Նասեր Մալեք Մոթիե (պարս.՝ ناصر ملکمطیعی, ապրիլի 11, 1930(1930-04-11) կամ մարտի 29, 1930(1930-03-29)[1], Թեհրան, Իրան - մայիսի 25, 2018(2018-05-25)[1], Թեհրան, Իրան)[2][3], իրանցի դերասան և ռեժիսոր: Գլխավոր կերպարների մարմնավորմամբ հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում ու հեռուստաբեմադրություններում[4][5][6]: 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո գրեթե վերջ է տվել դերասանական իր աշխատանքին և փորձել է կարիերա անել այլ ասպարեզներում[7]: 2018 թվականի մայիսի 25ին երիկամի հիվանդության պատճառով տեղափոխվել է Թեհրանի Աթիյե հիվանդանոց և օրեր անց՝ հունիսի 4-ին կնքել է իր մահկանացուն (88 տարեկան հասակում): Նրա արվեստի հազարավոր երկրպագուներ են հավաքվել Իրանի կինոյի տան առջև՝ վերջին հրաժեշտը տալու և մասնակցելու թաղման արարողությանը: Աճյունն ամփոփվել է Բեհեշթ Զահրա գերեզմանատանը՝ հանգուցյալ արվեստագետների բաժնում, իրանցի նշանավոր դերասան, ռեժիսոր և մարզիկ Մոհամադ Ալի Ֆարդինի շիրմի կողքին: