Նասկայի խոլահավ
Նասկայի խոլահավ | |
![]() Նասկայի խոլահավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Խոլահավազգիներ (Suliformes) |
Ընտանիք | Խոլահավեր (ընտանիք) (Sulidae) |
Ցեղ | Խոլահավեր (Sula) |
Տեսակ | Նասկայի խոլահավ (S. granti) |
Միջազգային անվանում | |
Sula granti | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Նասկայի խոլահավը (լատին․՝ Sula granti) խոլահավերի ընտանիքին պատկանող խոշոր ծովաթռչուն է, որը գաղութային կենսակերպ է վարում Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Առաջին անգամ նկարագրվել է Վալտեր Ռոտշիլդի կողմից 1902 թվականին։ Այն երկար ժամանակ համարվում էր դիմակավոր խոլահավի ենթատեսակ, մինչև որ 2002 թվականին ճանաչվեց գենետիկորեն և վարքագծային առումով տարբերվող առանձին տեսակ։ Ունի մարմնի բնորոշ ուռուցիկ ձև՝ երկար սրածայր նարնջադեղնավուն կտուցով, երկար պարանոցով, աերոդինամիկական մարմնով, երկար բարակ թևերով և սրածայր պոչով։ Սեռահասուն առանձնյակը վառ սպիտակ է՝ սև-սպիտակ թևերով, սև պոչով և դեմքի մուգ դիմակով։
Տաքսոնոմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականին Վալտեր Ռոտշիլդը կազմակերպեց արշավախումբ և ուղարկեց Գալապագոսյան կղզիներ՝ այնտեղի կենդանական աշխարհն ուսումնասիրելու նպատակով։ Նա գրել էր ուրույն խոլահավի մասին, որին ինքն ու Ուիլյամ Ռոբերտ Օգիլվի-Գրանտը վերագրեցին պերուական խոլահավին, որն այն ժամանակ հայտնի էր միայն երիտասարդ թռչունների փետրավորությամբ[1]։ Ավելի ուշ՝ 1902 թվականին, Ռոտշիլդն այն անվանեց նոր տեսակ՝ Sula granti[2]։ Հետագայում Ռոտշիլդը վերադասակարգեց այդ թռչուններին որպես դիմակավոր խոլահավի ենթատեսակ[3]։
1998 թվականին Փիթմանը և նրա գործընկերները նկատեցին, որ Կրքերի կղզում բնակվող Նասկայի խոլահավերը չեն խաչասերվում դիմակավոր խոլահավերի հետ[4]։
Խոլահավերի ցեղը նախկինում դասվում էր հավալուսնանմանների (Pelecaniformes) կարգին, սակայն վերջերս ներառվել է խոլահավերի ընտանիքի (Sulidae) խոլահավազգիների (Suliformes) կարգի ընտանիքում՝ 8 այլ ցեղերի հետ միասին[5]։ Նասկայի խոլահավերը համատեսակից էին համարվում դիմակավոր խոլահավերի, սակայն առանձին տեսակի են դասվել միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վերլուծության հիման վրա։ Հավանաբար, տեսակը բաժանվել է 400 000-500 000 տարի առաջ[6]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորին Կալիֆոռնիայի կղզիներից մինչև Գալապագոսյան կղզիները, Էկվադորի Դե լա Պլատա և Կոլումբիայի Մալպելո կղզիները[4][7]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսակն դեղին ծիածանաթաղանթ ունի, նարնջագույն և բաց վարդագույն կտուց, դիմակի տեսքով դեմքի սև մաշկ և մոխրագույն թաթեր։ Սեռահասուն թռչունները սպիտակ փետուրներ ունեն՝ թևերի և պոչի սև ծայրերով։ Էգն ավելի խոշոր է և ծանր, քան արուն, ունի մի փոքր այլ գույնի կտուց և սուր ճիչ է արձակում, մինչ արուն սուլում է։ Ճտերը ձյունասպիտակ են և փափկամազ, հետագայում գորշանում են, ինչպես և կտուցն ու թաթերը[8]։
Սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նասկայի խոլահավերը սնվում է փոքր ձկներով, որոնց նրանք բռնում են թռիչքի ժամանակ սուզվելով օվկիանոս։ Որսի հիմնական առարկան պերուական սարդինն է, բայց նաև սնվում են անձրուկներով, թռչող ձկներով և կաղամարներով, հատկապես Էլ Նինյոյի ժամանակ, երբ սարդինների քանակը քիչ է[9]։ Տեսակին բնորոշ սեռական երկձևության պատճառով էգերը որսում են ավելի խոշոր ձուկ և սուզվում ավելի խորը[10]։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Նասկայի խոլահավը բնադրում է ժայռերի մոտ գտնվող մերկ կամ գրեթե բացակայող բուսականությամբ գետնի վրա[6]։ Արուն ընտրում և պաշտպանում է տարածքը, այնուհետև սկսում է սիրահետել՝ էգերին գրավելու համար[11]։
