Նավա (քաղաք)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավա (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Նավա | ||
| արաբ․՝ نوى | ||
| Երկիր | ||
| Մուհաֆազա | Դառաայի մարզ | |
| Մինտակա | Իզրաայի գավառ | |
| Նահիյա | Նավայի շրջան | |
| ԲԾՄ | 563±1 մետր | |
| Պաշտոնական լեզու | արաբերեն | |
| Բնակչություն | 63676 մարդ (2004) | |
| Ազգային կազմ | արաբներ | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Նավա (արաբ․՝ نوى), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Դառաայի մարզում։ Հանդիսանում է Իզրաայի գավառի 3 շրջաններից մեկի՝ Նավայի շրջանի կենտրոնը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Դառաա քաղաքից 14 կմ հեռավորության վրա, Դամասկոսից 85 կմ։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 600 մ։ Քաղաք շրջապատված է լեռներով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական մասը զբաղված է գյուղատնտեսությամբ. աճեցնում են բանջարեղեն (կարտոֆիլ, լոլիկ) և ձավարեղեն (աշորա, ցորեն, սիսեռ)։ Բացի այդ քաղաքի մոտակայքում կան ձիթենու ծառեր ու խաղողի այգիներ։ 2004 թվականի տվյալներով քաղաքն ունի 63676 բնակիչ[1]։ Գոյություն ունի հիվանդանոց, մշակութային տուն, սպորտային ակումբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սիրիայի մարդահամար, 2004
| ||||||
