Նավագնացության կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նավագնացության կարտելները հիմնականում ունեն կոնֆերանսի և պուլի ձև։ Աոաջինի շրջանակներում մասնակիցները պայմանավորվում են փոխադրումների ընդհանուր պայմանների, աշխատանքի շրջանների բաշխման, ծովային փոխադրումների գների, իսկ երկրորդում՝ բեռնա և ուղևորափոխադրումների, եկամուտների բաշխման մասին և այլն։ 1960-1970-ական թվականներին ստեղծվել են կոնսորցիումի ձև ունեցող նավագնացության կարտելներ։ Նավատիրական միևնույն ընկերությունը կարող է տարբեր ուղղություններում գործող միջազգային մի քանի կարտելների մասնակից լինել։ Նավագնացային կարտելները սովորաբար կրում են սպասարկվող շրջանի անունը (օրինակ՝ «Ցունայթիդ Քինգդոմ Օսթրեյլիա քոնֆերենս»- «United Kingdom-Australia conference» և այլն)։ Դրանք չեն վերացնում կապիտալիստական նավագնացության մեջ մղվող մրցապայքարը և բացասաբար են ազդում միջազգային, հատկապես զարգացող երկրների առևտրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 577 CC-BY-SA-icon-80x15.png