-07), Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - 1995, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), առաջին ամուսնական ազգանունը՝ Տարբյու, (դան․՝ Tarby), երկրորդ ամուսությունից՝ Դերյուժինսկայա[1]), ռուս բանաստեղծուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալիա Ռեզնիկովան ծնվել է 1911 թվականի հուլիսի 7-ին Իրկուտսկում: Հայրը փաստաբան էր. նրա ընտանիքը 1921 թվականին արտագաղթում է Հարբին, որտեղ Ռեզնիկովան ավարտում է ռուսական գիմնազիան և ընդունվում է Հարբինի իրավաբանական ֆակուլտետ, որն էլ ավարտում է 1932 թվականին: Աշխատել է «Սահման» ամսագրի խմբագրությունում՝ վարելով մատենագիտության բաժինը: Թարգմանում էր անգլերենից և ֆրանսերենից: Մասնակցում էր «Երիտասարդ Чураевка» խմբակին, տպագրվում էր կոլեկտիվ ժողովածուներում, «Սանդուխք դեպի երկինք» (1929), «Յոթով» (1930), «Սպիտակ խնկենի» (1931), «Ոլորան» (1935). «Սահման» ամսագրում կանոնավոր կերպով հրապարակվում էին նրա բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները և գրախոսությունները: 1930-ական թվականներին լույս են տեսնում Ռեզնիկովայի «Դավաճանություն» և «Պարտվածը» վեպերը, «Աֆրոդիտեի ծառաները» պատմվածքների գիրքը: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հողի երգեր» վերնագրով, հրատարակվել է 1938 թվականին: Ճապոնացիների կողմից Մանջուրիայի օկուպացիայից հետո նա տեղափոխվում է Շանհայ: Շանհայում հրատարակվում է նրա բանաստեղծությունների երկրորդ գիրքը «Դու» վերնագրով (1942): Այստեղ նա աշխատում է «Շանհայական արշալույսներ» թերթում, որտեղ գրում էր հոդվածներ ներկայացումների, գեղարվեստական ցուցահանդեսների և համերգների մասին: Շանհայում հրատարակում է «Պուշկինը և Սոբանսկայան» գիրքը: 1943 թվականին ամուսնանում է ծագումով դանիացի կապիտան Հելգե Տարբյուի դան. Helge Tarby-ի հետ: Ամուսնու մահից հետո 1948-1951 թվականներին ապրում է Կոպենհագենում և Լոնդոնում: 1951 թվականին տեղափոխվում է Նյու Յորք (ԱՄՆ), որտեղ վերադառնում է գրական գործունեությանը և սովորում բիզնեսի վարման դասընթացներում: 1956 թվականին երկրորդ անգամ ամուսնանում է ռուս քանդակագործ Գլեբ Դերյուժինսկու հետ (1888-1975):

1990-ական թվականներին ապրում էր Նյու Յորքի կույրերի ապաստարանում:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Измена. Роман.
  • Побеждённая. - Харбин: М.В. Зайцева, 1937. - 256 с.
  • Раба Афродиты. Рассказы.
  • Песни земли. Сб. стихотворений. Харбин, 1938.
  • Ты. Сб. стихотворений. - Шанхай, 1942.
  • Пушкин и Собаньская.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бакич, О. Крейд, В. Наталия Резникова - поэтесса и писательница. (Русский) // Жемчужина.. — 2007. — № 31. — С. 20. — ISSN 1443-0266.