Ինչպես բազում այլ ծովային թռչուններ, այս տեսակն երկար կյանք ունի՝ զուգորդված տարեկան ցածր բազմացման և ձագերի զարգացման երկար ժամանակի հետ։ Էգը մեկ կամ երկու ձու է դնում, սակայն ցածր հաջողության պատճառով սովորաբար երկու ձվերից մեկ ձագ է դուրս գալիս, բայց նույնիսկ եթե երկու ճուտ է ծնվում, սովորաբար գոյատևում է միայն մեկը[12]։
Թեև թռչունների շատ տեսակներ կարգավորում են ձվի ջերմաստիճանը թխսաբծի (մաշկի մերկ մաս, որը թույլ է տալիս թռչուններին ջերմություն փոխանցել իրենց ձվերին) միջոցով, խոլավազգիները դրա փոխարեն օգտագործում են իրենց թաղանթավոր թաթերի մաշկը՝ ի լրացում կրծքից փոխանցվող ջերմությանը։ Ոտքերը խիստ անոթավորված են, հատկապես բնադրման շրջանում[13]։ Ե՛վ արուն, և՛ էգը ցուցաբերում են ծնողական խնամք[14]։ Սովորաբար այն ճուտը, որն առաջինն դուրս է գալիս ձվից, ավելի խոշոր է և ագրեսիվ է դառնում իր եղբոր կամ քրոջ նկատմամբ՝ չթողնելով նրան կերակրվել և, ի վերջո, սովամահեցնելով նրան[12]։
Ծնողների կողմից էներգիայի ներդրումը շատ բարձր է, ուստի նրանց նյութափոխանակության արագությունը փոխվում է բնադրման ժամանակահատվածում։ Դա հանգեցնում է նրան, որ երկու ծնողներն էլ կորցնում են մարմնի նույն քաշը և տառապում իրենց իմունային համակարգի գործունեության անկումից[14]։ Այս ճշգրտումը տեղի չի ունենում, երբ զույգը որոշում է չբնադրել. մի որոշում, որը հիմնականում պայմանավորված է սննդի առկայությամբ, որն իր հերթին կախված է օվկիանոսային հոսանքներից և կլիմայական օրինաչափություններից, ինչպիսիք են, օրինակ, Էլ Նինյոյի տատանումների հետևանքով առաջացածները[9]։
Կայենությունը լավ է ուսումնասիրված այս տեսակի մեջ. առաջին ճուտը ծնվում է երկրորդից հինգ օր առաջ, և երկրորդի ծնվելու պահին ավելի մեծ և ուժեղ է։ Նա բնից դուրս է քաշում իր կրտսեր եղբորը կամ քրոջը։ Դաշտային փորձերը Գալապագոսյան կղզիներում ցույց տվեցին, որ խոլահավերը կարող են առանց մեծ դժվարության կերակրել երկու ձագերին։ Սա հարցեր է առաջացնում երևույթի ծագման վերաբերյալ[15][16]։
Մակաբույծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյունածուծ հողային սերինոսը (Geospiza septentrionalis) երբեմն սնվում է նասկայի խոլահավի արյունով[17]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՊՄՄ կողմից Նասկայի խոլահավը դասակարգվել է որպես քիչ մտահոգող տեսակ։ Թեև ենթադրվում է, որ պոպուլյացիաները որոշ չափով նվազում են, այդ նվազումը բավականաչափ ուժեղ չէ, որպեսզի սպառնալիքի տակ գտնվող կարգավիճակ պահաջի։ Բնակչության նվազման վրա ազդող որոշ գործոններ են գերձկնորսությունը և ծովի աղտոտվածությունը[9][16]։
Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ McGregor Richard C. (1899-11)։ «A Review of the Ornithology of the Galapagos Islands. With Notes on the Webster-Harris Expedition Walter Rothschild Ernst Hartert»։ Bulletin of the Cooper Ornithological Club 1 (6): 116–116։ ISSN 1553-1031։ doi:10.2307/1360833
- ↑ Dyer Dale (2021-09-10)։ «Which large species of seed finch occurred on Trinidad?»։ Bulletin of the British Ornithologists’ Club 141 (3)։ ISSN 0007-1595։ doi:10.25226/bboc.v141i3.2021.a2
- ↑ Bond Alexander L., Lavers Jennifer L. (2020-03-19)։ «Records of Brown Booby Sula leucogaster in the Pitcairn Islands with additional observations during 2015–19»։ Bulletin of the British Ornithologists’ Club 140 (1): 99։ ISSN 0007-1595։ doi:10.25226/bboc.v140i1.2020.a11
- ↑ 4,0 4,1 Jehl Joseph R. (2004-06)։ «Carnivorous Canada Geese»։ The Wilson Bulletin 116 (2): 179–180։ ISSN 0043-5643։ doi:10.1676/03-127
- ↑ Wenny Daniel G., DeVault Travis L., Johnson Matthew D., Kelly Dave, H. Sekercioglu Cagan, Tomback Diana F., Whelan Christopher J. (2011-01)։ «The Need to Quantify Ecosystem Services Provided by Birds»։ The Auk (անգլերեն) 128 (1): 1–14։ doi:10.1525/auk.2011.10248
- ↑ 6,0 6,1 Friesen V. L., Anderson D. J., Steeves T. E., Jones H., Schreiber E. A. (2002)։ «Molecular Support for Species Status of the Nazca Booby (Sula granti)»։ The Auk (անգլերեն) 119 (3): 820։ ISSN 0004-8038։ doi:10.1642/0004-8038(2002)119[0820:MSFSSO]2.0.CO;2
- ↑ «Nazca Booby (Sula granti), BirdLife species factsheet»։ www.birdlife.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-02-ին։ Վերցված է 2016-10-01
- ↑ Ecuador y Perú: Corredor de conservación transfronterizo del Cóndor։ UN։ 2018-07-17։ էջեր 101–105։ ISBN 978-92-1-045558-9
- ↑ 9,0 9,1 9,2 Crawford Rjm, Goya E, Roux J-P, Zavalaga Cb (2006-11)։ «Comparison of assemblages and some life-history traits of seabirds in the Humboldt and Benguela systems»։ African Journal of Marine Science (անգլերեն) 28 (3-4): 553–560։ ISSN 1814-232X։ doi:10.2989/18142320609504205
- ↑ García Silvana, López Victoria Mateo (2016-01-01)։ «ECOLOGÍA TRÓFICA DEL PIQUERO DE NAZCA Sula granti (AVES: SULIDAE) EN LA ISLA MALPELO, COLOMBIA»։ Bulletin of Marine and Coastal Research 36։ ISSN 0122-9761։ doi:10.25268/bimc.invemar.2007.36.0.198
- ↑ Maness Terri J., Westbrock Mark A., Anderson David J. (2007-03)։ «Ontogenic Sex Ratio Variation in Nazca Boobies Ends in Male-Biased Adult Sex Ratio»։ Waterbirds (անգլերեն) 30 (1): 10–16։ ISSN 1524-4695։ doi:10.1675/1524-4695(2007)030[0010:OSRVIN]2.0.CO;2
- ↑ 12,0 12,1 Tarlow Elisa M, Wikelski Martin, Anderson David J (2001-08)։ «Hormonal Correlates of Siblicide in Galápagos Nazca Boobies»։ Hormones and Behavior (անգլերեն) 40 (1): 14–20։ doi:10.1006/hbeh.2001.1661
- ↑ Morgan Stephanie M., Ashley‐Ross Miriam A., Anderson David J. (2003-05)։ «Foot‐Mediated Incubation: Nazca Booby ( Sula granti ) Feet as Surrogate Brood Patches»։ Physiological and Biochemical Zoology (անգլերեն) 76 (3): 360–366։ ISSN 1522-2152։ doi:10.1086/375430
- ↑ 14,0 14,1 Maness Terri J, Anderson David J (2007-08-22)։ «Serial monogamy and sex ratio bias in Nazca boobies»։ Proceedings of the Royal Society B: Biological Sciences (անգլերեն) 274 (1621): 2047–2054։ ISSN 0962-8452։ PMC PMC2275186 ։ PMID 17567557։ doi:10.1098/rspb.2007.0578
- ↑ Anderson David J. (1990-12)։ «EVOLUTION OF OBLIGATE SIBLICIDE IN BOOBIES. 2: FOOD LIMITATION AND PARENT–OFFSPRING CONFLICT»։ Evolution (անգլերեն) 44 (8): 2069–2082։ ISSN 0014-3820։ doi:10.1111/j.1558-5646.1990.tb04312.x
- ↑ 16,0 16,1 Anderson David J. (1990-03)։ «Evolution of Obligate Siblicide in Boobies. 1. A Test of the Insurance-Egg Hypothesis»։ The American Naturalist 135 (3): 334–350։ ISSN 0003-0147։ doi:10.1086/285049
- ↑ Michel Alice J., Ward Lewis M., Goffredi Shana K., Dawson Katherine S., Baldassarre Daniel T., Brenner Alec, Gotanda Kiyoko M., McCormack John E., Mullin Sean W. (2018-12)։ «The gut of the finch: uniqueness of the gut microbiome of the Galápagos vampire finch»։ Microbiome (անգլերեն) 6 (1): 167։ ISSN 2049-2618։ PMC PMC6146768 ։ PMID 30231937 ։ doi:10.1186/s40168-018-0555-8
|
|