Նառվայի ջրամբար
![]() | ||
Կոորդինատներ | ||
Հայելու բացարձակ բարձրությունը | 24—25[1] մ | |
Երկարություն | 20 կմ | |
Ծավալը | 33.2 կմ³ | |
Սկիզբ առնող գետերը | Նառվա | |
![]() ![]() | ||
Նառվայի ջրամբար (էստ․՝ Narva veehoidla, ռուս.՝ Нарвское водохранилище), լճային տիպի ջրամբար Նառվա գետի ստորին հոսքում։ Տեղակայված է Էստոնիայի (Իդա-Վիրումաա նահանգ) և Ռուսաստանի (Լենինգրադի մարզ) պետական սահմանում։
Կառուցվել է ԽՍՀՄ տարիներին՝ 1955-1956 թվականներին։ Ջրամբարի պատվարի երկարությունը կազմում է 206 մետր։ Ջրամբարից ջուր է տրամադրվում հիդրոհանգույցի մաս կազմող Նառվայի ՀԷԿ-ին (125 ՄՎտ հզորությամբ), որը գտնվում է ռուսական մասում, ինչպես նաև հովացման ջուր է բաց թողնվում Էստոնիայի «Նառվա» էլեկտրակայանների համար։
Ջրամբարի մակերեսը կազմում է 191 կմ2, որից 40 կմ2-ն պատկանում է Էստոնիային, և մոտ 150 կմ2-ը՝ Ռուսաստանին։ Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 0, 365 կմ3 (365 միլիոն մ3), որից օգտակար ծավալը՝ 91 միլիոն մ3։ Կառուցման համար օգտագործումից հանվել է 4030 հա մշակահող և հեռացվել 742 շինություն։ Ջրհավաք ավազանը կազմում է 55848 կմ2։
Ջրամբարի թասի ձախափնյա (արևմտյան) հատվածը գտնվում է Էստոնիայի տարածքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|